Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակում արտաքին գործերի նախա…

📌 Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակում արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը Երևանում կամ Բաքվում անցկացնելու հարցը ներկայումս քննարկման և համաձայնեցման փուլում է։ Այդ մասին նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
🔹️Հոկտեմբերի 16-ին «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվել է «3+3 հարթակ. էներգետիկ համագործակցությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հենասյուն» խորագրով քննարկում։
🔶️ Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում։ Դրան հաջորդել էին հանդիպումները Թեհրանում՝ 2023 թվականին, և Ստամբուլում՝ 2024 թվականին։ |hetq.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով