Author: Suren Surenyants

  • ՔՊ-ն ընտրություններով փորձում է լեգիտիմացնել հակասահմանադրական օրակարգը «Քաղաքա…

    🛑 ՔՊ-ն ընտրություններով փորձում է լեգիտիմացնել հակասահմանադրական օրակարգը
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է կաթողիկոսի «հանգստի կոչման», ապա՝ տեղապահի ընտրության, կանոնադրական փոփոխությունների և նոր կաթողիկոսի ընտրության գործընթացը՝ այն ներկայացնելով որպես եկեղեցու «բարենորոգում»։
    Սա ոչ թե բարենորոգման օրակարգ է, այլ քաղաքական բիրտ միջամտության ծրագիր։
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է՝ պետությունն ու եկեղեցին անջատ են։ Սա հիմնարար սկզբունք է, որը բացառում է պետական իշխանության ներգրավվածությունը եկեղեցու ներքին կառավարման հարցերում։ Կաթողիկոսի ընտրությունը կամ պաշտոնանկությունը եկեղեցու բացառիկ իրավասության տիրույթում է։
    Այս պայմաններում իշխող կուսակցության ծրագրում նման դրույթի ներառումը փաստացի նշանակում է, որ իշխանությունը քաղաքական մակարդակում հավակնում է միջամտել եկեղեցու կառավարմանը։ Սա արդեն առնչվում է սահմանադրական կարգի պահպանման խնդրին։
    Ավելին, ակնհայտ է, որ այս օրակարգը փորձ է արվում լեգիտիմացնել ընտրությունների միջոցով՝ այն ներկայացնելով որպես «հասարակական վստահություն» ստացած նախաձեռնություն։ Այսպիսով՝ ընտրական մանդատը փորձ է արվում վերածել քաղաքական արդարացման հիմքի՝ այնպիսի քայլերի համար, որոնք հակասում են սահմանադրական սահմանափակումներին։ Սակայն որևէ ընտրական արդյունք չի կարող վերացնել Սահմանադրությամբ ամրագրված սահմանները։ Ժողովրդավարության մեջ ընտրությունները տալիս են մանդատ քաղաքական որոշումների համար, բայց չեն կարող չեղարկել սահմանադրական արգելքները։
    Այս իրավիճակում ընդդիմության հակազդեցությունը պետք է լինի համակարգային։
    Նախ, քաղաքական հարթակում անհրաժեշտ է հստակ ձևակերպել խնդրի էությունը՝ այն ներկայացնելով որպես սահմանադրական կարգի խախտման փորձ։
    Երկրորդ,  պետք է կիրառել իրավական գործիքակազմ՝ համապատասխան մարմինների միջոցով բարձրացնելով հարց իշխանության հայտարարությունների և հնարավոր գործողությունների սահմանադրականության վերաբերյալ։
    Երրորդ, անհրաժեշտ է ձևավորել լայն հանրային և փորձագիտական դաշտ՝ արձանագրելու, որ խոսքը պետություն–եկեղեցի հարաբերությունների խախտման մասին է, ինչը վտանգավոր է պետական համակարգի համար։
    Վերջապես, ընդդիմությունը պետք է կարողանա այս թեման վերածել քաղաքական պատասխանատվության հարցի՝ ստիպելով իշխանությանը հստակ պատասխան տալ իր ծրագրային հայտարարությունների համար։

  • Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ Ռուսաստա…

    🔴 Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ
    Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, հստակ քաղաքական ազդակ է՝ ուղղված Երևանին։
    Պեսկովի շեշտադրումը արտացոլում է Մոսկվայում խորացող անվստահությունը Հայաստանի գործող իշխանության նկատմամբ։ Ռուսաստանի համար խնդիրը միայն պատմական կապերը չեն․ առանցքայինն այն է, թե ինչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը և որքանով են պահպանվում ռուսական ռազմավարական շահերը տարածաշրջանում։
    Այս համատեքստում Վլադիմիր Պուտինի, Ալեքսեյ Օվերչուկի և Պեսկովի հայտարարությունները մեկ շղթայի տարբեր օղակներ են։ Դրանք համակարգված ազդակներ են, որոնց միջոցով Մոսկվան փորձում է ոչ միայն արձանագրել իր դիրքորոշումը, այլ նաև ազդել Երևանի քաղաքական վարքագծի վրա՝ հատկապես ընտրական գործընթացից առաջ։
    Առանձնահատուկ կարևոր է նաև Ղարաբաղի թեմային վերաբերող հատվածը։ Պեսկովը հստակ արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշումը կայացվել է առանց Ռուսաստանի մասնակցության։ Սա փաստի մեխանիկական արձանագրում չէ, այլ քաղաքական ուղերձ․ Մոսկվան այլևս չի պատրաստվում կրել պատասխանատվություն այն որոշումների համար, որոնք ընդունվել են Երևանի կողմից։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը հրաժարվում է լինել «քավության նոխազ» Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում։
    Փաստացի, Փաշինյանի ներկայիս քաղաքական կուրսը երկիրը բերել է մի կետի, որտեղ «բազմավեկտոր» քաղաքականությունը սկսել է ընկալվել որպես անվստահություն առաջացնող վարքագիծ արտաքին գործընկերների համար։ Եվ հենց այստեղ է Մոսկվայի ուղերձի բուն իմաստը․ «երկու աթոռի վրա» խաղը այլևս ընդունելի չէ։
    Սա նշանակում է, որ առաջիկա շրջանում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ լինելու է ավելի կոշտ, ավելի հաշվենկատ։ Իսկ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները դառնում են ոչ միայն ներքաղաքական մրցակցության հարթակ, այլև աշխարհաքաղաքական ընտրության կարևոր հանգրվան։
    Նիկոլ Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան՝ ապավինելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ աջակցությունը ու հիմա ստանում է ռուսական հակազդեցություն:

  • Պետությունը «խաղադրույք» դարձնելու քաղաքականությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի …

    🔴 Պետությունը «խաղադրույք» դարձնելու քաղաքականությունը
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ կապված հնարավոր տնտեսական ճնշումների դեպքում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու «պատասխան քայլի» հետ, բացահայտում է շատ ավելի լուրջ խնդիր՝ պետական քաղաքական մտածողության ճգնաժամ։
    Սա մտածողության մոդել է, որտեղ պետությունը դիտարկվում է որպես փորձադաշտ, իսկ արտաքին քաղաքականությունը՝ որպես ռիսկային խաղադրույքների շղթա։ Նախ ստեղծվում է լարվածություն կամ դրա ռիսկ, ապա նույն այդ իրավիճակում հնչեցվում են առավել կոշտ հայտարարություններ՝ ներկայացվելով որպես «պատասխան քայլ»։
    Այս մոտեցումը վտանգավոր է հատկապես Հայաստանի նման անվտանգության և տնտեսության առումով խոցելի երկրի համար։ ՀԱՊԿ-ն, անկախ դրա արդյունավետության վերաբերյալ տարբեր գնահատականներից, շարունակում է լինել Հայաստանի անվտանգության համակարգի բաղադրիչ, իսկ ԵԱՏՄ-ը՝ տնտեսական կարևոր հարթակ։ Այս կառույցներից դուրս գալը  ծանր հետևանքներով ռազմավարական որոշում է։
    Խնդիրը նույնիսկ այդ սցենարի քննարկումը չէ, այլ դրա ներկայացման ձևը։ Երբ նման հարցերը դառնում են հրապարակային հոխորտանքի առարկա, պետությունը սկսում է ընկալվել որպես անկայուն և ոչ կանխատեսելի գործընկեր։ Դա անմիջապես ազդում է ինչպես արտաքին հարաբերությունների, այնպես էլ տնտեսական միջավայրի վրա՝ նվազեցնելով վստահությունը և մեծացնելով ռիսկերը։
    Ավելին, այս մոտեցումը հակասում է նույն իշխանության հռչակած «խաղաղության օրակարգին»։ Մի կողմից խոսվում է լարվածության նվազեցման մասին, մյուս կողմից՝ արվում են հայտարարություններ, որոնք կարող են խորացնել հակասությունները և հրահրել տնտեսական հակազդեցություններ։ Սա ցույց է տալիս, որ հռչակված քաղաքական գիծն ու իրական վարքագիծը հաճախ չեն համընկնում։
    Առավել մտահոգիչ է, որ նման հայտարարությունները չեն ուղեկցվում որևէ հաշվարկով կամ հստակ բացատրությամբ։ Ինչպե՞ս է Հայաստանը փոխարինելու ԵԱՏՄ շուկաները։ Ինչպե՞ս է ապահովվելու անվտանգությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում։ Որո՞նք են այլընտրանքային մեխանիզմները։ Այս հարցերը մնում են բաց, ինչը նշանակում է՝ գործ ունենք արկածախնդրության հետ։
    Սա նաև քաղաքական պատասխանատվության հարց է։ Երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություններ է անում՝ առանց դրանց հետևանքների ամբողջական գնահատման, դա ազդում է ոչ միայն արտաքին դերակատարների ընկալումների, այլև ներպետական հանրային դիսկուրսի որակի վրա։
    Հասարակությանը փոխանցվում է վտանգավոր մի ուղերձ՝ որ բարդագույն ռազմավարական հարցերը կարելի է ներկայացնել պարզեցված, հուզական ձևակերպումներով։
    Արդյունքում ձևավորվում է քաղաքական մշակույթ, որտեղ պատասխանատվությունը զիջում է հոխորտանքին, իսկ հաշվարկված քաղաքականությունը՝ իրավիճակային ռեակցիաներին։
    Իշխանությունը չի կարող գործել «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա։ Արտաքին քաղաքականությունը պահանջում է սառնասիրտ հաշվարկ, հետևողականություն և հստակ ռազմավարություն։ Հակառակ դեպքում ցանկացած «կտրուկ քայլ» վերածվում է թուլության և անկայունության ցուցիչի։
    Պատահական չէ, որ Փաշինյանի կառավարման տարիները անվտանգային ռիսկերի և միջազգային մեկուսացման իրական սպառնալիքի շրջան են:

  • «Մեկ մարդու քմահաճույքի եղկելի մոդելը պետք է բացառվի․ Դավիթը պետք է ազատ արձակվի…

    ❗️❗️«Մեկ մարդու քմահաճույքի եղկելի մոդելը պետք է բացառվի․ Դավիթը պետք է ազատ արձակվի»․ Սուրեն Սուրենյանց
    Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է. «18-ամյա Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է: Դավիթը պետք է անհապաղ ազատ արձակվի ու խնդիրը միայն նրա առողջական վիճակը չէ:
    Խնդիրն ավելի խորքային է. Հայաստանում մարդիկ չպետք է կալանավորվեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով:
    «Մեկ մարդու կառավարման», «Մեկ մարդու քմահաճույքի» եղկելի մոդելը պետք է բացառվի»:

  • 18-ամյա Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է: Դավիթը պետք է անհապաղ ա…

    18-ամյա Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է:
    Դավիթը պետք է անհապաղ ազատ արձակվի ու խնդիրը միայն նրա առողջական վիճակը չէ:
    Խնդիրն ավելի խորքային է. Հայաստանում մարդիկ չպետք է կալանավորվեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով:
    «Մեկ մարդու կառավարման», «Մեկ մարդու քմահաճույքի» եղկելի մոդելը պետք է բացառվի:

  • Այնուամենայնիվ, ինչո՞ւ Մոսկվա շտապեց Փաշինյանը:168TV-ին տված հարցազրույցն ամբողջ…

    Այնուամենայնիվ, ինչո՞ւ Մոսկվա շտապեց Փաշինյանը:
    168TV-ին տված հարցազրույցն ամբողջությամբ դիտեք հետևյալ հղումով՝ https://youtu.be/fLWQvn9lMCE?si=RXC-xUA8upVlRJPv

  • Պուտին- Փաշինյան հանդիպումը և Օվերչուկի այսօրվա հոդվածը միմյանց փոխլրացնում են:Մ…

    Պուտին- Փաշինյան հանդիպումը և Օվերչուկի այսօրվա հոդվածը միմյանց փոխլրացնում են:
    Մոսկվայից մեզ զգուշացնում են, թե ինչպիսի հետևանքներ է սպասվում մեզ, եթե հանդուրժենք Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունը:
    24TV-ին տված հարցազրույցն ամբողջովին դիտեք այս հղումով՝ https://youtu.be/R-jNXzh2fiw?si=OmSNZ_I22yUxF-jr

  • Դավիթ Մինասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և նրա կալանավորվումը ծնել են ռեպր…

    Դավիթ Մինասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և նրա կալանավորվումը ծնել են ռեպրեսիվ նոր գործիք:
    Ամբողջական նյութին հետևեք այս հղումով՝ https://youtu.be/GJ_H0rzYlhs?si=uJiYGzsukO9r-F9Y

  • Որքան ընդդիմադիր ֆավորիտ ուժերի առաջնորդները չեն տրվում «նույնականացվելու» Փաշին…

    Որքան ընդդիմադիր ֆավորիտ ուժերի առաջնորդները չեն տրվում «նույնականացվելու» Փաշինյանի սադրանքին, այնքան նրա բառապաշարն ավելի գռեհիկ է դառնում:
    Փաշինյանը սուզվում է քաղաքական ճահճի մեջ, որից դուրս գալը չափազանց բարդ է լինելու…