Author: Suren Surenyants

  • Армения продлила поддержку тепличных хозяйств на фоне экспортных ограниченийПрав…

    Армения продлила поддержку тепличных хозяйств на фоне экспортных ограничений
    Правительство Армении приняло решение предоставить дополнительную поддержку тепличным хозяйствам, пострадавшим от ограничений на экспорт продукции в Россию. Для участников государственной программы развития теплиц срок погашения кредитов будет продлен на шесть месяцев, а также будет предоставлен дополнительный льготный период по выплате основной суммы долга и процентов. Власти заявляют, что мера позволит производителям адаптироваться к новым условиям и сосредоточиться на освоении альтернативных рынков сбыта.
    С экономической точки зрения решение направлено прежде всего на предотвращение финансовых проблем у крупных инвесторов, которые вложили значительные средства в современные тепличные комплексы. Тепличное хозяйство является капиталоемким бизнесом: строительство одного гектара современной теплицы может стоить миллионы долларов, а большая часть проектов финансируется за счет банковских кредитов. В подобных условиях даже временные перебои с экспортом способны создать сложности с обслуживанием долгов, поэтому отсрочка платежей помогает избежать кризиса ликвидности.
    За последние годы Армения активно развивала тепличный сектор именно с расчетом на экспорт. Из более чем 90 гектаров запланированных по программе теплиц уже построено свыше 34 гектаров, и значительная часть их продукции ориентирована на внешние рынки. В краткосрочной перспективе продление льготного периода дает производителям время для переориентации поставок на страны Ближнего Востока, Европейского союза и другие направления. Однако такой переход требует решения вопросов логистики, сертификации продукции, поиска новых покупателей и выстраивания устойчивых торговых каналов.
    Главным преимуществом решения является сохранение инвестиционной привлекательности отрасли и снижение риска банкротств действующих хозяйств. Вместе с тем отсрочка сама по себе не решает проблему сбыта продукции. Если за ближайшие месяцы новые рынки действительно будут освоены, поддержка может стать временной мерой адаптации. Если же экспортные сложности затянутся, государству, вероятно, придется расширять инструменты помощи — от субсидирования логистики до программ продвижения армянской сельхозпродукции на международных рынках.
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների Հայաստանի…

    🔥 Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների
    Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրությունների արդյունքները միաժամանակ վիճարկեն այսքան տարբեր քաղաքական ուժեր։ Սա սովորական հետընտրական վեճ չէ։
    Նախկինում ևս ընտրությունների արդյունքները վիճարկվել են՝ 1996, 2003, 2008, 2013 և 2021 թվականներին։ Սակայն այդ դեպքերում նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած էր մեկ թեկնածուի, մեկ դաշինքի կամ ընդդիմության սահմանափակ շրջանակի շուրջ։ Այսօր իրավիճակն այլ է. ընտրությունների արդյունքները վիճարկում է քաղաքական դաշտի զգալի հատվածը՝ գաղափարական և քաղաքական տարբեր բևեռներից։
    Սա կարևոր քաղաքական փաստ է, ինչը վկայում է, որ խնդիրը համակարգային բնույթ ունի։ Երբ տարբեր քաղաքական ուժեր, որոնք բազմաթիվ հարցերում ունեն հակադիր դիրքորոշումներ, նույն հարցով դիմում են երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին, դա արդեն ընտրական գործընթացի նկատմամբ լայնածավալ, խորքային անվստահության ցուցիչ է։
    Խնդիրը նաև լեգիտիմության տիրույթում է։ Իշխանությունը կարող է հենվել պաշտոնական արձանագրությունների և իրավական ընթացակարգերի վրա, սակայն լեգիտիմությունը միայն իրավական փաստ չէ։ Այն նաև հասարակական և քաղաքական վստահության արդյունք է։ Երբ ընտրական գործընթացի մասնակիցների զգալի մասը չի ընդունում արդյունքները որպես անվիճելի, անխուսափելիորեն առաջանում են լեգիտիմության հետ կապված հարցեր։
    Երբ ընտրությունների արդյունքները վիճարկում է մեկ քաղաքական ուժ, դա կարող է ընկալվել որպես սովորական քաղաքական պայքարի դրսևորում։ Բայց երբ նույն ճանապարհն են ընտրում յոթ տարբեր քաղաքական ուժեր, դա արդեն քաղաքական համակարգին ուղղված լուրջ ազդակ է և ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին ահազանգ։
    Սահմանադրական դատարանի առաջ այսօր կանգնած է ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հարց։ Նրա որոշումը պետք է պատասխանի ոչ միայն ներկայացված դիմումներին, այլև այն հիմնարար հարցին, որը հուզում է հասարակությանը․ որքանո՞վ են ընտրությունների արդյունքներն արտահայտում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և որքանո՞վ է ընտրական համակարգը վայելում հանրային վստահություն։
    Անկախ ՍԴ-ի վերջնական որոշումից՝ մեկ բան արդեն ակնհայտ է․ յոթ քաղաքական ուժերի դիմումը Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության։
    Եթե դատարանը մակերեսորեն մերժի դիմումները՝ առանց էական փաստերի քննության, դա կարող է ավելի խորացնել անվստահությունը, քաղաքական փակուղին, իշխանության ճգնաժամը՝ ճանապարհ բացելով ցնցումների համար:

  • Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։Փաշինյ…

    Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

    Փաշինյանն ու թիմը կեղծված ընտրություններից հետո մնալով իշխանության սպասարկելու են թուրքերի և ադրբեջանցիների շահերն ու օրակարգը։ Արցախը հանձնված ու հայաթափված է, հանուն սեփական իշխանության պահպանման և ԱԺ ընտրությունների արդյունքների ճանաչման Փաշինյանը Սյունիքը հանձնեց ԱՄՆ-ին ու կազմաքանդում է հայ-ռուսական կապերը։

    ՔՊ-ականները Հայաստանը դե-ֆակտո վերածելու են թուրքական վիլայեթի՝տնտեսական և քաղաքական կախվածության մեջ դնելով թե Ադրբեջանից, թե Թուրքիայից։ ՔՊ-ն հանձնելու է անկլավները Բաքվին, այսինքն ՀՀ-ի կենսական նշանակության ճանապարհների վրա հսկողությունն անցնելու է Իլհամ Ալիևին։ Ընդդիմությունը պետք է սկսի փաշինյանական թրքամետ կլանի հեռացման գործընթացը՝թե փողոցային պայքարով, թե հասարակության հետ ավելի ակտիվ աշխատանքով՝պետք է բացատրել, որ Փաշինյանն անելու է այն, ինչ նրան հրահանգելու են Բաքվից ու Անկարայից։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Ադրբեջանի հետ խաղաղության փաստը լեգիտիմություն ստացավ 2026 թվականին։ Հայտարարել …

    Ադրբեջանի հետ խաղաղության փաստը լեգիտիմություն ստացավ 2026 թվականին։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

    Փաշինյանական թիմը կեղծել է ընտրությունները՝ՔՊ-ն պարտվել է ընդդիմությանը, սակայն ուժով ցանկանում է մնալ իշխանության։ Արևմուտքը հանուն Փաշինյանի թրքամետ և արևմտամետ արտաքին քաղաքանության ճանաչեց ընտրությունների լեգիտիմությունը՝պայմանով, որ Սյունիքը հանձնվելու է ԱՄՆ-ին՝ԹՐԻՓՓ-ի տեսքով, իսկ ՀՀ-ն խզելու է կապերը Մոսկվայի հետ։

    Հանուն փողի և սեփական աթոռների ՔՊ-ն պատրաստ է ՀՀ-ն վերածել հակառուսական խրամատի՝դրանից բխող աղետալի սոցիալ-տնտեսական հետևանքները շուտով զգալու են ՀՀ քաղաքացիները։ Փաշինյանը դարձել է Արևմուտքի գործիքն ընդդեմ ՌԴ-ի, սակայն հետևանքները զգալու են ՀՀ բոլոր քաղաքացիներն՝այդ թվում նրանք, ովքեր հերթական անգամ քվեարկել են Ալիևի դաշնակից ՔՊ-ի օգտին։ ՀՀ-ն մտնում է տնտեսական և քաղաքական կոլապսի փուլ՝ելքը նոր ԱԺ ընտրությունների անցկացումն է։
     Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել Այսօ…

    🔥 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
    Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը հերթական անգամ բացահայտեց հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը։
    Ընտրություններից հետո, երբ հասարակությունը սպասում է երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման և տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ հստակ ծրագրերի, Փաշինյանի խոսքում գերակշռում են բոլորովին այլ թեմաներ՝ ընդդիմության դեմ պայքարը, քաղաքական պիտակավորումները և ռեպրեսիաների սպառնալիքները։
    Փաշինյանի ելույթներում այլևս դժվար է գտնել որևէ ռազմավարական գաղափար Հայաստանի ապագայի մասին։ Փոխարենը, նա շարունակում է հասարակությունը բաժանել «ճիշտերի» և «սխալների», «խաղաղության կողմնակիցների» և «պատերազմի ջատագովների»։ Նրա գնահատմամբ՝ կես միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք ընտրել են ընդդիմությանը, փաստորեն քվեարկել են պատերազմի, Ղարաբաղյան շարժման շարունակության և խաղաղության տապալման օգտին։
    Սա ոչ միայն քաղաքական մանիպուլյացիա է, այլև պետական մտածողության ճգնաժամի արտահայտություն։
    Ժողովրդավարական պետության ղեկավարը պարտավոր է ներկայացնել ողջ հասարակությունը, այլ ոչ թե հարյուր հազարավոր քաղաքացիների վերածել քաղաքական թիրախների։
    Առանձնահատուկ ուշադրության արժանի է Փաշինյանի անդրադարձը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Դիլիջան կատարած այցին։ Փաշինյանը փաստացի ակնարկել է, որ այդ շփումները խաղաղության գործընթացի և պատերազմի ռիսկերի կառավարման կարևոր բաղադրիչ են։
    Սակայն իրականությունը նա կրկին փորձում է գլխիվայր ներկայացնել։ Հենց իր նախընտրական քարոզարշավն էր, որ ընդդիմությանը պիտակավորում էր որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ ստեղծելով այն տպավորությունը, թե խաղաղության գլխավոր վտանգը ոչ թե արտաքին միջավայրում է, այլ Հայաստանի ներսում։ Այդ քաղաքականությունը Բաքվին տվեց լրացուցիչ հնարավորություն՝ Հայաստանի ներքին բաժանումներն ու իշխանության քաղաքական խոցելիությունը օգտագործելու սեփական օրակարգի սպասարկման համար։
    Այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ առաջադրելիս կարող է հղում անել ոչ միայն ուժային առավելությանը, այլև այն փաստին, որ Հայաստանի իշխանությունն ինքն է սեփական քաղաքացիների հարյուր հազարավոր ձայները ներկայացնում որպես խաղաղության սպառնալիք։ Սա Փաշինյանի քաղաքական հանցավոր սխալի հետևանք է։
    Ստեղծված իրավիճակում Փաշինյանի վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դարձնում նրա նոր ռազմավարությունը՝ արտաքին դերակատարներին և հատկապես Բաքվին ցույց տալ, որ ինքը լիովին վերահսկում է ներքաղաքական իրավիճակը։ Այդ նպատակի համար նա գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում ընդդիմության նկատմամբ՝ փաստացի ազդարարելով նոր քաղաքական ճնշումների փուլ։
    Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հնարավոր քրեական գործընթացները, կալանավորումները կամ այլ ճնշումները կարող են ներկայացվել տարբեր մտացածին պատրվակներով, սակայն դրանց քաղաքական ենթատեքստը դժվար կլինի թաքցնել։
    Սակայն նույնիսկ ամենալայնածավալ ռեպրեսիաները չեն կարող լուծել այն հիմնարար խնդիրները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Դրանք չեն կարող վերականգնել հանրային վստահությունը, ապահովել տնտեսական զարգացում, ուժեղացնել երկրի անվտանգությունը կամ փոխարինել արդյունավետ պետական կառավարմանը։
    Փաշինյանի գլխավոր մարտահրավերը սեփական քաղաքականության արդյունքում ձևավորված փակուղին է։
    Փաշինյանի իշխանության անկումն, ըստ էության, ժամանակի հարց է։ Սակայն պատասխանատու քաղաքական ուժերի գլխավոր առաքելությունն այսօր թույլ չտալն է, որ Փաշինյանի իշխանության հնարավոր փլուզման ավերակների տակ հայտնվեն պետությունն ու հասարակությունը։ Փաշինյանը կորցնելու է իշխանությունը, սակայն Հայաստանը չպետք է կորցնի իր կայունությունը, անվտանգությունն ու զարգացման հեռանկարը։

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/a8gEcFXkdtA?si=ohT9n-N1KiO5SsgIՉնայած ռեպրեսի…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/a8gEcFXkdtA?si=ohT9n-N1KiO5SsgI

    Չնայած ռեպրեսիաների շարունակվելուն, իշխանության ճգնաժամը խորանալու է. Սուրեն Սուրենյանց ///ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2…

  • Հարցազրույց Politic.am-ինhttps://youtu.be/FceXfZoC1ag?si=yTkbh98f7H2b9RjLԻշխանու…

    Հարցազրույց Politic.am-ին
    https://youtu.be/FceXfZoC1ag?si=yTkbh98f7H2b9RjL

    Իշխանությունն ինքն իր գերեզմանը փորեց․ ընդդիմությունը պլան B չուներ

    Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
    Պաշտոնական Կայք — http://politik.am/
    Facebook: https://www.facebook.com/politikyou/
    Telegram: https://t.me/politiknews

  • Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում Հունգարիայի խորհրդարա…

    ❗️❗️❗️Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում
    Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որով վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը ութ տարով՝ երկու ժամկետ։
    Այս որոշումը հատկապես ուշագրավ է, քանի որ խոսքը խորհրդարանական կառավարման համակարգի մասին է։ Ի տարբերություն նախագահական հանրապետությունների, որտեղ պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը վաղուց դարձել է ժողովրդավարական ստանդարտ, խորհրդարանական երկրների մեծ մասում նման ինստիտուտ չի գործում։ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և եվրոպական այլ ժողովրդավարություններում վարչապետը կարող է պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ վայելում է խորհրդարանական մեծամասնության վստահությունը։
    Այդ մոտեցման հիմքում այն տրամաբանությունն է, որ խորհրդարանը, բազմակուսակցական համակարգը, քաղաքական մրցակցությունն ու հակակշիռների մեխանիզմները բավարար են իշխանության գերկենտրոնացումը կանխելու համար։
    Սակայն Հունգարիայի որոշումը վկայում է, որ 21-րդ դարում ավտորիտարիզմը կարող է ձևավորվել ոչ միայն սահմանադրությունների խախտման կամ ընտրությունների վերացման, այլև ընտրական ընթացակարգերի ֆորմալ պահպանման պայմաններում։ Երբ նույն քաղաքական ուժը կամ առաջնորդը երկար տարիներ վերահսկում են պետական համակարգը, աստիճանաբար թուլանում են քաղաքական մրցակցությունը, ինստիտուցիոնալ հակակշիռներն ու իշխանության փոփոխելիության մշակույթը։
    Հենց այս պատճառով Հունգարիայի նոր որոշումը կարելի է դիտարկել որպես ժողովրդավարության ինստիտուցիոնալ ինքնապաշտպանության միջոց, որը նպատակ ունի կանխել մեկ անձի կամ մեկ քաղաքական խմբի չափազանց երկարատև գերիշխանությունը՝ նույնիսկ ընտրական լեգիտիմության պայմաններում(սակայն միայն ժամկետների սահմանափակումը բավարար չէ, ավելի կարևոր են՝
    անկախ դատարանները,
    ազատ մեդիան,
    իրական քաղաքական մրցակցությունը,
    իշխանության փոփոխելիության մշակույթը)։
    Հայաստանի քաղաքական զարգացումները, ցավոք, շարժվում են հակառակ ուղղությամբ։
    Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն թուլացել են ժողովրդավարական հակակշիռները։ Խորհրդարանը գործնականում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «կրնկի» տակ, դատական և իրավապահ համակարգերը դարձել են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքներ, քաղաքական դաշտում ստեղծվել է անտագոնիստական միջավայր:
    Իշխանությունն ավելի ու ավելի հաճախ նույնացվում է պետության հետ, իսկ քաղաքական ընդդիմախոսները ներկայացվում են որպես սպառնալիք։
    Սա այն ճանապարհն է, որով ձևավորվում է կայուն ավտորիտարիզմ՝ առանց բացահայտ բռնապետության։ Ժողովրդավարական ինստիտուտները պահպանվում են ձևով, սակայն աստիճանաբար զրկվում են բովանդակությունից։
    Հայաստանում շարունակվում է իշխանության կենտրոնացման և անձնիշխանության ամրապնդման գործընթացը։
    Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է:

  • Հարցազրույց Պետրոս Ղազարյանինhttps://www.youtube.com/live/xdTbIk3GwHQ?si=mV9HE6F…

    Հարցազրույց Պետրոս Ղազարյանին
    https://www.youtube.com/live/xdTbIk3GwHQ?si=mV9HE6F8wCx0fGqY

    Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ

    Հետընտրական զարգացումներ | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ
    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1…

  • Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը,…

    Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման՝դա իր հետ բերելու է հայ-իրանական կապերի թուլացում՝Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին։

    Փաշինյանական կլանը հանուն աթոռների ու փողի կեղծել են ընտրությունները՝Արևմուտքը ճանաչել է այդ ընտրությունները պայմանով՝հայ-ռուսական և հայ-իրանական կապերը պետք է խզվեն։ ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի՝դա իր հետ բերելու է աղետալի հետևանքներ՝շուտով դա իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ քաղաքացիները, այդ թվում նրանք, ովքեր ձայն են տվել փաշինյանական թիմին։ ՀՀ-ն կարող է փրկել ընդդիմությունը՝համազգային պայքարով և մանդատներից հրաժարվելով՝դա է միակ լուծումը։

    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©