🇷🇺 Պուտինը համաձայն չէ առաջնագծի սառեցման գաղափարին։
💬 Պավել Զարուբինին տված հարցազրույցում, ի պատասխան Վլադիմիր Զելենսկիի արած հայտարարության վերաբերյալ հարցի, ՌԴ նախագահն ասել է է, որ դա «նրանց տարածքը չէ, դա պատմական Ռուսաստանի տարածքն է»։
📌 ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դոնալդ Թրամփը ևս աջակցել էր Դոնբասի ճակատային գծում ռազմական գործողությունները սառեցնելու գաղափարին՝ Անքորիջում 2025թ․ Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Սակայն նման զարգացումը հակասում է ՌԴ առաջնորդի բացահայտ պահանջներին, որ Ուկրաինան պետք է առանց պայքարի ամբողջ Դոնբասը հանձնի Ռուսաստանին։ |azatutyun.am|
Զելենսկին հայտարարել է, որ ներկայիս ռազմաճակատի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցումը ՌԴ-ի հետ պատերազմը դադարեցնելու ամենաիրատեսական ուղին է և ճանապարհ է հարթում հրադադարի շուրջ բանակցությունների համար։
Թողնել պատասխան