Author: Suren Surenyants

  • TRIPP․ վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկար Միջազգային հանրապետական ինստիտուտի …

    ⚡️⚡️⚡️TRIPP․ վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկար
    Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցումը բացահայտում է մի կարևոր իրողություն․ հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» նկատմամբ։
    Թեև իշխանությունը վերջին ամիսներին փորձում է այն ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության, Հայաստանի ապաշրջափակման և նույնիսկ պետականության պահպանման կարևոր գործիք, հանրային տրամադրությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր։
    Հարցման տվյալներով՝ հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է TRIPP-ի իրականացմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։ Միաժամանակ նախագծին լիովին աջակցում է հարցվածների 24 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ մասամբ։ Այս թվերը փաստում են, որ հասարակության մեջ չկա վստահ և կայուն կոնսենսուս այս նախաձեռնության շուրջ։ Ավելին, զգուշավոր կամ բացասական վերաբերմունքը գերակշռում է։
    Սա նշանակում է, որ հասարակության զգալի հատվածը չի ընդունում իշխանության այն պնդումը, թե TRIPP-ը ինքնին ապահովելու է խաղաղություն, Հայաստանի պետականության կայունություն կամ տարածաշրջանային հաղորդակցությունների իրական ապաշրջափակում։ Այս անվստահությունը ունի նաև ավելի խորքային պատճառներ։ TRIPP-ը հայկական ռազմավարական մտածողության արդյունք չէ։ Այն ձևավորվել է մեծ տերությունների աշխարհաքաղաքական հաշվարկների շրջանակում, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես տարածք, որի միջոցով փորձ է արվում իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիոն և քաղաքական նախագծեր։ Այդ պատճառով հասարակության մեջ ձևավորվում է ինտուիտիվ զգացողություն, որ նախաձեռնությունը ավելի շատ ծառայում է արտաքին խաղացողների շահերին, քան Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին։
    Միաժամանակ նախագծի ապագան կախված է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական քննարկումներից, այլ նաև տարածաշրջանում արագ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացներից։ Իրանի շուրջ աճող լարվածությունը և ռազմական էսկալացիայի մեծացման հավանականությունը արդեն իսկ TRIPP-ի հեռանկարը դարձնում են առավել անորոշ։
    Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կարողանան ռազմավարական հաջողություն արձանագրել և Իրանում ձևավորվի Վաշինգտոնի և Թել Ավիիվի համար ավելի լոյալ իշխանություն, տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի ամբողջ տրամաբանությունը կարող է վերանայվել։ Այդ դեպքում TRIPP-ի ներկայիս աշխարհաքաղաքական նշանակությունը կարող է նվազել, քանի որ Իրանի գործոնը՝ որպես տարածաշրջանային հակակշիռ, էականորեն կթուլանա։
    Եթե հակառակը՝ Իրանը կարողանա դիմակայել արտաքին ճնշմանը և պահպանել իր ռազմավարական դիրքերը, ապա ԱՄՆ-ը դժվար թե կարողանա ապահովել այնպիսի քաղաքական և անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են նման նախագծերի կայուն իրականացման համար։ Այդ դեպքում TRIPP-ը կարող է մնալ քաղաքական հայտարարությունների և դիվանագիտական քննարկումների մակարդակում։
    Սակայն այս անորոշությունը ունի նաև անվտանգային հետևանքներ Հայաստանի համար։ Եթե տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերը երկար ժամանակ մնում են կասեցված կամ կախված վիճակում, մեծանում է հավանականությունը, որ Ադրբեջանը փորձի իր օրակարգը առաջ մղել ոչ թե բանակցությունների, այլ ուժային ճնշման միջոցով։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Բաքուն իր ռազմավարական նպատակների առաջմղման համար մշտապես օգտագործում է ռազմական գերակայության գործոնը։
    Այս պայմաններում TRIPP-ի ճակատագիրը կարող է որոշվել ոչ այնքան Երևանի կամ նույնիսկ Բաքվի որոշումներով, որքան այն լայն աշխարհաքաղաքական մրցակցության արդյունքում, որն այսօր ձևավորում է ամբողջ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ապագան։

  • Ելույթ խաղաղության մոդելներին նվիրված պանելային քննարկմանը:https://youtu.be/RnBi…

    Ելույթ խաղաղության մոդելներին նվիրված պանելային քննարկմանը:
    https://youtu.be/RnBi-DpZLIE?si=9I0TSUYlNwWRpVdC

    TRIPP-ն ակտուալ չի լինելու. Սուրեն Սուրենյանց

    Սուրենյանցի հայտարարությունը TRIPP-ի մասին
    Սուրեն Սուրենյանցը, պանելային քննարկման ժամանակ, անդրադարձ է կատարել խաղաղության տարբեր մոդելներին՝ անդրադառնալով իշխանության կեղծ թեզերին:

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/gxqhKoWEUiY?si=dSy-rQIbL9_Q8KzTՀլա հարց ա ով հ…

    Հլա հարց ա ով հաստ բանի ռաստ կգա, Թրիփը այլևս ակտուալ չէ. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…

  • Մեծ քննարկում` Euromedia24-ի տաղավարումhttps://youtu.be/3MMJRREYjS0?si=NFeaD2AhZ…

    Մեծ քննարկում` Euromedia24-ի տաղավարում
    https://youtu.be/3MMJRREYjS0?si=NFeaD2AhZcbrcH5t

    Մեծ քննարկում. Պատերազմ Իրանում

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Հյուրընկալվել եմ Radar-ի տաղավարումhttps://youtu.be/neaAh4EBFCs?si=ivln61BzuOJd3…

    Հյուրընկալվել եմ Radar-ի տաղավարում
    https://youtu.be/neaAh4EBFCs?si=ivln61BzuOJd3gm4

    Ալիևը ագրեսիվ կեցվածք է ցուցադրում. Իրան-Ադրբեջան գուցե նոր ճգնաժամ լինի

    Իրանի կողմից արձակված ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի մոտ։ Ադրբեջանի նախագահ Ալիևը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն։
    Անդրադառնալով Իրանում ամերիկա-իսրայելական պատերազմին, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն…

  • Այսօր Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տարեդարձն է:Շնորհավոր երկնային ծն…

    Այսօր Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տարեդարձն է:
    Շնորհավոր երկնային ծնդունդդ, Սպարապետ:

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ս…

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ս.թ մարտի 6-ին, ժամը 13:00-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում կազմակերպում են պանելային քննարկում՝ «Խաղաղության մոդելներ. Երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով:
    Բանախոսներ
    Սուրեն Սուրենյանց- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության համակարգող
    Հայկ Նահապետյան- ռազմական փորձագետ
    Էդգար Ղազարյան- հասարակական- քաղաքական գործիչ
    Մենուա Սողոմոնյան- «Հայաքվե» նախաձեռնություն
    Արտակ Զաքարյան- ՀՀԿ ԳՄ անդամ
    Վահան Բաբայան- «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ

  • Հարցազրույց 24TV-ինhttps://youtu.be/t_KRUaCDZr0?si=09J-QiJKWpraBg60Օլիգարխ ասելո…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/t_KRUaCDZr0?si=09J-QiJKWpraBg60

    Օլիգարխ ասելով Նիկոլն ի նկատի ունի ոչ թե Ծառուկյանին, այլ երևի Խաչատուր Սուքիասյանին. Սուրենյանց

    Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն օլիգարխ ասելով թերևս ի նկատի ունեն ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ իրենց ֆրակցիայի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքագետ, «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության…

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/ko7wJffghco?si=B6m5ZsLkQ9Fu0dLu«Ղումա…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/ko7wJffghco?si=B6m5ZsLkQ9Fu0dLu

    «Ղումարբազի» հոգեբանություն է, ի՞նչ մարջ գալ. Ալեն Սիմոնյանի ասածը չի կարող իրականություն դառնալ

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Վախեցած իշխանության ջղաձգումները Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ խմբակցության ղեկավար…

    🔸🔸🔸Վախեցած իշխանության ջղաձգումները
    Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունը՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հերթական օրինակն է այն քաղաքական հռետորաբանության, որը վերջին տարիներին դարձել է իշխանության գործելակերպի բնորոշ հատկանիշ։
    Երբ փաստարկները սպառվում են, քաղաքական դիսկուրսում հայտնվում են պիտակները, փոխաբերությունները և հրապարակային մեղադրանքները։
    Կոնջորյանը «Նոյյան տապան» նախաձեռնությունը փորձեց ներկայացնել որպես «տրոյական ձի»՝ ակնարկելով, թե այն իբր ստեղծվել է քաղաքական հատուկ նպատակներով և նույնիսկ կարող է հայտնվել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում։
    Նման ձևակերպումները ավելի շատ հիշեցնում են քարոզչական էժան հնարք։
    Պետք է արձանագրել պարզ մի բան․ խորհրդարանի ամբիոնը դատարան չէ։ Եթե որևէ գույքի վերաբերյալ կան իրավական հիմնավոր կասկածներ, դրանք պետք է քննվեն դատարանում՝ ապացույցների և օրենքի շրջանակում։ Երբ իշխանության ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններով նախօրոք ձևակերպում են «դատավճիռներ», դա ոչ թե իրավական պետության, այլ քաղաքական ճնշման վտանգավոր նախադեպ է ստեղծում։
    Նման հայտարարությունները նաև բացահայտում են իշխանության քաղաքական նյարդայնությունը։ Վերջին տարիներին իշխանական խոսույթում ձևավորվել է մի պրիմիտիվ մեխանիզմ․ ցանկացած ազդեցիկ ընդդիմադիր նախաձեռնություն ներկայացվում է որպես «տրոյական ձի», «հին համակարգի վերադարձ» կամ «քողարկված վտանգ»։ Սա քաղաքական պայքարի հին տեխնոլոգիա է, որը կիրառվում է այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է նախապես վարկաբեկել մրցակիցներին՝ դեռ մինչև իրական քաղաքական մրցակցությունը սկսվելը։
    Սակայն հասարակությունը լավ գիտի, թե ով է Գագիկ Ծառուկյանը և ինչ դեր է նա ունեցել Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։ Տասնամյակների ընթացքում նրա գործունեությունը կապված է ոչ միայն քաղաքականության, այլ նաև բազմաթիվ սոցիալական նախաձեռնությունների, կրթության և սպորտի զարգացման ծրագրերի, ինչպես նաև հազարավոր աշխատատեղերի ստեղծման հետ։ Այդ փաստերը հնարավոր չէ ջնջել փողոցային պապուլիզմով:
    Իրականում նման հայտարարությունները ավելի շատ խոսում են իշխանության ներքին անհանգստությունների մասին։ Իշխանությունը, որը վստահ է իր արդյունքներին և հանրային աջակցությանը, սովորաբար չի դիմում մշտական պիտակավորման լեզվին։
    Ուստի «տրոյական ձիերի» մասին պատմությունները ավելի շատ նման են իշխանության նյարդային արձագանքին, քան լուրջ քաղաքական փաստարկի։ Այս ամենն իշխանության մոտալուտ պարտության անոնսն է: