Author: Suren Surenyants

  • Հարցազրույց AntiFake-ի տաղավարումhttps://youtu.be/AT3VBL660hM?si=rgbnqdqwEIUpXdT…

    Հարցազրույց AntiFake-ի տաղավարում
    https://youtu.be/AT3VBL660hM?si=rgbnqdqwEIUpXdTA

    ՌԴ-ն չի ներելու Փաշինյանին, Նիկոլը Հայաստանի անվտանգությունը հանձնում է Թուրքիային․ Սուրենյանց

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/KrmeKTM3PEo?si=FOcK-t6JvSC6_mXAՌուսական ցար…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/KrmeKTM3PEo?si=FOcK-t6JvSC6_mXA

    Ռուսական ցարի թաթիկներն է պաչելու Փաշինյանը, երբ տեսնի, որ իր աթոռն ուզում են ճոճել»

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • Ասուլիս Հայելի ակումբումhttps://www.youtube.com/live/mgemivtGMfw?si=qWznB3hhzP3H…

    Ասուլիս Հայելի ակումբում
    https://www.youtube.com/live/mgemivtGMfw?si=qWznB3hhzP3HrzYI

    #ՈՒՂԻՂ. «ԱԺ-ի ֆիասկոն. ե՞րբ կհնչի վերջին զանգը». Սուրեն Սուրենյանց

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

  • Ընդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանըԵթե ասեմ, …

    ‼️Ընդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանը
    Եթե ասեմ, որ նոր Ազգային ժողովի աշխատանքային առաջին օրը խոր հիասթափություն է առաջացրել, նշանակում է՝ գրեթե ոչինչ չեմ ասել։
    Ամենաանտանելին խորհրդարանական քննարկումների քաղաքական բովանդակության մակարդակն էր՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դեպքում։
    Իշխանության որակն ինձ առանձնապես չի զարմացնում։ Օգոստոսի 2-ից Հայաստանն ունի ոչ լեգիտիմ Ազգային ժողով և ոչ լեգիտիմ կառավարություն։
    Սակայն առավել մտահոգիչ է խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, որը կարճ ժամանակում արդեն երկու կարևոր դրվագով փաստացի «մարսել» կամ լեգիտիմացրել է այդ իրականությունը։
    Առաջինը ԲՀԿ-ից մանդատների խլման պատմությունն է։ Չնայած առաջին նիստի մեկնարկին «Ուժեղ Հայաստան» խմբակցության և «Հայաստան» դաշինքի պատգամավորների հնչեցրած հայտարարություններին, դրանք բավարար չեն, եթե չեն վերածվում քաղաքական վարքագծի։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ հետևողական գործողություններով։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենակոշտ հայտարարությունը վերածվում է ձևականության։
    Երկրորդ դրվագը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանության վերաբերմունքին։
    «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես գալու իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հանրապետության նախագահը։ Սակայն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Վեհափառ Հայրապետը բացակայում էր նիստից, քանի որ նրան պարզապես հրավեր չէր ուղարկվել։
    Դա պատահականություն չէր։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես այդպիսի Կաթողիկոս չեմ ճանաչում»։ Փաստորեն, Փաշինյանի քաղաքական քմահաճույքը վեր դասվեց օրենքից և պետական հաստատված ավանդույթից։
    Արդեն այս ուրբաթ Ամենայն Հայոց կաթողիկոսը որպես մեղադրյալ կանգնելու է դատարանի առջև։ Արմավիրի դատարանում քննվելու է նրա և վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործը։ Այսպիսով, Եկեղեցու դեմ իշխանության քստմնելի արշավը մտնում է հերթական փուլ։
    Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ խորհրդարանական ընդդիմությունը, կարծես, պատրաստ չէ նաև այս մարտահրավերին համարժեք քաղաքական արձագանք տալու։
    Ես միշտ դեմ եմ եղել պատգամավորական մանդատներից հրաժարվելուն։ Սակայն դա չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մասնակցի Ազգային ժողովի պաշտոնների բաշխմանը։ Այդպիսի մասնակցությունն արդեն նշանակում է գործող խորհրդարանի ինստիտուցիոնալ ճանաչում։
    Եթե ընդդիմությունն ինքն է ներգրավվում այդ գործընթացում, ապա հետագայում չափազանց դժվար է լինելու համոզիչ կերպով վիճարկել Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը՝ նույնիսկ քաղաքական խոսույթի մակարդակում։
    Լեգիտիմության հարցը չի կարող զուգահեռաբար վիճարկվել խոսքերով, սակայն հաստատվել գործողություններով։ Եթե քաղաքական վարքագիծը հակասում է քաղաքական հայտարարություններին, ապա վերջիններս կորցնում են իրենց արժեքն ու ազդեցությունը։

  • Այսօր Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հրահանգեց իրավապահներին՝ քննություն սկսել Մի…

    Այսօր Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հրահանգեց իրավապահներին՝ քննություն սկսել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի նախկին պաշտոնակատար, այժմ «Միասնության Թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի դեմ ՀԷՑ–ի արբիտրաժում կառավարությանը հաղթելու գործով։
    Դատախազությունը «կայծակնային արագությամբ» արձագանքեց Փաշինյանի հրահանգին:
    Փաշինյանի այս և այլ հայտարարությունների անդրադարձել եմ Euromedia24-ի տաղավարում:
    https://youtu.be/9lmcoUeezVM?si=O3kemvbghIDCgFtQ

    Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Հարցազրույց Politik-ի տաղավարումhttps://youtu.be/F8_XP7hHA0I?si=vIUt4c-vD1hEDpw8…

    Հարցազրույց Politik-ի տաղավարում
    https://youtu.be/F8_XP7hHA0I?si=vIUt4c-vD1hEDpw8

    Եթե Վեհափառին չհրավիրեն, ապա ընդդիմությունը չպետք է գնա․ Կարապետյանը կատակ է արել

    Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
    Պաշտոնական Կայք — http://politik.am/
    Facebook: https://www.facebook.com/politikyou/
    Telegram: https://t.me/politiknews

  • «Աննախադեպ ինքնիշխանություն»՝ երկու պարտադրված հանրաքվեով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պ…

    🔴«Աննախադեպ ինքնիշխանություն»՝ երկու պարտադրված հանրաքվեով
    Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այսօրվա հայտարարությունը փաստացիորեն ամրագրում է նոր քաղաքական իրողություն։
    Հուլիսի 27-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցում Մոսկվան հստակորեն շեշտել է Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվեի հնարավորինս արագ անցկացման անհրաժեշտությունը։ Ժամկետներ չեն նշվել, սակայն ուղերձը միանշանակ է. հարցն այլևս տեսական քննարկման առարկա չէ։
    Այսպիսով՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում փաստացիորեն լեգիտիմացվում է արդեն երկրորդ հանրաքվեի անցկացման պահանջը՝ արտաքին դերակատարի նախաձեռնությամբ։
    Առաջինը սահմանադրական հանրաքվեն է։ Բաքուն տարիներ շարունակ այն ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի առանցքային նախապայման։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի տեքստը մինչ օրս չի ստորագրվել հենց այս պատճառով։ Ադրբեջանին արդեն հաջողվել է հասնել նրան, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում հայտնվի Սահմանադրության փոփոխության հարցը՝ իր պահանջների տրամաբանությամբ։
    Այժմ նույն տրամաբանությամբ Մոսկվան հրապարակայնորեն առաջ է մղում երկրորդ հանրաքվեի գաղափարը։ Կարևոր է, սակայն, նշել, որ այս պահանջը չի ծագել հենց այնպես։ 2025 թվականին Հայաստանում ընդունված «Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը ԵԱՏՄ գործընկերների համար դարձել է իրավական անհամատեղելիության ապացույց։ Մայիսի 29-ի Աստանայի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն արդեն պահանջել էին հանրաքվե և սահմանել էին դեկտեմբերին ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցի պատրաստման ժամկետ։ Պեսկովի հայտարարությունը այդ դիրքորոշման վերահաստատումն է՝ ավելի բարձր տոնով։
    Նիկոլ Փաշինյանը շարունակում է դիմադրել՝ պայման դնելով, որ հանրաքվեն հնարավոր է միայն Եվրամիությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և հարցը բովանդակային դարձնելուց հետո։ Սակայն փաստը մնում է անփոփոխ. երկու հանրաքվեների օրակարգն արդեն ձևավորվել է Երևանից դուրս։
    Ստացվում է խիստ խորհրդանշական պատկեր։ Իշխանությունը շարունակում է խոսել Հայաստանի «աննախադեպ ինքնիշխանության» մասին, մինչդեռ իրական քաղաքական գործընթացներում երկիրը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեների հեռանկարի առջև։ Մեկը՝ Բաքվի պահանջով, մյուսը՝ Մոսկվայի և ԵԱՏՄ գործընկերների նախաձեռնությամբ։
    Այս ամենը վկայում է նաև ավելի խորքային խնդրի մասին։ Արտաքին դերակատարների շրջանում ակնհայտորեն նվազել է վստահությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսքի և ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ Եթե նախկինում բավարար էին նրա հավաստիացումները, ապա այսօր թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան նախընտրում են իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերը ամրագրել ոչ թե վարչապետի խոստումներով, այլ հանրաքվեի միջոցով՝ հայ ժողովրդի ուղղակի կամարտահայտությամբ։
    Սա միայն արտաքին քաղաքականության խնդիր չէ։ Խոսքը Հայաստանի պետական ինքնիշխանության, միջազգային սուբյեկտայնության և գործող իշխանության նկատմամբ արտաքին վստահության մակարդակի մասին է։ Երբ երկրի ռազմավարական որոշումների օրակարգը հերթով ձևավորվում է օտար մայրաքաղաքներում, իսկ Երևանը հայտնվում է այդ օրակարգերին արձագանքողի դերում, «աննախադեպ ինքնիշխանության» մասին հայտարարությունները կորցնում են իրենց քաղաքական բովանդակությունը։
    Ի վերջո, եթե Հայաստանի ապագային վերաբերող հանրաքվեների օրակարգը հերթով ձևակերպվում է Բաքվում և Մոսկվայում, ապա խոսքն այլևս ինքնիշխանության ամրապնդման մասին չէ։ Դա արտաքին քաղաքական պարտադրանքների աստիճանական ինստիտուցիոնալացումն է, որի ամենամեծ զոհը կարող է դառնալ Հայաստանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքն ու կարողությունը։