Author: Suren Surenyants

  • Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում» Տարածաշրջանն արագորեն սահո…

    ⚡️⚡️⚡️Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»
    Տարածաշրջանն արագորեն սահում է լայնածավալ պատերազմի եզրագիծ։ Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունները և էսկալացիայի բարձր հավանականությունը կանխատեսելի էին՝ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային դժգոհությունից հետո, երբ նա անբավարար գնահատեց Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող անուղղակի բանակցությունների արդյունքները։ Այդ հայտարարությունը, ըստ էության, վերջնական ազդարարեց դիվանագիտական գործընթացի փակուղին և ուժային սցենարների վերադարձը օրակարգի առաջին պլան։
    Հայաստանի համար նման զարգացումներն ունեն գոյաբանական նշանակություն։ Տարածաշրջանային մեծ պատերազմը անմիջական ու երկարաժամկետ ազդեցություն է գործելու մեր երկրի անվտանգային միջավայրի, հաղորդակցության ուղիների, էներգետիկ կայունության, միգրացիոն հոսքերի և ընդհանուր ռազմավարական հավասարակշռության վրա։
    Այս պայմաններում պետության բարձրագույն ղեկավարությունից պահանջվում է առավելագույն քաղաքական կենտրոնացում, սառը հաշվարկ և ճգնաժամային կառավարման խիստ ռեժիմ։
    Սակայն իրականությունը ցույց է տալիս հակառակը։ Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է գործել ներքաղաքական քարոզարշավի տրամաբանությամբ՝ արտաքին գոյաբանական սպառնալիքների ֆոնին ցուցաբերելով անփույթ և թեթևամիտ վարքագիծ։ Երբ տարածաշրջանը բառացիորեն այրվում է, իշխանության արձագանքը հստակ փոխանցում է պետական անլրջության և իրավիճակի թերագնահատման ազդակ՝ և՛ սեփական հասարակությանը, և՛ արտաքին դերակատարներին։
    Այս պայմաններում խնդիրը սահմանակից պատերազմով չի սահմանափակվում։ Ավելի խորն ու վտանգավոր է այն հանգամանքը, որ իշխանության քաղաքական թեթևսոլիկությունն ինքնին վերածվում է ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքի։
    Երբ պետությունը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սակայն ղեկավարությունը չի անցնում արտակարգ պատասխանատվության և պետական լրջության ռեժիմի, արտաքին վտանգները բազմապատկվում են ներքին անգործությամբ։
    Հենց սա է այսօր Հայաստանի գլխավոր ռիսկը՝ պատերազմին դիմակայել ոչ թե պետական մտածողությամբ և ինստիտուցիոնալ պատասխանատվությամբ, այլ «զառ գլորելու» տրամաբանությամբ։

  • Բանավեճ FactorTV-ումhttps://youtu.be/W3raHG5d7jQ?si=BTyGpl4KFkg66ktIԲԱՆԱՎԵՃ․ Ընդ…

    ԲԱՆԱՎԵՃ․ Ընդդիմությունը կհաջողի՞ իշխանափոխության ծրագիրը՝ «Գյումրի-2» սցենարով

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

  • Ճեպազրույց լրագրողների հետ https://youtu.be/PZcqZx2WVzY?si=ZSkiEdTeLSwLTw4DՎտանգ…

    Ճեպազրույց լրագրողների հետ
    https://youtu.be/PZcqZx2WVzY?si=ZSkiEdTeLSwLTw4D

    Վտանգը ՀՀ-ի գլխին է․ հենց երեկ էին Բաքվում խոստանում՝ վերադառնալու են «Արևմտյան Ադրբեջան»

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • Խաղաղության այն մոդելը, որն այսօր ընկած է հայ-ադրբեջանական հարաբերությունների կա…

    Խաղաղության այն մոդելը, որն այսօր ընկած է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում, բերելու է մեր պետականության կոլապսին: Իմ ու Հայկ Նահապետյանի այսօրվա խոսքը նաև այդ մասին է:
    https://www.youtube.com/live/lKFre3jcVr4?si=aFqJhNk9OK33CH9O

    #ՀԻՄԱ. Ո՜Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. #ՈՒՂԻՂ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց ArmLurTV-ինhttps://youtu.be/vDlqc515fNE?si=fvZSGRnWblyWg31XԷսօրվա իշ…

    Հարցազրույց ArmLurTV-ին
    https://youtu.be/vDlqc515fNE?si=fvZSGRnWblyWg31X

    Էսօրվա իշխանության մոդելը կզելն է, մենք առաջարկում ենք երաշխավորված խաղաղություն. Սուրենյանց

    Աջակցեք մեր լրատվականին Patreon-ում՝
    ⬇️ ⬇️ ⬇️
    https://www.patreon.com/c/armlur
    ArmLur.am լրատվականին կարող եք հետևել նաև այլ հարթակներում
    Telegram-ում- https://t.me/armluram
    Facebook — https://www.facebook.com/armlur.am/
    Twitter — …

  • Երաշխավորված խաղաղություն․ վերջ կեղծ երկընտրանքինԱռաջիկա խորհրդարանական ընտրությ…

    Երաշխավորված խաղաղություն․ վերջ կեղծ երկընտրանքին
    Առաջիկա խորհրդարանական ընտրությունները գործող իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատերազմ–խաղաղություն կեղծ երկընտրանք։ Սա ոչ միայն իրականության խեղաթյուրում է, այլև գիտակցված քաղաքական մանիպուլյացիա՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտում փակել բովանդակային քննարկումը և հասարակությանը զրկել ընտրության իրական հնարավորությունից։
    Իրականում Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը։
    Այսօր մեզ առաջարկվում է խաղաղության մի ձևաչափ, որը կառուցված է միակողմանի զիջումների, ուժի մշտական սպառնալիքի և «խաղաղություն» բառի ներքո նոր պահանջների ընդունման վրա։ Այս մոտեցումը ծնում է նոր ճգնաժամերի ռիսկ։
    Այս պայմաններում «Երաշխավորված խաղաղություն» գաղափարը դառնում է սկզբունքային քաղաքական այլընտրանք։ Այն խաղաղությունը դիտարկում է ոչ թե որպես հույս կամ հայտարարություն, այլ որպես ինստիտուցիոնալ, իրավական և վերահսկելի պայմանավորվածությունների համակարգ։ Փոքր պետության համար խաղաղության ցանկացած համաձայնություն, որը չունի միջազգային երաշխիքներ և վերահսկողության հստակ մեխանիզմներ, դատապարտված է խախտման՝ հատկապես այն պարագայում, երբ կողմերի միջև առկա է ուժային ակնհայտ դիսբալանս։
    Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Այն խաղաղության հարցը հանում է քարոզչական դաշտից և տեղափոխում պետական ռազմավարության մակարդակ։ Մեր համոզմամբ՝ ընտրություններից հետո այս ծրագիրը պետք է դառնա ոչ միայն ներքաղաքական օրակարգ, այլ Հայաստանի հստակ ձևակերպված առաջարկը միջազգային հանրությանը։
    «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է։
    Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել իմ համոզմունքը․ ոչ մի խաղաղության մոդել չի կարող աշխատել առանց ներքին ամրության։ Միջազգային փաստաթղթերը չեն փոխարինում պետության ներսում քաղաքական համերաշխությանը, հասարակական վստահությանը և կառավարման արդյունավետությանը։ Հետևաբար խաղաղության քաղաքականությունը պետք է սկսվի երկրի ներսում՝ ինստիտուտների վերականգնմամբ, օրենքի գերակայությամբ և պետական պատասխանատվության վերարժևորմամբ։
    Տնտեսական անվտանգությունն այս մոտեցման առանցքային բաղադրիչն է։ Առանց ուժեղ տնտեսության չկա արդյունավետ դիվանագիտություն, չկա պաշտպանունակ բանակ և չկա լիարժեք ինքնիշխանություն։ Ազնիվ քաղաքական խոսքը պարտադրում է ընդունել, որ այսօր ԵԱՏՄ շուկան Հայաստանի տնտեսության համար չունի իրատեսական այլընտրանք։ Դա գաղափարական ընտրություն չէ, այլ տնտեսական փաստ։
    Սա, սակայն, չի նշանակում սահմանափակվել մեկ ուղղությամբ։ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր տնտեսական և տեխնոլոգիական քաղաքականություն։ Արևմուտքի հետ համագործակցությունը կարևոր է նոր տեխնոլոգիաների, կառավարման մշակույթի և ներդրումների տեսանկյունից։ Չինաստանի, Հնդկաստանի և արաբական աշխարհի հետ հարաբերությունները բացում են զարգացման լրացուցիչ հնարավորություններ։ Այս ամենը պետք է կառուցվի ոչ թե աշխարհաքաղաքական հակադրությունների, այլ փոխլրացման և շահերի համընկման սկզբունքի վրա։
    Առանձնահատուկ նշանակություն ունի նաև ենթակառուցվածքների և հաղորդակցությունների զարգացումը։ Այլընտրանքային ճանապարհների գործարկումը՝ Հայաստան–Վրաստան–Ռուսաստան և Հայաստան–Իրան ուղղություններով, զուտ տնտեսական խնդիր չէ։ Դա անվտանգության ռազմավարական գործիք է, որը նվազեցնում է կախվածությունները և բարձրացնում Հայաստանի արժեքը տարածաշրջանային համակարգում։
    Երաշխավորված խաղաղությունը նաև սոցիալական և հոգեբանական վիճակ է։ Դա այն իրավիճակն է, երբ քաղաքացին իր կյանքը պլանավորում է ոչ թե ամիսներով, այլ տարիներով, երբ ծնողը վստահ է իր երեխայի ապագայի նկատմամբ, երիտասարդը ապագա է տեսնում հայրենիքում, գործարարը ներդրում է կատարում կանխատեսելի միջավայրում, իսկ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն բանակ, այլև ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։
    «Երաշխավորված խաղաղություն»-ը Հայաստանի վերականգնման և ազգային վերածննդի առանցքային գաղափարն է։ Այն պահանջում է քաղաքական հասունություն, հաշվարկված որոշումներ և ազնիվ խոսք հասարակության հետ։

  • Հարցազրույց MediahubTV-ինhttps://youtu.be/JxmE_pMMNzE?si=8HFbCwKEbdChUVQzՆիկոլը …

    Հարցազրույց MediahubTV-ին
    https://youtu.be/JxmE_pMMNzE?si=8HFbCwKEbdChUVQz

    Նիկոլը պարտվելու է մի դեպքում. Ո՞վ կլինի ընդդիմության  վարչապետի միասնական թեկնածուն

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ զրուցել ենք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմության անելիքների, միասնական ջանքերի, Փաշինյանի հակասահմանադրական քայլերի, ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի, հայ Առաքելական…

  • Ձեռնաշղթաներ՝ խոսքի համարԱխուրյանում 55-ամյա տնային տնտեսուհու մեկ ամսով կալանավ…

    ❗️❗️❗️Ձեռնաշղթաներ՝ խոսքի համար
    Ախուրյանում 55-ամյա տնային տնտեսուհու մեկ ամսով կալանավորումը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ իբր «բռնության կոչ» պարունակելու մեղադրանքով, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում խորացող վտանգավոր միտումը՝ խոսքի քրեականացումը որպես պետական գործելակերպ։
    Խնդիրը տվյալ գործի առանձին ձևակերպումների կամ իրավական տեխնիկական մանրամասների մեջ չէ։ Առավել էականն այն է, որ խոսքը վերաբերում է արտահայտված կարծիքի, ոչ թե գործողության։ Հանրային հարթակում արված գրառումը, որին չեն հաջորդել կազմակերպչական քայլեր, հրահանգներ կամ իրական ու անմիջական վտանգ ստեղծող գործողություններ, իրավական պետությունում չի կարող հանդիսանալ ազատությունից զրկելու հիմք։ Հակառակ պարագայում քրեական իրավունքը դադարում է ծառայել արդարադատությանը և վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
    Ընդ որում, գործը հիմնված է մասնավոր նամակի սքրինշոթի վրա և կալանավորված կնոջ պնդմամբ՝ կեղծ էջի վրա։ Սա գործը դարձնում է էլ ավելի խնդրահարույց։
    Առանձնահատուկ ուշադրության է արժանի կալանքի միջոցի ընտրությունը։ 55-ամյա, սոցիալական առումով խոցելի և հանրային վտանգավորությամբ չբնութագրվող կնոջը ձեռնաշղթաներով դատարան տեղափոխելը չի բխում ոչ համաչափության, ոչ անհրաժեշտության սկզբունքներից։ Սա ցուցադրական պատիժ է՝ ուղղված ոչ թե կոնկրետ անձին, այլ հասարակությանը։ Ուղերձը հստակ է․ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել նույն իրավիճակում։
    Գործի քաղաքական ենթատեքստը առավել քան ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում ընտրական գործընթացների նախաշեմին։ Համեմատական և միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման գործելաոճը բնորոշ է այն փուլերին, երբ իշխանությունն այլևս վստահ չէ հանրային աջակցության առկայության հարցում։ Այդ պարագայում գործի է դրվում վախի մեխանիզմը՝ հանրությանը ինքնագրաքննության, լռության և քաղաքական պասիվության մղելու նպատակով։
    Էական հանգամանք է նաև այն, որ գրառման մեջ օգտագործվել է Նիկոլ Փաշինյան անունը։ Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը փաստացի վերածվում է քաղաքացու խոսքից «պաշտպանվող սուբյեկտի», խոսքի ազատությունը դադարում է գործել որպես անօտարելի սահմանադրական իրավունք և վերածվում է իշխանության կամքից կախված պայմանական արտոնության։
    Այսպիսի գործերով իշխանությունը չի ամրապնդում պետական անվտանգությունը։ Ընդհակառակը՝ այն հետևողականորեն քայքայում է իրավական պետության հիմքերը։ Քաղաքացին, որը գիտակցում է, որ կարող է զրկվել ազատությունից ոչ թե արարքի, այլ արտահայտված մտքի համար, դադարում է պետությունն ընկալել որպես իրեն պաշտպանող ինստիտուտ։
    Խոսքի քրեականացումը նախընտրական փուլում ուժի դրսևորում չէ։ Դա իշխանության քաղաքական սնանկության և սեփական հասարակությունից վախի արտահայտություն է։

  • Մեծ քննարկում Euromedia24-ի տաղավարումhttps://youtu.be/acCYwCQDNx4?si=KIZH0xH0_X…

    Մեծ քննարկում Euromedia24-ի տաղավարում
    https://youtu.be/acCYwCQDNx4?si=KIZH0xH0_Xe5MYwa

    Մեծ քննարկում. Ոչ արևմտյան Ադրբեջանին

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Հարցազրույց 168TV-ինhttps://youtu.be/IC0cYXexgHo?si=EItnDFXZpfjmWOK9ԴՈՒՔ ՈՎ ԵՔ, …

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/IC0cYXexgHo?si=EItnDFXZpfjmWOK9

    ԴՈՒՔ ՈՎ ԵՔ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՏԱՔ. ԵՐԲ 1 ՄԻԼԻՈՆ 300.000 ՄԱՐԴ ԳՆԱ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՐԿԻ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…