Author: Vahe Aghajanyan

  • Մենք ամեն օր Երևանում ու հարակից շրջաններում շնչում ենք քաղցկեղածին օդ։ Երբ մենք…

    Մենք ամեն օր Երևանում ու հարակից շրջաններում շնչում ենք քաղցկեղածին օդ։ Երբ մենք շնչում ենք, օդը մեզ չի հարցնում՝ դու իշխանության աջակի՞ց ես, թե՞ ընդդիմադիր, այս օդը հավասարաչափ վնասում է բոլորիս։
    Լավ, համացանցում մի քանի հարյուր ակտիվ մարդ այս թեմայով խոսում է, բացատրում է սրա վտանգները, պահանջում է ինչ-որ լուծում գտնել, բայց ընդհանուր առմամբ՝ այս հարցի շուրջ ևս համատարած անտարբերություն է ու, որպես որոշակի ակտիվություն ցուցաբերող մարդ, ես հաշտ չեմ նման անտարբերության հետ։
    Ձեր, ձեր ծնողների, ձեր երեխաների մասին է սա, ժողովուրդ ջան։ Չտա Աստված, բայց չենք ուզում սրա հետևանքները գան, չոքեն ձեր ու բոլորիս դուռը։ Ունենք խնդիր, ունենք շատ ռեալ ու շատ վտանգավոր խնդիր ու սրան պետք է տրվի լուծում, թե չէ վաղը բոլորիս համար տխուր է լինելու։

  • Թաթոյան Արմանն իր այսօրվա պահվածքով արժանացավ նրան, որ քաղաքական ամենատարբեր ճամ…

    Թաթոյան Արմանն իր այսօրվա պահվածքով արժանացավ նրան, որ քաղաքական ամենատարբեր ճամբարներից իրեն ուղղակի հայհոյում էին, ոչ թե քննադատում էին, ոչ թե բանավիճում էին, այլ ուղղակի հայհոյում էին։
    Խնդիրը Թաթոյանի անձը չէ։ Մարդիկ այս տարիների ընթացքում պարզապես իմունիտետ են ձեռք բերել ու կարողանում են տարբերել, հոտով զգալ քաղաքական շառլատաններին ու երբ զգում են, որ հայտնվել է ևս մեկը, որը փորձում է ջուր պղտորել, արդեն արձագանքը լինում է համարժեք։
    Խորհուրդ եմ տալիս քաղաքական գործիչներին չզբաղվել շառլատանությամբ, որովհետև մարդիկ դա արագ հասկանում են։ Մի այնպիսի շառլատան է տեսել այս ազգը, որին հաստատ մեկ այլ շառլատանով չի փոխարինելու։

  • Տեսնում եմ տարբեր բլոգերների, հանրային գործիչների զայրույթով լի գրառումներն ու տ…

    Տեսնում եմ տարբեր բլոգերների, հանրային գործիչների զայրույթով լի գրառումներն ու տեսանյութերը Երևանի օդի խնդրի հետ կապված։
    Ժողովուրդ ջան, դուք ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց որքան էլ դա ցավալի լինի ընդունելը, դա ևս քաղաքական հարց է, սակայն հենց դուք բոլոր պարագաներում նշում եք, որ «քաղաքականությամբ չեք զբաղվում»
    Սա լսելը, գուցե, շատերի սրտով չէ, բայց այսօր մեր երկրում մենք ունենք մի իրավիճակ, որ անգամ մեր շնչելը «քաղաքականությամբ զբաղվելու» կատեգորիայի մեջ է մտնում ու դու չես կարող ստանալ խնդրի լուծում, եթե դու հրաժարվում ես ընդունել, որ դա քաղաքականություն է։
    Երևանի օդի խնդրի հետ կապված ողբերգական իրավիճակը կապված է նրա հետ, թե ովքեր ու ինչպես են manage անում քաղաքը, իսկ դա ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց է, ՔԱՂԱՔԱԿԱՆ։ Որոշումներ կայացնում են ու խնդիրները լուծում են մենեջերները՝ ղեկավարները։ Մենք ումի՞ց ու ի՞նչ ենք պահանջում լուծել, իսկ եթե գիտենք, որ նրանց խելքի բանը չի այդ խնդիրները լուծելը, ինչու՞ նրանց փոխելու փոխարեն նախընտրում ենք «քաղաքականությամբ չզբաղվել»։

  • Արման Թաթոյանը հայտարարել է, թե բա եթե նախկին նախագահները ուզում են, որ Փաշինյան…

    Արման Թաթոյանը հայտարարել է, թե բա եթե նախկին նախագահները ուզում են, որ Փաշինյանը չհաղթի, պետք է դուրս գան ընտրապայքարից, որովհետև նրանք են սնում Փաշինյանին։ Մի կողմ դնեմ նախկին նախագահներին, խոսեմ իրենց եսիմ ինչի տեղ դրած ընդդիմադիրների մասին, որոնցից մեկն…

  • Մեր զինվորականների համար հիասքանչ լուր ունեմ․ Քոչարյան Անդոն երաշխավորություն է …

    Մեր զինվորականների համար հիասքանչ լուր ունեմ․ Քոչարյան Անդոն երաշխավորություն է ստացել ՔՊ վարչությունից ու կա մեծ հավանականություն, որ կլինի նաև հաջորդ գումարման խորհրդարանում։
    Մարդիկ կային էլի, որ կարծում էին, թե ինքը ամեն ինչ Նիկոլի նավոդկով չի անում, ինքնագործունեությամբ է զբաղվում, բան, բռնվեք, 5 տարի ևս ձեզ ամենօրյա ռեժիմով զաչումարիտ է անելու, եթե ՄԵՆՔ թողնենք, որ ինքը որպես իշխանական պատգամավոր մտնի ԱԺ։
    Էտ ՄԵՆՔ-ի մեջ դուք չեք մտնում, զինվորականներ ջան։ Էտ ՄԵՆՔ-ը էն մարդիկ են, ովքեր իրենց տակը չեն լցնում ոչ Նիկոլից, ոչ էլ Քոչարյան Անդոներից։

  • Եթե դու չես գնում ընտրությունների, դու ընտրում ես Նիկոլին։ Մեխանիզմը այդպես է աշ…

    Եթե դու չես գնում ընտրությունների, դու ընտրում ես Նիկոլին։ Մեխանիզմը այդպես է աշխատում, քո քվեն գնալու է Նիկոլին։
    Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում = ես ընտրում եմ Նիկոլին:

  • Գեներալ Արշակ Կարապետյան, այսինքն, ձեռքիդ տակ ինչ-որ բաներ կա, եթե կա ու դու դրա…

    Գեներալ Արշակ Կարապետյան, այսինքն, ձեռքիդ տակ ինչ-որ բաներ կա, եթե կա ու դու դրանք չես հրապարակու՞մ։ Այսինքն, ըստ քեզ, դու դրանց տիրապետել ես ու Նիկոլի ձեռքից նախարարի պորտֆեյլ ես վերցրե՞լ։
    Հիմա էլ ասում ես, եթե Նիկոլը այսպես շարունակի, կհրապարակես։ Դու չես հասկանու՞մ, որ մենք հասկանում ենք, որ դու պարզ գործարք ես առաջարկում Նիկոլին։ Իսկ կարողա՞ միշտ էլ գործարքի մեջ ես եղել ու երբ Նիկոլը պայմանները խախտել ա, դարձել ես ազգափրկիչ ընդդիմադիր։
    Ինչ դու ասել ես, նախևառաջ, քո համար ա թեմա ու առաջինը հենց քեզ են հարցեր ուղղվելու։ Թե ով ա Նիկոլը, հասկացողները վաղուց հասկացել են։ Ընգեր, դու խի՞ ես գործարք առաջարկում իրան հիմա։ Բա ինչ կա ձեռքիդ տակ, հրապարակի, եթե գործարք չես առաջարկում։

  • Տեղեկացնեմ մեր բոլորի Գեոպոլիտիկա Տելեգրամ-ալիքի հետևորդներին, որ հարթակում արհե…

    Տեղեկացնեմ մեր բոլորի Գեոպոլիտիկա Տելեգրամ-ալիքի հետևորդներին, որ հարթակում արհեստական բանականության գործիքակազմ է ներդրվել, ինչը թույլ է տալու աշխարհում տեղի ունեցողի մասին էլ ավելի արագ ու հավաստի տեղեկատվություն տրամադրել, ինչպես նաև շատ ավելի շուտ բացահայտել տեղեկատվական տիրույթում առկա fake news-ը ու տալ հերքում։
    Մեր հետևորդները միշտ ստանում են արագ և հավաստի տեղեկատվություն միայն գլխավորի մասին։ Մենք չենք ծանրաբեռում լրահոսը տեղեկատվական աղբով։
    Ինչպե՞ս կարող եք մեզ աջակցել։ Ամենակարևոր ու ամենամեծ աջակցությունը կլինի պարզապես ձեր շրջապատում, ձեր հարազատներին, ընկերներին, գործընկերներին տեղեկացնելը, որ կա նման հարթակ, որտեղ դուք օպերատիվ, հավաստի ու միայն կարևորի մասին տեղեկատվություններ ու վերլուծություններ կստանաք ու նրանց հրավիրեք այս հարթակ 🙂

  • Ընդդիմությունը գործում է չափազանց դանդաղ։ Եթե մենք ընտրությունների օր ընդունում …

    Ընդդիմությունը գործում է չափազանց դանդաղ։ Եթե մենք ընտրությունների օր ընդունում ենք հունիսի 7-ը, ապա հունվարի սկզբից արդեն պետք է ինտենստիվ աշխատանքները մեկնարկեն թե՜ մայրաքաղաքում, թե՜ մարզերում։ Դեռ նման միտում չենք տեսնում ու, ի հակադրություն սրան, տեսնում…

  • Երեկ շատ մանրամասն ու հանգամանալից այս հարթակում բացատրեցի, թե ինչու են հայ զինվ…

    Երեկ շատ մանրամասն ու հանգամանալից այս հարթակում բացատրեցի, թե ինչու են հայ զինվորականներն ու գեներալները լուռ, երբ Քոչարյան Անդոյի նման երևույթները նվաստացնում են իրենց։ Ծպտունները դուրս չի գալիս, չկա որևէ հակադարձում, լուռ ընդունում են այն, ինչ իրենց ասվում է։ Եթե իրենք դա լուռ ընդունում են, ապա ես դա ընկալում եմ որպես համաձայնություն այն ամենին, ինչ ասում է Քոչարյան Անդոն։
    Վատ լուր ունեմ այդ «զինվորականների» համար, որոնք կարծում են, որ այսքանով «պրծել են»․ Նիկոլը ձեզ հանգիստ չի թողնելու, թե՜ ունեզրկելու է, թե՜ դատելու է։
    Ընդ որում՝ այդ զինվորականները դատվելու են ցանկացած պարագայում՝ անկախ նրանից, թե ով կգա իշխանության։