Author: Suren Surenyants

  • Հարցազրույց Tribute-ի տաղավարումhttps://youtu.be/JdJhIlQqSVk?si=PzHOTE7Vc6yoOnp8…

    Հարցազրույց Tribute-ի տաղավարում
    https://youtu.be/JdJhIlQqSVk?si=PzHOTE7Vc6yoOnp8

    Միայն մեկ դեպքում էր արդարացված մանդատներից հրաժարումը. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք Tribune.am-ի յութուբյան ալիքին և առաջինը ծանոթացեք ամենաթարմ տեղեկատվությանը, ամենահետաքրքիր հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #Tb #Tribune.am #Armenia #tbtv #tribune
    #live #news #Армения #новостиАрмении…

  • Ճեպազրույց Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցի ժամանակ https://youtu.be/0yJMY2sz…

    Ճեպազրույց Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցի ժամանակ
    https://youtu.be/0yJMY2szhJc?si=YimtjoWi1LGZHvuY

    Դիմադրության համակարգ պիտի ձևավորվենք, որ ռեպրեսիվ մեքենայի երախի ատամները փշրենք. Սուրենյանց

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • «Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, ո…

    ❗️❗️❗️«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է
    ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների իրավական հիմքերը, լուրջ հարված է իշխանության մեկ տարի շարունակ առաջ մղած պաշտոնական վարկածին։
    Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ գործը կարող է վկայել հակաահաբեկչական օրենսդրության չարաշահման և հիմնարար իրավունքների սահմանափակման մասին։ Նրանք ուշադրություն են հրավիրել նաև այն փաստին, որ քննությունը ընտրողաբար է հրապարակել գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունները՝ միաժամանակ թույլ չտալով պաշտպանությանը հրապարակել այն հատվածները, որոնք, նրա համոզմամբ, ունեն արդարացնող նշանակություն։ Այս հանգամանքը լրջագույն հարցեր է առաջացնում ոչ միայն նախաքննության անաչառության, այլև ամբողջ դատավարության արդարության վերաբերյալ։
    Դժվար չէ հիշել, թե ընդամենը մեկ տարի առաջ ինչպիսի քարոզչական արշավ էր կազմակերպել իշխանությունը՝ այս գործը ներկայացնելով որպես «դարի ահաբեկչության» բացահայտում։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հրապարակավ շնորհակալություն էր հայտնում իրավապահ մարմիններին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի անունից դատապարտող հայտարարություն էր տարածում «ահաբեկչական խմբի» վերաբերյալ՝ այն դեպքում, երբ դատարանը դեռևս չէր սկսել գործի քննությունը։ Փաստորեն, քաղաքական իշխանությունն արդեն իսկ հրապարակել էր իր «դատավճիռը»։
    Այսօր, սակայն, միջազգային փորձագիտական մակարդակով կասկածի տակ է դրվում ոչ միայն մեղադրանքի հիմնավորվածությունը, այլև իշխանության և իրավապահ մարմինների անաչառությունը։ ՄԱԿ-ի գնահատականների ենթատեքստում ակնհայտորեն հնչում է մտահոգություն, որ քրեական հետապնդումը կարող էր պայմանավորված լինել քաղաքական շարժառիթներով և օգտագործվել ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։
    Խորհրդանշական է, որ հենց այսօր նույն գործով արձանագրվեց հերթական վիճահարույց որոշումը։ Դատավոր Ֆարխոյանը մերժեց փոխել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ անտեսելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ պատգամավորի կարգավիճակը ենթադրում է նրա անհապաղ ազատ արձակում, եթե Ազգային ժողովը համապատասխան համաձայնություն չի տվել անձեռնմխելիության սահմանափակման համար։
    Սակայն այս գործի շուրջ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունն ունի շատ ավելի խորքային նշանակություն։ Այն բացահայտում է մի համակարգային խնդիր. եթե միջազգային հեղինակավոր փորձագետները կասկածի տակ են դնում իշխանության ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի փաստական և իրավական հիմքերը, ապա նույն հարցերը վաղ թե ուշ ծագելու են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող մյուս գործերի վերաբերյալ։ Հիմքեր կան ենթադրելու, որ այսօր անազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված գործերը նույնպես ժամանակի ընթացքում չեն դիմանալու իրավական և միջազգային մասնագիտական քննությանը։
    Ավտորիտար համակարգերում արդարադատությունը դադարում է ծառայել օրենքին և սկսում է ծառայել իշխանությանը։ Այդ պայմաններում մեղադրանքները հաճախ կառուցվում են ոչ թե անվիճելի ապացույցների, այլ քաղաքական նպատակահարմարության հիման վրա, իսկ դատարաններն ու իրավապահ մարմինները վերածվում են իշխանության կամքը սպասարկող գործիքների։
    Ժամանակը, որպես կանոն, ամենաուժեղ քննիչն է։ Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է։ ՄԱԿ-ի փորձագետների այս գնահատականը հենց այդ գործընթացի հերթական կարևոր վկայությունն է։

  • Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը Մենք հաճախ քննչական և իրավապահ մարմիններ…

    ❗️❗️❗️Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը
    Մենք հաճախ քննչական և իրավապահ մարմինների գործունեությանը անդրադառնում ենք միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերին կամ երբ այդ կառույցները վերածվում են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքների։
    Սակայն այդ աղմկոտ գործերի ստվերում մնում են հազարավոր շարքային քաղաքացիների ճակատագրերը։ Մարդիկ, որոնք որևէ քաղաքական ազդեցություն չունեն, սակայն ամեն օր բախվում են իրավապահ համակարգի անգործությանը, անպատասխանատվությանը և իրավական կամայականությանը։ Հենց նրանք են Հայաստանում ձևավորված իրավական «բեսպրեդելի» իրական զոհերը։
    Դրա բնորոշ օրինակներից մեկն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Մարուքյանի վարույթում գտնվող գործերից մեկն է։ Այդ գործով քննության բնականոն ընթացքը ոչ միայն խաթարվել է, այլև տուժողը շարունակում է կրել ֆինանսական կորուստներ, որոնք հնարավոր էր կանխել, եթե քննիչը և նրա գործունեության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը պատշաճ կերպով կատարեին իրենց մասնագիտական պարտականությունները։
    Խնդիրը միայն մեկ գործը կամ մեկ քննիչը չեն։ Խնդիրն այն համակարգն է, որտեղ անգործությունը հաճախ մնում է անպատիժ, իսկ դրա հետևանքները կրում են քաղաքացիները՝ կորցնելով իրենց ժամանակը, միջոցները և, ամենակարևորը, վստահությունը պետության ու արդարադատության նկատմամբ։
    Առաջիկայում պարբերաբար կանդրադառնամ այս գործի մանրամասներին։ Նպատակս ցույց տալն է, թե ինչպես են իրավապահ և քննչական մարմինների անգործությունն ու անպատասխանատվությունը վերածվում շարքային մարդկանց իրավունքների խախտման, ֆինանսական վնասների և սոցիալական անարդարության։
    Հանրային վերահսկողությունն առողջ պետության կարևորագույն երաշխիքներից է։ Եթե իրավապահ համակարգը չի ցանկանում կամ չի կարող ինքնամաքրվել, ապա հասարակությունն իրավունք ունի պահանջելու հաշվետվողականություն։ Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց խնդիրները չեն մնա լռության և անտարբերության պատնեշի հետևում։

  • Հարցազրույց Euromedia24 TV-ին: https://youtu.be/EhIp7lyswmg?si=-p6_Ge32PWAswznLՍ…

    Հարցազրույց Euromedia24 TV-ին:
    https://youtu.be/EhIp7lyswmg?si=-p6_Ge32PWAswznL

    Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում,

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Ելույթ քննչական մարմնի շենքի մոտhttps://youtu.be/WWFjp-aolB8?si=Lpjs1Sqvgxn8-ulk…

    Ելույթ քննչական մարմնի շենքի մոտ
    https://youtu.be/WWFjp-aolB8?si=Lpjs1Sqvgxn8-ulk

    Վստահ եմ՝ Ծառուկյանը շուտով լինելու է մեր կողքին ու մեզ առաջնորդելու է դեպի նոր հաղթանակներ

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • Հո խելագար չե՞ն՝ գան մի երկրում ներդրում անեն, որտեղ մի մոլագար է որոշում ամեն ի…

    Հո խելագար չե՞ն՝ գան մի երկրում ներդրում անեն, որտեղ մի մոլագար է որոշում ամեն ինչ. Սուրեն Սուրենյանց
    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերն ու իշխանությունների կողմից գույքի բռնագանձումն ուղիղ հարված են Հայաստանի ներդրումային միջավայրին, Քննչական կոմիտեի բակում լրագրողներին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

    «Եթե մեկ տարվա ընթացքում երկու համակարգաստեղծ ձեռնարկություն բանդիտական ձևով խլվում են՝ ՀԷՑ–ն ու «Արարատցեմենտը», ի՞նչ ներդրումային միջավայրի մասին է խոսքը։»,– ասաց Սուրենյանցը։

    @ArmeniaSputnik

  • Ասուլիս Հայելի ակումբումhttps://www.youtube.com/live/uY4D5TWaMw4?si=_1EWBnfY9PT-…

    Ասուլիս Հայելի ակումբում
    https://www.youtube.com/live/uY4D5TWaMw4?si=_1EWBnfY9PT-GcTp

    #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի փուչիկը «պայթեց»․ փաստերի դաժան իրականությունը․ Սուրեն Սուրենյանց

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

  • Իսպանիան՝ աշխարհի չեմպիոնԱշխարհի առաջնության եզրափակիչը ևս մեկ անգամ հաստատեց, …

    🇪🇸 Իսպանիան՝ աշխարհի չեմպիոն
    Աշխարհի առաջնության եզրափակիչը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեծ ֆուտբոլում հաղթանակը հաճախ բաժին է հասնում ոչ թե ամենափայլուն աստղերին, այլ այն թիմին, որը խաղը կարողանում է վերածել ներդաշնակ և կազմակերպված համակարգի։ Այս անգամ այդ համակարգի անունը Իսպանիա է:
    Իսպանիայի հավաքականը խաղի ընթացքում ցուցադրեց ժամանակակից ֆուտբոլի ամենաբարձր մակարդակներից մեկը։ Նրանք ոչ միայն տիրապետում էին գնդակին և սահմանում խաղի տեմպը, այլև կառուցում էին որակյալ և համակարգված հարձակումներ, անդադար ճնշում գործադրում Արգենտինայի պաշտպանության վրա։
    Ռոդրիի գլխավորությամբ գործող կենտրոնական կիսապաշտպանությունը հիանալի հավասարակշռում էր պաշտպանական և հարձակողական գործողությունները, իսկ երիտասարդ աստղ Լամին Յամալի ներկայությունը խաղին հաղորդում էր լրացուցիչ դինամիկա և ստեղծագործական շունչ։ Իսպանացիները գերակշռում էին խաղադաշտում ոչ միայն գնդակի տիրապետման, այլև խաղային մշակույթի և տակտիկական հասունության առումով։
    Արգենտինայի հավաքականը, չնայած Լիոնել Մեսսիի՝ երրորդ եզրափակիչում որպես ավագ հանդես գալու պատմական փաստին, չկարողացավ պարտադրել իր խաղը։ Թիմը հիմնականում ստիպված էր պաշտպանվել և դիմակայել մրցակցի անընդհատ ճնշմանը։ Մեսսին, ով երկար տարիներ եղել է ֆուտբոլի դեմքը, այս եզրափակիչում մնաց ստվերում։ Իսպանիայի կարգապահ և խելացի պաշտպանությունը նրան զրկեց ազատ տարածություններից, իսկ կենտրոնական գոտու լիակատար վերահսկողությունը նվազագույնի հասցրեց նրա ազդեցությունը։
    Արգենտինայի համար լրացուցիչ դժվարություն ստեղծեց Լիսանդրո Մարտինեսի վաղ փոխարինումը՝ վնասվածքի պատճառով։
    Հանդիպման լրացուցիչ ժամանակ տեղափոխվելը տրամաբանական էր միայն հաշվի առումով։ Խաղի բովանդակության տեսանկյունից Իսպանիայի առավելությունն այնքան ակնհայտ էր, որ հաղթական գոլը պարզապես ժամանակի հարց էր թվում։ Այդ գոլը խփեց Ֆերան Տորեսը՝ 106-րդ րոպեին։ Նրա դիպուկ և ժամանակին հարվածը դարձավ ոչ միայն հանդիպման, այլև ամբողջ մրցաշարի խորհրդանշական պահը։ Տորեսը, ով փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին, ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Այդ գոլը լավագույնս արտահայտեց խաղադաշտում առկա ուժերի իրական հարաբերակցությունը։
    Իսպանիայի հաղթանակը կազմակերպված թիմային խաղի, տակտիկական հասունության, երկաթյա կարգապահության և բարձր խաղային մշակույթի հաղթանակն էր։ Այս թիմը ոչ միայն Եվրո 2024-ի չեմպիոնն է և ուներ 37 անպարտելի խաղերի շարք, այլև այս պահին աշխարհի ամենակուռ, ամենահավասարակշռված և ամենաարժանի հավաքականն է։
    Իսպանացիներն ապացուցեցին, որ ժամանակակից ֆուտբոլում հաջողության բանալին ոչ թե առանձին աստղերն են, այլ այն համակարգը, որը յուրաքանչյուր խաղացողի դարձնում է ավելի ուժեղ և արդյունավետ: