Author: Vahe Aghajanyan

  • Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, պատասխանելով հարցին, թե ովքե՞ր ե…

    Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են Ռուսաստանի դաշնակիցները, նշել է, որ բանակը, նավատորմը և կայուն ֆինանսները:
    Ակամայից աչքիս առաջ եկավ Հայաստանի ղեկավարի խոսքերը անվտանգության վերաբերյալ իր պատկերացումների մասին, երբ նա օրերս կրկին հայտարարեց, որ եթե բանակը քո անվտանգությունն ապահովելու գործիքն է, ապա դու չունես անվտանգություն։
    Ինքս առավել հակված եմ նրան, որ պետության դաշնակիցներն իր բանակը ու այդ բանակը սնուցելու ունակ տնտեսությունն են, որոնք հենց անվտանգությունն ապահովելու գլխավոր գործիքներն են։ Մնացածը փախուստ է իրականությունից կամ սեփական անկարողությունը քողարկելու չստացված փորձ։

  • Ալեն Սիմոնյանը օրերս խոսել էր իր նախկին ընկերոջ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի…

    Ալեն Սիմոնյանը օրերս խոսել էր իր նախկին ընկերոջ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին ու ասել, որ նման քաղաքական գործիչ չկա, այլ ինքը Ալենն է ստեղծել Վանեցյանին։
    Մի կողմ թողնեմ հարցը, թե որպես քաղաքական գործիչ ովքեր ու ինչպես են ստեղծել Ալենին, նրա շրջապատին, ինչպես նաև կաղ շանը ու բերել իշխանության, բայց Վանեցյանի մասով կասեմ, որ այժմ նա ապացուցելու բան ունի ու դա պետք է անի Էջմիածնի առաջիկա ընտրություններում` թույլ չտալով ՔՊ-ի հաղթանակը։
    Ձեզ տեսնեմ, պարոն Վանեցյան։ Ապացուցելու բան ունեք ու Ալենի ասածներին Ձեր պատասխանը պետք է լինի քաղաքական կոնկրետ գործողության տեսքով։

  • Վերջին օրերին երկար մտածում էի, թե ինչ է քաղհասարակություն կոչվածը Հայաստանում, …

    Վերջին օրերին երկար մտածում էի, թե ինչ է քաղհասարակություն կոչվածը Հայաստանում, ինչ-որ սահմանում էի ուզում գտնել։ Խոսքը այն մարդկանց ու կառույցների մասին է, որոնք սեփականացրել են այդ տերմինը ու իրենք իրենց կոչում են քաղհասարակություն։
    Եւ ահա, Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի podcast-ում Կարպիսը, ըստ իս, ամենադիպուկ սահմանումը տվեց, որը հետևյալն է. քաղհասարակություն կոչված բազմությունը իրականում իշխանության բուֆերային գոտին է։
    Այո, իրենց քաղհասարակություն հռչակած այդ կառույցները և մարդիկ, ըստ էության, հեռակառավարման վահանակով կառավարվող մի բազմություն են, որոնց ֆինանսավորողները երբ պետք է խոսեցնում են, երբ պետք է արգելում են խոսելը։ Գլխավորը` սկզբունքային և գլխավոր հարցերում նրանք միշտ իշխանության գծի մեջ են։

  • Քաղաքականության մեջ ՈՒԺԸ եղել է, կա և լինելու է ԱՌԱՋՆԱՅԻՆ գործոն!…

    Քաղաքականության մեջ ՈՒԺԸ եղել է, կա և լինելու է ԱՌԱՋՆԱՅԻՆ գործոն!

  • Եթե հարցը վերաբերվում է կնոջը վիրավորելուն, անձնապես նրա բարոյականությանը կպնելո…

    Եթե հարցը վերաբերվում է կնոջը վիրավորելուն, անձնապես նրա բարոյականությանը կպնելուն, ինձ համար էական չէ, թե նա ՔՊ-ից Քրիստինեն է, Սերժի ֆրակցիայից Թագուհին, թե Քոչարյանի ֆրակցիայից Ագնեսան, ես աջակցելու եմ այդ կնոջը։
    Ու հենց սրանով է մեր տեսակը սրանցից տարբերվում. մենք կարմիր գծեր պահող ենք ու սրբապիղծներ չենք։

  • Վաղը հրապարակային հարցադրում եմ կատարելու քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարա…

    Վաղը հրապարակային հարցադրում եմ կատարելու քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանին պետության համար մի շատ կարևոր հարցի շուրջ նրա տեսակետը հասկանալու նպատակով։
    Հուսով եմ, որ պարոն Կարապետյանը չի խուսափի նման կոնկրետ հարցերին պատասխանելուց, քանի որ դրանք հարցեր են, որոնք անձամբ ինձ ու հասարակության մի լայն շերտի համար կողմնորոշիչներ են։

  • Mediamax-ում մի քանի հետաքրքիր միտք կարդացի գրքի երևանյան փառատոնի շրջանակներում…

    Mediamax-ում մի քանի հետաքրքիր միտք կարդացի գրքի երևանյան փառատոնի շրջանակներում կայացած մի քննարկմանը նվիրված հոդվածում, որոնք կկիսվեմ ստորև։ Առիթից օգտվելով՝ նաև շնորհակալություն եմ հայտնում Mediamax-ի տնօրեն ու քննարկման մոդերատոր Արա Թադևոսյանին ինչպես քննարկման ու դրանում հնչած մտքերի, այնպես էլ իր նոր գրքի համար, որը գրել է հենց այս խնդիրները դրա հիմքում դնելով ու ինչ-որ իմաստով պայմանական ճշմարտությունների դեմ դուրս գալով։
    ▪️Երբ ինչ-որ աշխատանք կատարվում է, շատերը սկսում են քարկոծել այն միայն մեկ պատճառով՝ համահունչ չէ իրենց քաղաքական հայացքներին։ Ու սա ոչ թե գրագիտության կամ մեդիագրագիտության հարց է: Մարդիկ այսօր ուզում են լսել այն պայմանական ճշմարտությունները, որոնք կհաստատեն իրենց համոզմունքները։ Դրան հակասող որեւէ բան սվիններով է ընդունվում: Նման պայմաններում մեծ համարձակություն է պահանջվում այդ հոսանքների դեմ գնալու համար։
    ▪️Այս գրքի նպատակը որեւէ մեկին սրբացնելը կամ սեւացնելը չէ: Գրքում հարցազրույցներ չեն, այլ հենց զրույցներ են, որոնց ընթացքում ես էլ հայտնել եմ իմ կարծիքը, որոշ դեպքերում՝ անհամաձայնությունս զրուցակցի հետ։ Մարդիկ կարող են տարբեր վերաբերմունք ունենալ Դավիթ Տոնոյանի նկատմամբ, բայց ես վստահ եմ, որ որոշ կարեւոր հարցերի պատասխաններ ստանալու համար այս գրքի առկայությունն ավելի օգտակար է, քան եթե այն չլիներ։
    ▪️2020 թվականի պարտությունից հետո ես շատ եմ մտածել խորքային պատճառների մասին եւ կարծում եմ, որ մեր «տունը քանդող» գործոններից մեկը դոգմատիզմն է, ամեն ինչը սեւ կամ սպիտակ տեսնելն է, հերոսներ կամ հակահերոսներ գտնելու մոլուցքն է: Ցավոք, այդպես մենք միայն ավելի լայնացնում ենք անդունդը, որի ծայրին կանգնած ենք։
    https://mediamax.am/am/news/society/58738/

    Նորագույն պատմության վավերագրումը, պատասխանատվությունն ու հիշողությունը

  • Վարդան Ղուկասյանի (Դոկ) դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը ինձ հետաքրքիր է ո…

    Վարդան Ղուկասյանի (Դոկ) դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը ինձ հետաքրքիր է ու ես հետևում եմ այդ գործընթացին, սակայն շարունակում եմ չհասկանալ, թե ինչ է կատարվում։
    Ես չեմ տեսնում որևէ մարդու, դա լինի իր փաստաբանը կամ իր անունից հանդես եկող անհասկանալի ծագմամբ ինչ-որ մարդիկ, որոնց ու որոնց խոսքին այս հարցում կարող եմ վստահել, հետևաբար ավելի ճիշտ կլինի, որ սպասենք այդ մարդը հայտնվի ազատության մեջ ու մեր հարցերը որևէ ձևաչափով հենց իրեն ուղղենք։
    Կարծիքները, իհարկե, կարող են տարբեր ու հակասական լինել, բայց չոր քաղաքականություն է, այդ մարդն էլ դարձել է դերակատար, հետևաբար ինչպես մյուս գործիչների դեպքում, նրան էլ երբեմն-երբեմն կանդրադառնանք։
    Ամեն դեպքում, ինչ-որ տարօրինակություններ տեսնում եմ այս ամենում։

  • Ի՞նչ եմ ակնկալում այժմ Նիկոլ ՓաշինյանիցՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հեռացումՀՀ-ու…

    Ի՞նչ եմ ակնկալում այժմ Նիկոլ Փաշինյանից
    ▪️ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հեռացում
    ▪️ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի նշանակման չեղարկում և նրա ներկայության բացառում պետական կառավարման համակարգում
    ▪️Օրենքի ամենախիստ պատիժ լկտիություն թույլ տված անձնավորության նկատմամբ
    Եթե վերը թվարկված հարցերը ստանան լուծում, դրան, բնականաբար, կլինի պատշաճ գնահատական մեր կողմից։ Ոստիկանի դեմ, օրենքի դեմ ցանկացած քայլ, ցանկացած ոտնահարում պետք է պատժվի ամենախիստ ձևով։

  • Ի դեպ, սա միայն Քոչարյանին չի վերաբերվում։ Առաջիկայում բոլոր գլխավոր դերակատարնե…

    Ի դեպ, սա միայն Քոչարյանին չի վերաբերվում։ Առաջիկայում բոլոր գլխավոր դերակատարներին կլինի անդրադարձ։ Կսկսենք երևի թե Սամվել Կարապետյանից, կհասնենք անգամ Նիկոլին։