Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը կավելանա 720 տոնն…

🐟 Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը կավելանա 720 տոննայով․ կառավարությունը հաստատեց նախագիծը։
Գործադիրի հաստատած նախագծի համաձայն՝ 2026-ին սիգի արդյունագործական որսի թույլատրելի ընդհանուր չափաքանակը կկազմի 1270 տոննա՝ ներկայիս 550 տոննայի փոխարեն։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ ավելացման հիմքում Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքներն են, որոնցով սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 4511 տոննա։
Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում պետական բյուջեի մուտքերը կավելանան շուրջ 144 միլիոն դրամով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով