‼️ՀՀ ՍԴ–ն վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ «Դրանով փաստորեն իրավական ուժը կորցրած է համարվում Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման…» դրույթը»,–
@ArmeniaSputnik–ին ասել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Այսօր ՍԴ–ն հրապարակեց Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության մասին
որոշումը։
Sputnik Արմենիա
⚡️🇦🇲🇦🇿ՍԴ–ն որոշում է կայացրել
2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, ասվում է ՍԴ–ի որոշման մեջ։
📎Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ…
Leave a Reply