Category: Առաջին Զանգ

  • «Եվրոպան պատրաստ չէ Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու որևէ ամսաթիվ խոստանալ». ԵՄ ա…

    🇪🇺🇺🇦 «Եվրոպան պատրաստ չէ Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու որևէ ամսաթիվ խոստանալ». ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալաս
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով …

    🇦🇲🗳️ «Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Գագիկ Ծառուկյանի հետ
    🔴 Այսօր կայացած «Մայր Հայաստան» կուսակցության համագումարում պաշտոնապես հայտարարվեց, որ հունիսի 7-ին նախատեսված ԱԺ ընտրություններին «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է Բարգավաճ Հայաստանի հետ համատեղ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սենց պահերին միշտ պետք ա հիշել ու հիշեցնել էս մորուքավոր մալին Առաջին զանգ. Բաժ…

    🍿🇦🇿🇷🇺 Սենց պահերին միշտ պետք ա հիշել ու հիշեցնել էս մորուքավոր մալին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇦🇿🍿🇷🇺 Ալիևն ու Մոսկվան կրկին հակասությունների մեջ են. առայժմ միայն հայտարարությունների մակարդակով 🇦🇿🇺🇦 «Կիևում Ադրբեջանի դեսպանատունը Ռուսաստանի կողմից ենթարկվել է 3 դիտավորյալ հարվածի։ Մենք սա համարում ենք ոչ բարեկամական գործողություն», — հայտարարել է Իլհամ…

  • Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է «Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կա…

    ‼️⚡️ Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է
    🗣️ «Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք», — հայտնել էր Նաթան Սրբազանը։
    ➡️«Մեր եպիսկոպոսները հավաքվելու են քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն», — հավելել է նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Փաշինյանը վստահեցնում է հակառակը, բայց ՀՀ-ն Արևմուտքի համար գործիք է դառնում Ռ…

    🇷🇺🇦🇲🇪🇺 «Փաշինյանը վստահեցնում է հակառակը, բայց ՀՀ-ն Արևմուտքի համար գործիք է դառնում ՌԴ-ի հետ առճակատման համար». ՌԴ ԱԳՆ
    📣 ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն արձագանքել է օրերս Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում արված հայտարարություններին, ըստ որոնց Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։
    🗣️ «Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանը մեծացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմաքաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը։ Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար, և դա այնտեղ արդեն դադարել են թաքցնել, Հայաստանը աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ դիմակայության գործում», — նշել է նա։
    🇰🇿 Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ում հետևում են Հայաստանի քայլերին Արևմուտքի հետ հարաբերություններում, այդ թվում ՝ կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխանության առումով։
    🗣️ «Մոսկվայի համար գլխավորն այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։ Հայաստանին դուրս չեն թողնում դաշնակցային փոխգործակցությունից՝ պահպանելով մշակվող բոլոր լուծումներին միանալու հնարավորությունը», — հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ» «Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից մեկ …

    ⚡️ Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ»
    🗣️ «Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից մեկ օր անց «խաղաղ» Իլհամ Ալիևը հայտարարեց. «Մենք նույն վերաբերմունքն ենք ուզում հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ այսօրվա Հայաստան»։
    🔴 Այս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա։ Մենք հիմա ուժեղ առաջնորդության կարիք ունենք», — գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇦🇿🇦🇲 Ալիևը ցանկանում է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ «վերաբնակեցվեն» Հայաստանում 🗣️ «Մենք ունենք հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնք արտաքսվել են ժամանակակից Հայաստանի տարածքից և ենթարկվել են էթնիկ զտումների, բայց Հայաստանի կառավարությունը երբեք…

  • Ձեզ համար տեսանյութ ենք բերել Թրամփի ուղղուց՝ Դավթաշեն Զովունի «սահմանից» Կարել…

    🇦🇲🗣Ձեզ համար տեսանյութ ենք բերել Թրամփի ուղղուց՝ Դավթաշեն Զովունի «սահմանից»
    🤪 Կարելի է Ավինյանի համբալասեր հորն այստեղ ուղարկել, թող մարդկանց խրատ տալ, ու բացատրի թե ինչ հիանալի իշխանություն ունենք։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ալիևն ու Մոսկվան կրկին հակասությունների մեջ են. առայժմ միայն հայտարարություններ…

    🇦🇿🍿🇷🇺 Ալիևն ու Մոսկվան կրկին հակասությունների մեջ են. առայժմ միայն հայտարարությունների մակարդակով
    🇦🇿🇺🇦 «Կիևում Ադրբեջանի դեսպանատունը Ռուսաստանի կողմից ենթարկվել է 3 դիտավորյալ հարվածի։ Մենք սա համարում ենք ոչ բարեկամական գործողություն», — հայտարարել է Իլհամ Ալիևը Մյունխենում։
    🇷🇺 Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարակուսանք է հայտնել Բաքվի այն պնդումների վերաբերյալ, թե ռուսական բանակն իբր դիտավորյալ հարվածներ է հասցրել Կիևում Ադրբեջանի դեսպանատանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
    📣 Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացվել է և պարզաբանումներ է ստացել Ուկրաինայում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքի վնասման հանգամանքների վերաբերյալ։
    🗓 Մասնավորապես, 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին պաշտոնապես ափսոսանք է հայտնվել դիվանագիտական առաքելության շենքերին և տարածքին պատճառված վնասի կապակցությամբ։
    🔫 Ռուսական կողմը նաև նշել է, որ շենքին հասցված վնասը, հավանաբար, Ուկրաինայի ԶՈւ հակաօդային պաշտպանության համակարգերի սխալ գործողության արդյունք է՝ ենթադրաբար «Patriot» հրթիռի ընկնելու հետևանքով։
    🇷🇺 ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ հարվածների պլանավորման ընթացքում թիրախային տվյալները մանրակրկիտ ստուգվում են՝ քաղաքացիական անձանց վնասելուց խուսափելու համար, ինչպես նաև հաշվի են առնվում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների տեղակայման վայրերը։
    🇦🇿🆚🇷🇺 Հրապարակային դժգոհությունների այս փոխանակումը հստակ ցույց է տալիս, որ «լավ հարևանների» միջև կուտակվել է լարվածության բազմաթիվ առիթներ, որոնք այլևս հնարավոր չէ թաքցնել փակ դռների հետևում։ Մինչ Բաքուն պնդում է իր դիվանագիտական առաքելության դեմ ուղղված նպատակային ագրեսիայի մասին, Մոսկվան պատասխանատվությունը բարդում է Կիևի վրա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ խաղաղության՝ ո՛չ Ալիևը, ո՛չ նույնիսկ դպրոցների ուս…

    🇦🇿 Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ խաղաղության՝ ո՛չ Ալիևը, ո՛չ նույնիսկ դպրոցների ուսուցիչները
    🔴 Գյուղական դպրոցում տեղի ունեցած այս միջադեպն այն դեպքն է, երբ TikTok-ի մի կարճ տեսանյութն ավելի մեծ ազդակ թ, քան միջազգային հարթակներում բաքվի պարագլուխի բազմամշակութայնության մասին տասնյակ ելույթները:
    🔴 Մինչ բարձր ամբիոններից հնչում են Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար ընդհանուր տուն դառնալու պատրաստակամության մասին կարգախոսները, իրականում մենք տեսնում ենք, թե ինչպես է ուսուցիչը՝ մի մարդ, ով պաշտոնապես պետական արժեքներ է փոխանցում, երեխայի մայրենի լեզուն վերածում է ծաղրանքի առարկայի:
    🔴 Եթե երկրի ներսում նույնիսկ բնիկ ժողովուրդները, ինչպիսիք են թալիշները, պետական հաստատության պատերի ներսում բախվում են հրապարակային «բուլինգի» իրենց ինքնության համար, ապա հայ ժողովրդի հետ խաղաղության մասին ցանկացած հայտարարություն սկսում է դիտվել որպես սոսկ դեկորացիա, կան նախընտրական նվեր ՔՊ-ին։
    🔴 Խաղաղությունը չէ որ միայն սահմանին կրակոցների բացակայությունը չէ. դա նախևառաջ հոգեբանական պատրաստակամությունն է ընդունել «ուրիշին»՝ առանց նրան նվաստացնելու կամ ձուլելու փորձերի:
    🔴 Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող «Խաղաղության դարաշրջանի» հայեցակարգի համար նման կադրերը դառնում են թունավոր: Ինչպե՞ս կարելի է ընդհանուր ապագա կառուցել մի հարևանի հետ, որտեղ նույնիսկ կենցաղային մակարդակում այլությունը ոչ թե հարգանք է առաջացնում, այլ հեգնական ծիծաղ:
    🔴 Արդյունքում մենք տեսնում ենք հսկայական անդունդ մեծ դիվանագիտության և սոցիալական իրականության միջև: Կարելի է ստորագրել հարյուրավոր փաստաթղթեր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, բայց եթե «ատելության խոսքը» մնում է նորմ դպրոցական դասարանում, ցանկացած «խաղաղության դարաշրջան» վտանգում է մնալ լոկ ժամանակավոր դադար՝ պատերազմի նոր փուլից առաջ:
    🔴 Իրական խաղաղությունը Հարավային Կովկասում կսկսվի ոչ թե Բրյուսելում կամ Վաշինգտոնում, այլ այն պահին, երբ Ադրբեջանի գյուղական դպրոցի ուսուցիչը լեզուների բազմազանության մեջ տեսնի իր երկրի հարստությունը, այլ ոչ թե սոցցանցերում երեխայի վրա «կայֆավատ անելու» առիթ:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք