Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերը Երևանում կայա…

Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերը Երևանում կայանալիք COP17 համաժողովը լավ հնարավորություն է համարում կենսաբազմազանության վերաբերյալ աշխարհում առկա խնդիրները քննարկելու համար:
Այս մասին պաշտոնյան հայտնեց համաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«4 տարի առաջ Մոնրեալում պետությունները կարևոր խոստումներ տվեցին, 23 թիրախ համաձայնեցրին և ասացին, որ դրանք կիրականացնեն և կհետադարձեն կենսաբազմազանության կորուստը մինչև 2050 թվականը: Մենք մտադիր ենք բնության հետ ներդաշնակության պայմաններում ապրել:  140-ից ավելի պետություններ ազգային զեկույցներ են ներկայացրել, պետությունների 90 տոկոսն ազգային թիրախներ ընդունել են, աննախադեպ ցուցանիշներ են, առաջընթաց, այո, կա, սակայն մենք չենք ցանկանում միամիտ լինել, դեռ շատ ավելին պետք է արվի և, երբ դիտարկում ենք զեկույցները, մենք տեսնում ենք կարևոր բացեր և տեսնում ենք, որ առաջընթացը հարթ չէ տարբեր թիրախների ուղղությամբ: COP17-ը շատ կարևոր պահ է այս հնարավորությունն օգտագործելու, բացահայտված փաստերը գործողությունների վերածելու»,- ասաց Շոմաքերը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով