Author: Suren Surenyants

  • Հետաքրքիր հարցազրույց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետhttps://youtu….

    Հետաքրքիր հարցազրույց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ
    https://youtu.be/LoJkE7iTMPs?si=PMVuGJKMYErq5D0q

    ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԻ ԿՈՏՐՎԵԼ. ԳԻՏԵՐ, ԸՆՏԱՆԻՔԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԷՐ. ՀԱՐՁԱԿՎԵԼ, ՈՏՔԻՑ ՔԱՇԵԼ ԵՆ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՆ ԳՑԵԼ

    «Երբ դու ներսի հարուստներին ոչնչացնում ես, ի՞նչ ես մտածում». սա հարց է, որն այսօր ուղղված է իշխանություններին: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները, բիզնեսների ազգայնացումը, «բեսպրեդելը» և իրավական համակարգի կողմից հրահանգների կատարումը՝…

  • «Իմնեմնիմիի» 301-րդ թողարկումը https://www.youtube.com/live/BswFR4kYrjk?si=d46lx…

    «Իմնեմնիմիի» 301-րդ թողարկումը
    https://www.youtube.com/live/BswFR4kYrjk?si=d46lx8yH6a7FJgCo

    Live. Բոլոլա ու ահավոր բազառ քաղաքական դաշտում. «Իմնեմնիմի» փոդքասթ #301

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Տասը գոլ, անդադար լարվածություն և հարձակողական ֆուտբոլի իսկական հրավառություն Ա…

    🇬🇧🇫🇷 Տասը գոլ, անդադար լարվածություն և հարձակողական ֆուտբոլի իսկական հրավառություն
    Անգլիա–Ֆրանսիա՝ 6:4։
    Սա 2026 թվականի աշխարհի առաջնության ամենադիտարժան և ամենահիշարժան խաղն էր։
    Երկու ֆուտբոլային գերտերությունները Մայամիում նվիրեցին հանդիպում, որը լիովին արժանի էր եզրափակչին։ Երրորդ տեղի պայքարը դարձավ մրցաշարի իսկական գագաթնակետը՝ 10 գոլով, անդադար լարվածությամբ և դրամատիկ շրջադարձերով։
    Առաջին կեսում Անգլիան գերիշխեց։ Դեքլան Ռայսի արագ գոլը(3-րդ րոպե), Էզրի Կոնսայի հարվածը(18-րդ) և Բուկայո Սակայի երկու ճշգրիտ վերջաբանը (37-րդ և 45+1-ին) հանգեցրին 4:0-ի ընդմիջումին։ Արագ անցումներով և ագրեսիվ պրեսինգով անգլիացիները շփոթեցրին Ֆրանսիայի պաշտպանությունը։
    Ֆրանսիան չհանձնվեց։ Երկրորդ կեսում Կիլիան Մբապեի դուբլը (48-րդ և 66-րդ րոպեներ), Բրեդլի Բարկոլայի և Ուսման Դեմբելեի գոլերը դարձան մրցաշարի ամենահզոր շրջադարձերից մեկը։ Մինչև վերջին րոպեն ֆրանսիացիները պահպանեցին ինտրիգը։
    Անգլիան սառնասրտորեն ավարտեց։ Բուկայո Սակայի 11-մետրանոցը (87-րդ րոպե) և Ջուդ Բելինգհեմի փառահեղ գոլը (90+8-րդ րոպե) վերջնականապես կնքեցին 6:4 հաղթանակը։
    Այս հանդիպումը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչու ենք սիրում ֆուտբոլը՝ երբ ամեն ինչ կորած է թվում, կամքն ու տաղանդը կարող են շրջել ամեն ինչ, իսկ 10 գոլով հագեցած խաղը վերածվում է իսկական տոնի։
    Անգլիա–Ֆրանսիա՝ 6:4։ Ոչ միայն բրոնզե մեդալի համար պայքար, այլ 2026 թվականի աշխարհի առաջնության իրական գագաթնակետը և պատմության ամենաշատ գոլերով երրորդ տեղի խաղը։

  • Հզոր կին է տիկին Ռոզան, նույնիսկ փորձության, դժվարության, նեղության պահին։Նրա հե…

    Հզոր կին է տիկին Ռոզան, նույնիսկ փորձության, դժվարության, նեղության պահին։
    Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում ավելի ամրացնում, մոտիվացնում է ինձ։

  • Հարցազրույց 24TV-ինhttps://youtu.be/cwiNWMv9Jjw?si=JFuNKmzpj4WvqrdAՈվ կզում է Փա…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/cwiNWMv9Jjw?si=JFuNKmzpj4WvqrdA

    Ով կզում է Փաշինյանի առաջ, «խաչը պաչում» է, խնդիր չի ունենում. լռողներն ավելի դաժան են տուժելու

    Սեփականության տոտալ վերաբաշխման գործընթաց է տարվում, Ծառուկյանը շղթայի վերջին օղակը չէ, տեսնելու ենք այլ մարդկանց կալանավորումներ ու ունեզրկումներ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք»…

  • Հարցազրույց Mediahub TV-ինhttps://youtu.be/z77Kj208ivc?si=jYVeTLFQV_dcZ7h9Ծեծ, …

    Հարցազրույց Mediahub TV-ին
    https://youtu.be/z77Kj208ivc?si=jYVeTLFQV_dcZ7h9

    Ծեծ, հաշվեհարդար. Ջունգլիներ է լինելու ԱԺ֊ում

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ զրուցել ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման, դրան շարունակվող հետագա քայլերի, իշխանության վրեժխնդրության, ընդդիմության պատասխանատվության, անելիքների, Տիգրանաշենի…

  • Հարցազրույց Euromedia 24-ինhttps://youtu.be/MKM2JskduA4?si=PZRueIclWuYfPFO5Նիկոլ…

    Հարցազրույց Euromedia 24-ին
    https://youtu.be/MKM2JskduA4?si=PZRueIclWuYfPFO5

    Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Ասուլիս Հայելի ակումբում https://www.youtube.com/live/kToA2Nj4vxk?si=Br6W9eOOa9q…

    Ասուլիս Հայելի ակումբում
    https://www.youtube.com/live/kToA2Nj4vxk?si=Br6W9eOOa9q2HUwE

    #ՈՒՂԻՂ․ Ալիևը չափն անցավ․ Մոսկվայի արձագանքը չի ուշանա․ Սուրեն Սուրենյանց

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

  • Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակար…

    🔥 Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով
    Շատերդ գիտեք, որ Ազգային ժողովի վերջին ընտրություններին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում, մասնակցել է ԲՀԿ համամասնական ցուցակով։ Ես այդ ցուցակում զբաղեցնում էի 8-րդ հորիզոնականը։
    Այդ որոշումը կայացրինք՝ համոզված լինելով, որ երկրի համար վճռորոշ պահին անհրաժեշտ է համախմբել ընդդիմադիր ներուժը։ Ցավոք, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում ազատ և արդար քաղաքական մրցակցությունը շարունակում է ենթարկվել լուրջ ոտնձգությունների։
    Անցած ընտրություններն ուղեկցվեցին համակարգային բնույթի կեղծիքներով, որոնց հետևանքով ԲՀԿ-ն զրկվեց Ազգային ժողովում խմբակցություն ձևավորելու իրավունքից, իսկ շուրջ 60 հազար քաղաքացիների կամարտահայտությունը փաստացի արժեզրկվեց։ Դրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը, որը շարունակվում է քրեական և տնտեսական ճնշումների, ինչպես նաև նրան ունեզրկելու գործընթացների միջոցով։
    Այս ամբողջ ընթացքում ես եղել եմ և շարունակում եմ մնալ իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանի աջակցության առաջնագծում։ Դա քաղաքական հաշվարկի արդյունք չէ, դա սկզբունքի, բարոյականության և քաղաքական արժանապատվության հարց է։ Երբ պետական ռեպրեսիվ լծակներն օգտագործվում են քաղաքական մրցակցի դեմ, յուրաքանչյուր արժանապատիվ մարդ պարտավոր է կանգնել անարդարության դեմ։
    Միաժամանակ պարտավոր եմ լինել անկեղծ իմ ընկերների, համախոհների և հանրության հետ։
    Քարոզարշավի ընթացքում և ընտրություններից հետո իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում հետևողականորեն ընդգծել եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր չէ հակազդել միայն պաշտպանողական մարտավարությամբ։ Անհրաժեշտ է ձևավորել կենսունակ և արդյունավետ քաղաքական համակարգ, հանդես գալ նոր նախաձեռնություններով, իրականացնել ասիմետրիկ քաղաքական քայլեր և քաղաքական նախաձեռնությունը վերադարձնել ընդդիմությանը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր աստիճանաբար մաշեցնել իշխանության ռեպրեսիվ մեքենան և հասնել իրական փոփոխությունների։
    Չեմ կարող պնդել, որ այս ծրագրային մոտեցումները լիարժեք կիսվում են այն մարդկանց կողմից, ովքեր այսօր ձևավորում են ԲՀԿ-ի քաղաքական մարտավարությունը։ Ունեմ սկզբունքային տարաձայնություններ նաև Գագիկ Ծառուկյանին աջակցելու որդեգրված մեթոդաբանության հետ, որտեղ, իմ գնահատմամբ, քաղաքական պայքարի բաղադրիչը բավարար չափով չի ներկայացված։ Մինչդեռ համոզված եմ, որ հենց քաղաքական պայքարն է այն հիմնական հարթակը, որտեղ հնարավոր է ոչ միայն պաշտպանել Գագիկ Ծառուկյանին, այլև փոխել երկրում ստեղծված իրավիճակը։
    Հետևաբար, այսուհետ իմ բոլոր հրապարակային քաղաքական գնահատականները, նախաձեռնություններն ու գործունեությունը ներկայացնելու եմ բացառապես իմ և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից։
    Սա հրաժարում չէ գործընկերային հարաբերություններից։ Սա քաղաքական ինքնուրույնության, գաղափարական հետևողականության և պատասխանատվության բնական դրսևորում է։ Այս քայլը թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել՝ ինչպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անարդարության դեմ պայքարի, այնպես էլ ավելի լայն քաղաքական օրակարգի ուղղությամբ։
    Միաժամանակ վերահաստատում եմ՝ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդմանը, ապօրինությանը կամ անարդարությանը, ես շարունակելու եմ լինել նրա աջակցության առաջնագծում։
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնային առաքելությունը մնում է անփոփոխ՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, արդյունավետ և մրցունակ քաղաքական համակարգի ձևավորմանը, հասարակության առողջ ներուժի համախմբմանը և երկրի զարգացման իրատեսական ու պատասխանատու այլընտրանքի ձևակերպմանը։
    Հայաստանին այսօր անհրաժեշտ են նոր քաղաքական որակ, նոր մտածողություն, նոր կազմակերպվածություն և նոր պատասխանատվություն։ Այս համոզմամբ «Դեմոկրատական այլընտրանքը» շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ հանուն ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի՝ պատրաստ համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են ժողովրդավարության, արդարության և ինքնիշխանության սկզբունքները։
  • Սկիզբը՝ վերևումԻրանի դեսպանի և ռուսական կողմի ազդակները հստակ ցույց են տալիս, որ…

    Սկիզբը՝ վերևում
    Իրանի դեսպանի և ռուսական կողմի ազդակները հստակ ցույց են տալիս, որ TRIPP-ի սկզբնական տրամաբանությունն այլևս բավարար չէ։ Տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրողությունները պահանջում են նախագծի խմբագրում և շահերի նոր հավասարակշռություն։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների շտապողականությունը կարող է բախվել ոչ միայն տեխնիկական, այլև լուրջ աշխարհաքաղաքական հակազդեցության՝ ինչպես հարավից, այնպես էլ հյուսիսից։