Author: Suren Surenyants

  • Փաշինյանը կանխամտածված Արցախն ու ՀՀ զինված ուժերը տարել է պարտության՝ՌԴ-ին ու ՀԱ…

    ⚡️Փաշինյանը կանխամտածված Արցախն ու ՀՀ զինված ուժերը տարել է պարտության՝ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին թիրախավորելու համար
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը փաստեր է ներկայացնում իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի օրերի շփումներից։ Կարապետյանը, որպես պրոֆեսիոնալ զինվորական խորհուրդներ է տվել բանակում չծառայած և զինվորական գործից ու պատերազմի վարման կանոններից հեռու Փաշինյանին, թե ինչ պետք է անել՝Ադրբեջանին չպարտվելու համար։
    Փաշինյանին զգուշացվել է, որ Ադրբեջանի ռազմական հարձակումն ու Արցախի դեմ ագրեսիան հնարավոր է կանխել միայն Մոսկվայի միջոցով՝ռուսական կողմի հետ ռազմա-քաղաքական դաշինքի և օգնության հիման վրա, սակայն Փաշինյանը սպասարկելով թուրք-ադրբեջանական շահեր և լինելով դիլետանտ ցանկացած ոլորտում՝այդ թվում ռազմական՝չի լսում պրոֆեսիոնալների հորդորներն ու խորհուրդները։
    ՀԱՊԿ-ին անհրաժեշտ էր դիմել 4-րդ հոդվածով, իսկ Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակը դիմել էր 2-րդ հոդվածով, որը չի ենթադրում ռազմական օգնության, այլ միայն խորհրդակցություններ։ Այդ քայլի արդյունքը եղավ ռազմադաշտում ծանր կորուստները՝այդ թվում մարդկային ու տեխնիկայի առումով։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը նպատակ չի ունեցել փրկել ու պաշտպանել Արցախը, ՀՀ կարևորագույն դիրքերը՝2021 — 2022թթ․-ին, այլ նրա քայլերի արդյունքում տուժել է ՀՀ անվտանգությունը, պաշտպանունակությունը, Բաքուն կարողացել է ստանալ ռազմական կարևորության դիրքեր՝կահավորել դրանք ու այդ դիրքերից հսկողություն սահմանել ՀՀ կյանքի ճանապարհների վրա, այդ թվում Տավուշում և Սյունիքում։
    Փաշինյանի քայլերի արդյունքում ՀՀ-ն վերածվել է ադրբեջանական դիրքերով շրջապատված՝պաշարված ամրոցի, իսկ անկլավները զիջելու պարագայում ՀՀ-ի մարզերի միջև կապը խաթարվելու է, այդ թվում Երևանի ու Սյունիքի կապը, որն անցնում է Տիգրանաշենով(Քյարքի):
    Փաշինյանն ու թիմն ամեն ինչ արեցին, որպեսզի ՀԱՊԿ-ն և ռուսական կողմը չկարողանան միջամտել և օգնել՝այսինքն կանխամտածված կերպով փաշինյանական թիմն հայոց բանակը թիկունքից տարել է պարտության՝սպասարկելով Ադրբեջանի պանթուրքական և հակահայ շահերը։ Դրա վառ ապացույցը կայանում է նրանում, որ Փաշինյանը չի ստորագրել փաստաթուղթ, որը թույլ կտար ՀԱՊԿ-ի դիտորդների մուտքը Հայաստան։
    Կարապետյանն իր հարցազրույցում նշում է, որ Փաշինյանը հոկտեմբերի սկզբին մի քանի անգամ զրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ոչ մի անգամ օգնություն չի խնդրել՝չի բարձրացրել ՀՀ-ին ՌԴ-ի կողմից ռազմական օգնության, աջակցության հարցը։ Հիմա սակայն ՔՊ-ականներն ու նրանց հազարավոր ֆեյքեր հենց ՌԴ-ին են փորձում մեղադրել Արցախը հանձնելու կամ ՀՀ-ին ռազմական օգնություն չցուցաբերելու համար՝սլաքներն Արցախը հանձնած Փաշինյանից թեքելով դեպի ռուսական կողմը։ Սակայն Կարապետյանի բերած փաստերը լրիվ այլ բանի մասին են վկայում։
    ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2022թ․-ի սեպտեմբերին դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանագծին՝կանխելով ադրբեջանական հետագա ագրեսիան և թիկունք կանգնել հայ դիրքապահներին, ՀՀ զինված ուժերին, սակայն Փաշինյանը չի ստորագրում ՀԱՊԿ-ի կողմից պատրաստված՝հայամետ ու ՀՀ սահմանները պաշտպանող այդ փաստաթուղթն ու հակառակը՝բերում է ՀՀ եվրոպական դիտորդներ։ Սակայն ԵՄ-ի դիտորդներն ոչ մի գնահատական չեն տվել Ադրբեջանի ագրեսիային և սահմանում գործողություններին։
    ❗️Փաշինյանն ԱՄՆ-ին է հանձնել ՀՀ-ի ընդերքը, ԹՐԻՓՓ-ի անվան տակ Սյունիքն է նվիրել անգլո-սաքսոնական ուժերին և նրանց փրոքսիներին՝թուրք-ադրբեջանական տանդեմին՝հավանաբար դրա դիմաց ԱՄՆ-ն խոստացել է Փաշինյանին անձնական անվտանգություն և քաղաքական ապաստան՝հունիսի ընտրություններում ֆորս-մաժորային իրավիճակների կամ ՔՊ-ի պարտության դեպքում։
  • Իմ ընկերոջ` Հայկ Նահապետյանի հետ հյուրընկալվել ենք Euromedia24-ի տաղավարումhttps…

    Իմ ընկերոջ` Հայկ Նահապետյանի հետ հյուրընկալվել ենք Euromedia24-ի տաղավարում
    https://youtu.be/rSMpFVxyWPY?si=7RJJdrP3dzrdJYvh

    «Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական ծրագիր է Բաքվի համար. Սուրենյանցի և Նահապետյանի քննարկումը

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Թեժ բանավեճ CIVILNET-ի եթերումhttps://www.youtube.com/live/nyhRO7ZEFSo?si=BM4qi…

    Թեժ բանավեճ CIVILNET-ի եթերում
    https://www.youtube.com/live/nyhRO7ZEFSo?si=BM4qiuwh3SEoFO9M

    LIVE. Նախընտրական բանավեճ — 2026

    ՍիվիլՆեթը կազմակերպել է նախընտրական բանավեճ քաղաքական վեց ուժերի մասնակցությամբ։ Ուժերն ընտրվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի մայիսյան հարցման արդյունքներով։
    #CivilNet #ՍիվիլՆեթ
    — Follow us on Instagram: https://www.instagram.com/civilnet.am/
    -…

  • Հունիսի 4-ին, ժամը 19։00-ին, հանդիպում ենք Ազատության հրապարակում։Պատրաստվի՛ր լա…

    Հունիսի 4-ին, ժամը 19։00-ին, հանդիպում ենք Ազատության հրապարակում։
    Պատրաստվի՛ր լավ փոփոխությունների 🇦🇲

  • Ժամը 19-ին, յութուբյան իմ ալիքում, կներկայացնեմ հայ-ռուսական հարաբերություններու…

    Ժամը 19-ին, յութուբյան իմ ալիքում, կներկայացնեմ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի տնտեսական հետևանքները:
    Հետևեք կարևոր եթերին:
    https://youtu.be/fKWY5oT0h2g?si=01QBstxFqdNAtvFy

    Նիկոլը սովի է մատնում ժողովրդին, մի հավատացե՛ք նրա ստերին

    Հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը Հայաստանի տնտեսությանը մոտ հինգ միլիարդ դոլարի վնաս է հասցնելու: Փոխհատուցման մասին Փաշինյանի հայտարարությունները սուտ են:

  • Walk հավելվածը՝ ՔՊ վարչական ռեսուրսի գործի՞ք Google Play-ում և App Store-ում գոր…

    ❗️❗️❗️Walk հավելվածը՝ ՔՊ վարչական ռեսուրսի գործի՞ք
    Google Play-ում և App Store-ում գործում է Walk հավելվածը, որը, թերևս, առանձնակի ուշադրության չէր արժանանա, եթե չլինեին տեղեկություններ, որ դրան հասանելիություն ունեն բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներն ու նախընտրական շտաբների պատասխանատուները։
    Ըստ առկա տեղեկությունների՝ հավելվածում ներառված են Հայաստանի քաղաքացիների գրանցման և փաստացի բնակության հասցեների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ տվյալներ։ Ընդ որում, մուտքը հնարավոր է միայն հատուկ գրանցումից և թույլտվություն ստանալուց հետո։
    Խոսքը մի համակարգի մասին է, որը կարող է ծառայել իշխող կուսակցության նախընտրական նպատակներին՝ օգտագործելով այնպիսի ռեսուրսներ, որոնք հասանելի չեն քաղաքական մյուս ուժերին։
    Այս պարագայում առաջանում են մի շարք լրջագույն հարցեր։
    Նախ՝ ակնհայտորեն վտանգվում է ընտրական սուբյեկտների հավասարության սկզբունքը, քանի որ մեկ քաղաքական ուժ ստանում է բացառիկ տեղեկատվական և կազմակերպչական առավելություն։
    Երկրորդ՝ հիմնավոր կասկածներ են ծագում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության և դրանց օգտագործման օրինականության վերաբերյալ։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե ով, ինչ հիմքով և ինչ նպատակներով է տնօրինում իր անձնական տվյալները։
    Երրորդ՝ ձևավորվում է ընտրողների վարքագծի վրա ազդեցություն գործադրելու ինստիտուցիոնալ գործիք, որը կարող է օգտագործվել կոնկրետ քաղաքական ուժի վերարտադրությանը ծառայեցնելու նպատակով։
    Հետևաբար, լիովին օրինաչափ և հանրային նշանակություն ունեցող են հետևյալ հարցերը․ ո՞ւմ պատվերով է ստեղծվել Walk հավելվածը, ի՞նչ միջոցներով և ի՞նչ ռեսուրսների հաշվին է այն մշակվել,
    ինչպե՞ս են հավաքագրվել և մշակվել այնտեղ առկա տվյալները,
    և ինչո՞ւ այդ համակարգը հասանելի է միայն մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչներին և վերջապես՝ ո՞ր երկրին է պատկանում ընկերությունը, որը ստեղծել է այս հավելվածը։
    Ընտրությունները պետք է լինեն գաղափարների, ծրագրերի և քաղաքական մրցակցության հարթակ, ոչ թե վարչական ու տեղեկատվական ռեսուրսների անհավասար օգտագործման դաշտ։ Հետևաբար, Walk հավելվածի շուրջ առաջացած հարցերը պահանջում են հրապարակային, հստակ և սպառիչ պատասխաններ։
  • Երաշխավորված խաղաղություն, համերաշխություն, բարեկեցությունԽորհրդարանական ընտրութ…

    Երաշխավորված խաղաղություն, համերաշխություն, բարեկեցություն
    Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին փուլում հարկ եմ համարում հիշեցնել մեր քաղաքական թիմի մի քանի հիմնական ծրագրային թեզերը.
    ● Երաշխավորված խաղաղություն՝ շարունակական զիջումների փոխարեն,
    ● Հանրային համերաշխություն՝ պառակտման փոխարեն,
    ● Բարեկեցիկ, բարգավաճ հասարակություն՝ աղքատության փոխարեն:
    Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների:

  • Ի՞նչ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության համար հայ-ռուսական ճգնաժամը: Ի…

    Ի՞նչ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության համար հայ-ռուսական ճգնաժամը: Ի՞նչ դիպուկ գնահատական է տվել Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ վիճակին:
    Ասուլիս «Հայելի» ակումբում:
    https://www.youtube.com/live/c347hwu7i9I?si=q3KvC6zX9nFRb6O4

    #ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

  • Ակնհայտ է, որ պարտվող իշխանությունը քարոզարշավի վերջին օրերին դիմելու է տարբեր ս…

    Ակնհայտ է, որ պարտվող իշխանությունը քարոզարշավի վերջին օրերին դիմելու է տարբեր ստորությունների: Սակայն բոլոր դեպքերի համար մեր քաղաքական թիմը ունի լուծումներ:
    Շնորհակալ եմ հարգելի Ժաննա Ծառուկյանին՝ հետաքրքիր հարցազրույցի համար:
    https://www.youtube.com/live/YqAzoqQuf8o?si=6NlPmmAQxkKmmP1A

    Մնաց 6 օր. Նիկոլը պարտվեց քարոզարշավում. ՔՊ հանցավոր պլանը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Հայերը և ֆուտբոլը․ Ալեն Պողոսյան Ալեն Պողոսյան (Բոգոսյան, Բողոսյան) ֆրանսիացի նա…

    Հայերը և ֆուտբոլը․ Ալեն Պողոսյան
     
    Ալեն Պողոսյան (ԲոգոսյանԲողոսյան) ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստկիսապաշտպան, հայկական արմատներով։ Հանդես է եկել տարբեր ակումբներում և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
     
    19921994 թվականներին հանդես է եկել ֆրանսիական Օլիմպիկ Մարսել ֆուտբոլային ակումբի կազմում։ 1992-1993 թվականներին վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական Իստր ֆուտբոլային ակումբում։ 19941997 թվականներին հանդես է եկել իտալական Նապոլի ֆուտբոլային ակումբի կազմում։ 1997-1998 թվականներին հանդես է եկել իտալական Սամպդորիա ֆուտբոլային ակումբում։ 19982002 թվականներին հանդես է եկել իտալական Պարմա ֆուտբոլային ակումբի կազմում։ 20022003 թվականներին հանդես է եկել իսպանական Էսպանյոլ ֆուտբոլային ակումբի կազմում։
     
    19972002 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում: 2001 թվականին Յուրի Ջորկաեֆի հետ միասին շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահից, Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար։ ՀՀ վաստակավոր քաղաքացի:
     
      Площадь Республики/Հանրապետության հրապարակ©