Author: Vahe Aghajanyan

  • Նաև հրապարակային ձևով ցանկանում եմ դիմել Կարեն Կարապետյանին՝ նշելով, որ եթե գա մ…

    Նաև հրապարակային ձևով ցանկանում եմ դիմել Կարեն Կարապետյանին՝ նշելով, որ եթե գա մի պահ, որ նա ճիշտ կհամարի խոսել ու պատասխանել հարցերի, մեր համեստ հարթակը ևս պատրաստ կլինի կազմակերպել այդ խոսակցությունը հանրության հետ՝ ցանկացած ձևաչափով, ցանկացած։

  • Տեսա Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելու կադրերը։ Իրոք, ուժեղ …

    Տեսա Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելու կադրերը։ Իրոք, ուժեղ ու պրոֆեսիոնալ տղերք են մեր իրավապահները, դիմակավորված մի քանի ջոկատ հաջողությամբ ոլորեցին 2 վտանգավոր հանցագործի թևերն ու տարան։
    Զուգահեռ իրականությունում Աբովյան քաղաքի ամենակենտրոնում դանակահարությամբ դաժան սպանություն իրականացրած, նախկինում դատապարտված, թմրամոլ, հոգեկան հիվանդ հանցագործը արդեն երրորդ օրն է՝ ձերբակալված չէ, նրան չեն կարողանում հայտնաբերել։
    Անասնաֆերմա։
  • Նարեկը լավ տղա է, տպավորություններս իրենից դրական են, հասկանում եմ նաև, թե ինչ «…

    Նարեկը լավ տղա է, տպավորություններս իրենից դրական են, հասկանում եմ նաև, թե ինչ «մարտավարություն» են որդեգրել, բայց դա չի աշխատելու, դեռևս ոչ մեկի, ոչ մի ուժի չի հաջողվել «դուր գալ բոլորին», իսկ նման պարագայում, երբ կան շատ մեծ շահեր, այս քաղաքական դաշտում առավել ևս չի ստացվելու «լողալ»։
    Այնուամենայնիվ, խիղճս հանգիստ է ու դրա համար կան հիմքեր, որոնք լսարանին կներկայացնեմ, երբ զգամ, որ այդ ամենը ներկայացնելը որևէ կերպ չի խանգարի «Մեր Ձևով»-ին։
    Նարեկ, դեռևս կա իրավիճակը ձեռքից բաց չթողնելու հնարավորություն։

  • Իշխանափոխությունից հետո նոր վարչապետի առաջին հրահանգներից մեկը պետք է ուղղած լին…

    Իշխանափոխությունից հետո նոր վարչապետի առաջին հրահանգներից մեկը պետք է ուղղած լինի նորանշանակ ՆԳ նախարարին ու ԱԱԾ պետին. ամբողջությամբ զինաթափել բնակչությանը (ապօրինի պահվող զենքի մասին է խոսքը), արգելել կտրող-ծակող գործիքների կրումը ու երկրում հաստատել լիարժեք կարգուկանոն ու մինչև այդ խնդրի իրագործումը ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում, համալսարաններում։
    Այս հարցը պետք է լուծել մեթոդների մեջ խտրականություն չդնելով։

  • Ծանոթանում էի Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքին ու ինձ համար բացահայտեցի, ո…

    Ծանոթանում էի Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքին ու ինձ համար բացահայտեցի, որ այդ նախարարության ենթակայության տակ կան որոշ ՊՈԱԿ-ներ, որոնց գոյությունը ընդհանրապես անիմաստ է ու սա ոչ այլ ինչ է, քան ռեսուրսի մսխում։
    Իշխանափոխությունից հետո այս խնդրին պետք է անդրադառնալ ու հասկանալ, թե որ ՊՈԱԿ-ներն են ենթակա լուծարման։

  • Կա մի քանի մարդ, որ հստակ գիտի, թե ինչ է եղել 2018-ին։ Իմացողներից մեկը Սամվել Կ…

    Կա մի քանի մարդ, որ հստակ գիտի, թե ինչ է եղել 2018-ին։ Իմացողներից մեկը Սամվել Կարապետյանն է։
    Տաշիր Սամոն, վստահաբար, հասկանում է, որ 2018-ի բորշը եփողը իր հետ էլ կանի ճիշտ նույնը, ինչ արեց Կարեն Կարապետյանի հետ։
    Հիմա մնացածը արդեն իր դաշտում է։ Կադրերի մասով թող ուշադիր լինի, որ վաղը հանկարծակիի չգա, երբ տեսնի, որ մի ամբողջ ֆրակցիա պոկվեց իր թիմից։ Մեր բարի խորհուրդը սա է։

  • Հանրային համերաշխությունն այլընտրանք չունի։ Մեր հաջորդ իշխանությունների համար հա…

    Հանրային համերաշխությունն այլընտրանք չունի։ Մեր հաջորդ իշխանությունների համար հասարակության բոլոր շերտերին հաշտեցնելը, այլ ոչ թե թշնամանքը խորացնելը պետք է լինի առաջնային խնդիր։
    Ունեմ համոզմունք, որ ճիշտ աշխատանքի դեպքում անգամ հասարակության այն շերտը, որն այսօր, ունենալով տարբեր վախեր՝ հիմնավոր կամ անհիմն, աջակցում է Նիկոլ Փաշինյանին, զարմանալու է, թե ինչ հիպնոզի մեջ էր գտնվում։
    Երկրի ղեկավարը չպետք է չար մարդ լինի, որովհետև նրա ներսի չարությունն ու թույնը նա դուրս է հանում ու տարածում ամբողջ երկրով մեկ։
    Հավատում եմ, որ տեսնելու ենք այդ համերաշխությունը մեր հասարակությունում։

  • Հանրային համերաշխությունն այլընտրանք չունի։ Մեր հաջորդ իշխանությունների համար հա…

    Հանրային համերաշխությունն այլընտրանք չունի։ Մեր հաջորդ իշխանությունների համար հասարակության բոլոր շերտերին հաշտեցնելը, այլ ոչ թե թշնամանքը խորացնելը պետք է լինի առաջնային խնդիր։
    Ունեմ համոզմունք, որ ճիշտ աշխատանքի դեպքում անգամ հասարակության այն շերտը, որն այսօր, ունենալով տարբեր վախեր՝ հիմնավոր կամ անհիմն, աջակցում է Նիկոլ Փաշինյանին, զարմանալու է, թե ինչ հիպնոզի մեջ էր գտնվում։
    Երկրի ղեկավարը չպետք է չար մարդ լինի, որովհետև նրա ներսի չարությունն ու թույնը նա դուրս է հանում ու տարածում ամբողջ երկրով մեկ։
    Հավատում եմ, որ տեսնելու ենք այդ համերաշխությունը մեր հասարակությունում։

  • Սերժ Սարգսյանն ասում է, թե երբ գրել էր տալիս այս չարաբաստիկ սահմանադրությունը, չ…

    Սերժ Սարգսյանն ասում է, թե երբ գրել էր տալիս այս չարաբաստիկ սահմանադրությունը, չէր մտածում, որ կարող է հայտնվել մեկը, որը բռնազավթելու է բոլոր պաշտոնները։ Չգիտեմ, թե ինչ ասեմ։ Ամոթ ու խայտառակություն է, որ Հայաստանը նման ղեկավար է ունեցել, որի պաշտոնավարման…

  • Այս պահին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն են ագրեսիվ ձևով պատասխանում Սերժ Սարգսյ…

    Այս պահին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն են ագրեսիվ ձևով պատասխանում Սերժ Սարգսյանին։ Թույլ տանք` այդ կեղտը մաքրվի դաշտից, հետո հանգիստ պայնաններում անդրադարձ կլինի նրա խոսքին։ Միանգամից ասեմ, որ նրա որևէ խոսք, ինչպես սպասվում էր, համոզիչ չէր, կոնկրետ հարցերին…