Դատարանը կարճել է Մայր Աթոռի դեմ Գևորգ Սարոյանի հայցով գործի վարույթըԱրմավիրի մա…

Դատարանը կարճել է Մայր Աթոռի դեմ Գևորգ Սարոյանի հայցով գործի վարույթը
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանին՝ նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով գործի վարույթը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Արման Սարոյանը, մասնավորապես, պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով