Author: Vahe Aghajanyan

  • Երևան քաղաքի օրվա առթիվ նորից պաթոսը սկսվեց։ Մեր ազգը պաթոս շատ է սիրում, բայց ա…

    Երևան քաղաքի օրվա առթիվ նորից պաթոսը սկսվեց։ Մեր ազգը պաթոս շատ է սիրում, բայց անցնենք ասելիքին։
    Այս քաղաքը այսօր թաղված է խնդիրների մեջ` սկսած օդի որակից մինչև խայտառակ շինարարություններ, կանաչ տարածքների գլխատում, ժողովրդի կարիքները չբավարարող տրանսպորտ, բազմաթիվ վթարային շենքեր ու անտանելի դարձած երթևեկություն։
    Մեր լավագույն նվերը կլինի այս պատուհասներից երկիրն ու քաղաքը ազատելը ու այս բոլոր խնդիրները լուծելը, իսկ համերգները կլինեն ու կլինեն, դրանով այսօր ոչ ոքի չես զարմացնի։

  • Մենք միշտ բաց ենք խոսել այս հարթակում, մեր հետևորդների առաջ միշտ ունեցել ենք նրա…

    Մենք միշտ բաց ենք խոսել այս հարթակում, մեր հետևորդների առաջ միշտ ունեցել ենք նրանց հիմարի տեղ չդնելու սկզբունքը։ 1000 անգամ սխալվել ենք, հետո սխալների վրա սովորել ու հիմա արդեն հենց այդ փորձը թույլ է տալիս շատ ավելի բան տեսնել, շատ այլ տեսանկյուններից վերլուծել, մի քանի քայլ առաջ տեսնել ու հստակ խոսել այդ մասին։
    Մենք մարդկանց հիմարի տեղ չենք դնում ու չենք դնելու և ոչ էլ թույլ ենք տալու, որ դա անեն ուրիշները ու ով ուզում են լինեն, ով ուզում են լինեն բառի ամենաուղիղ իմաստով։

  • Տեղյա՞կ են, որ #ՄերՁևով շարժման մեջ, իրենց շարքերում Սերժ Սարգսյանի կամ նախկին ի…

    Տեղյա՞կ են, որ #ՄերՁևով շարժման մեջ, իրենց շարքերում Սերժ Սարգսյանի կամ նախկին իշխանության հետ ուղիղ կապ ունեցող, նախկինների հետ աֆիլացվող դեմքեր կան «ներդրված» կամ թող լինի` ինքնակամ հայտնված, ու հենց հիմա կանգնած են իրենց հետ նույն շարքում: Այսօր հարցրի…

  • Երկրում խորացող քաոսի ու բեսպրեդելի լուծումը բացառապես քաղաքական է։ Պետք է գա այ…

    Երկրում խորացող քաոսի ու բեսպրեդելի լուծումը բացառապես քաղաքական է։ Պետք է գա այնպիսի իշխանություն, որը քաղաքական որոշում կկայացնի կարգուկանոն հաստատել հանրապետությունում, զինաթափել երկիրը, թույլ չտալ բանդաների ձևավորում ու հաստատել ոստիկանական խիստ վերահսկողություն։

  • Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնալու թեմայով իմ կարծիքը տարբերվող է։ Այն խոշոր ու…

    Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնալու թեմայով իմ կարծիքը տարբերվող է։ Այն խոշոր ուժերի առաջնորդները, որոնք իշխանության գալու հայտ են ներկայացնելու՝ Սամվել (Նարեկ) Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, կարծում եմ, խորհրդարանական ընտրությունների համատեքստում պետք է պատրաստ լինեն գնալու բանավեճի։ Պատրաստ լինել՝ նշանակում է ամեն կերպ պատրաստվել այդ բանավեճին ու հաղթել դրանում։

  • Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարպիս Փաշոյանին․ հետաքրքիր թեմաներ են քննարկվում…

    Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարպիս Փաշոյանին․ հետաքրքիր թեմաներ են քննարկվում, կան ուժեղ և խոցելի կետեր։ Համենայն դեպս, արժի դիտել։
    https://youtu.be/_iNWmp6Qe7w?si=TuEGPzZAPZQASsT5

    «ԿարՓիս հարցեր» Նարեկ Կարապետյանին

    «ԿարՓիս հարցեր»-ի այս անգամվա հյուրը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է։ Զրույցի առանցքային թեման գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումն է և Կարապետյան ընտանիքի մուտքը քաղաքականություն։ Խոսում ենք իշխանափոխության, շարժման անելիքների և քաղաքական…

  • Ապացուցեք, որ դուք եք ճիշտԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի բովանդակությ…

    Ապացուցեք, որ դուք եք ճիշտ
    Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի բովանդակության մեջ չեմ ցանկանում մտնել, ամենատարբեր թեմաների մասին խոսեց, դրանց անդրադառնալու առիթներ դեռ կլինեն, սակայն կապված հիմնականում ընդդիմադիր հատվածի արձագանքների հետ, մեկ ասելիք, այնուամենայնիվ, ունեմ։
    Ընդդիմադիրների մի շերտը ընտրությունների գնալն է սխալ համարում ու քննադատում է Քոչարյանին իր նման մոտեցման համար, գտնում է, որ կա իշխանություն փոխելու այլ՝ ավելի արդյունավետ ճանապարհ։ Երկրորդ շերտը քննադատում է, որ Քոչարյանը հայտարարել է, որ իր ու Սամվել Կարապետյանի գլխավորած ուժերն են ընդդիմադիր դաշտի գլխավոր խաղացողները ու ամենաշատ ձայներն իրենք են գեներացնելու։ Եւ, իհարկե, կա երրորդ խումբը, որը պահանջում է, որ Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից ու քանի դեռ դուրս չի եկել, հնարավոր չի լինելու հաղթել Փաշինյանին։
    1․ Ապացուցեք, որ կարող եք իշխանություն փոխել այլ՝ ավելի արդյունավետ ճանապարհով, քան ընտրություններն են։ Արեք դա ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
    2․ Ապացուցեք, որ դուք ավելի շատ ձայն կարող եք ստանալ։ Արեք դա ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
    3․ Մի պահանջեք որևէ մեկի հեռանալը քաղաքականությունից։ Հաղթեք այդ մարդուն, իսկ հետո՝ Փաշինյանին ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
    Պետք է գործել ու գործով ապացուցել, որ դու ես ճիշտ, իսկ ընդդիմադիր որևէ ուժի կամ գործչի մասին անվերջ խոսելը, մեղադրելը, փնովելը, անհամաձայնություն հայտնելը ես չեմ հասկանում։ Ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից մյուս ընդդիմադիր ուժի նկատմամբ իր «ավելի ճշմարտացի» լինելը միայն գործով, արդյունքով է հնարավոր ցույց տալ։
    Չեմ ցանկանում նեղացնել որևէ ընդդիմադիր ուժի կամ գործչի, շատերի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, բայց եթե Քոչարյանն է խնդիր իշխանության գալու ճանապարհին, ապա եթե իրեն չեք կարողանում հաղթել ընդդիմության դաշտում, ապա Փաշինյանին, վստահաբար, չեք կարողանալու հաղթել։
    Ապացուցեք, որ դուք եք ճիշտ ու դա արեք գործով։ Այսքանը։

  • Չգիտեմ` այս կինը ով է, բայց կրեատիվ պատասխան էր մտածել կենսագրությունը սիրով լցր…

    Չգիտեմ` այս կինը ով է, բայց կրեատիվ պատասխան էր մտածել կենսագրությունը սիրով լցրած ինքնագոհ ՔՊ-ականին ։))

  • Ոչ պոպուլյար բան կասեմ, բայց այն քաղաքական ուժը, որը առաջիկա ընտրություններին ըն…

    Ոչ պոպուլյար բան կասեմ, բայց այն քաղաքական ուժը, որը առաջիկա ընտրություններին ընդառաջ ժողովրդին կառաջարկի խցանումների խնդրի ռեալ լուծում ու հստակ ժամկետ, հսկայական քանակի ձայներ կստանա։ Քանի ու քանի նման այլ խնդիրներ կան, որոնց հետ մարդիկ առնչվում են ամեն…

  • Արցախցիների մասով այժմ ընդդիմությունը նրանց մեկ ասելիք պետք է ունենա, որը հետևյա…

    Արցախցիների մասով այժմ ընդդիմությունը նրանց մեկ ասելիք պետք է ունենա, որը հետևյալն է. իշխանության գալու դեպքում մենք ձեր բնակարանային խնդիրները կլուծենք, Հայաստանում տուն կունենաք, կապրեք։ Այս պահին դա է իրատեսության սահմաններում։