Category: Առաջին Զանգ

  • Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են…

    🇦🇲Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
    ☄️Նրանք հորդորում են բանակցել և հասնել Արցախում մնացած իրենց որդիների մարմինների վերադարձին։

    «Որևէ երկրում, եթե հումանիտար հարցերը չեն լուծվում, ապա այդ երկրում չենք կարող լինել անվտանգ, պաշտպանվածության զգացում չենք կարող ունենալ։ Այս ծնողներն այն մարդիկ են, որոնք մինչև վերջին օրը մնացին Արցախում, որպեսզի իրենց զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները կռիվ տային ադրբեջանական ասկյարների դեմ և ունեցան զոհեր։ Իրենք դուրս են եկել Արցախից այն համոզմունքով, որ կվերադառնան»,– ասաց «Համահայկական ճակատի» անդամ Ռուզաննա Ստեփանյանը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից «Հրապարակ» …

    ⚡️ Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկացանք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգած Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։
    🔴 Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին, որոշ տեղեկություններով՝ նրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է քննարկեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ՝ տասը տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը, հետաձգվեց։
    🔴 Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով։ Մեզ էլ տեղեկություններ էին հասել, որ ԱԱԾ-ի միջոցով են ճնշումներ գործադրվել՝ ընդհուպ Վեհափառին սպառնացել են, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլեւս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր:
    🔴 Այդ օրերին գրեցինք նաեւ, որ խոչընդոտել էին վիրահայոց թեմի առաջնորդի՝ Հայաստան մուտքը, Բագրատաշենից նրան հետ ուղարկելով։ Հիմա նոր ճնշումներ են սկսվել: Երեկ Փաշինյանի տիրադավների խորհուրդը կոչ արեց` չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը: Ուղիներ են որոնում, որ թույլ չտան հոգեւորականների մեկնումը Հայաստանից»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սպասվում է հողերի թանկացում «Փաստ» օրաթերթը գրում է. «Աբովյան խոշորացված համայն…

    💲 Սպասվում է հողերի թանկացում
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Աբովյան խոշորացված համայնքում ՀՀ կառավարության պահանջով չեղարկվել են արդեն հայտարարված աճուրդները, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կառավարությունից պահանջում են վերագնահատել աճուրդի դրված հողակտորները և մեկնարկային գինը սահմանել նոր կարգով գնահատված գնային սանդղակով:
    🔴 Սա նշանակում է, որ այսուհետ համայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով, ինչը կառաջացնի շուկայում առկա հողակտորների գների զգալի թանկացում:
    🔴 Հատկապես ուշադիր են հետևում Առինջ վարչական շրջանի հողամասերի գներին, քանի որ դրանք վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում շուկայում, իսկ աճուրդի դրված մեկնարկային արժեքը զգալիորեն ցածր էր շուկայում գոյություն ունեցող գներից:
    🔴 Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ այս մոդելը հետագայում կկիրառվի նաև այլ համայնքներում կազմակերպվող աճուրդների նկատմամբ»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դուք երկուսդ էլ գլուխներդ պատին եք տվել։ Դուք երկուսդ էլ պատասխանատու եք Հայաստ…

    🤢 Դուք երկուսդ էլ գլուխներդ պատին եք տվել։ Դուք երկուսդ էլ պատասխանատու եք Հայաստանի հետ կատարվողի համար
    👏 Ծափահարություններ Աննա Գրիգորյանին, նա շարունակում է քանդել այս կուտոկը:
    #ՍերժաՆիկոլականԿլան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ԱՄՆ-ն չպետք է զբաղվի Ուկրաինայի հարցերով, դա Եվրոպայի գործն է». Թրամփ Առաջին…

    🇺🇸🇺🇦🇪🇺 «ԱՄՆ-ն չպետք է զբաղվի Ուկրաինայի հարցերով, դա Եվրոպայի գործն է». Թրամփ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գնացքն Ադրբեջանից հիմա Վրաստանի տարածքով է գալիս, որովհետև Հայաստանն Ադրբեջանին …

    🗣Գնացքն Ադրբեջանից հիմա Վրաստանի տարածքով է գալիս, որովհետև Հայաստանն Ադրբեջանին կապող երկաթուղի չկա, երկաթգիծը Ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են

    ԱԺ-ում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե «Հայաստանը երբ է կարողանալու հատել Ադրբեջանի սահմանը Հայաստանի գնացքով, այլ ոչ թե Վրաստանի տարածքով»։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՀայաստանի ազգային հավաքականի պատմության լա…

    ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

    Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը: Շնորհավորում ենք։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Վաղարշապատ համայնքում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ 2025 թվականի դե…

    ☄️Վաղարշապատ համայնքում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձանց նկատմամբ
    ‼️Նախաքննության ներկա փուլում նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված ընդհանուր 23 անձ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀԱԵ «բարենորոգման» համակարգող խորհրդի անդամ եպիսկոպոսները հրաժարվում են մասնակցե…

    ☄️ՀԱԵ «բարենորոգման» համակարգող խորհրդի անդամ եպիսկոպոսները հրաժարվում են մասնակցել Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին
    ‼️Նրանք հայտարարություն են տարածել՝ պատճառաբանելով իրենց քայլը։
    ‼️Այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։
    ‼️Իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել, և այդ որոշումը հիմնավորված չէ։
    ‼️Համակարգող խորհրդի և նրան միացած եկեղեցականների արծարծած խնդիրներին Մայր Աթոռի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել, դրանց վերաբերյալ չի ձեռնարկվել ոչ մի կանոնական գործընթաց։
    ‼️Նրանք նաև կոչ են արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը ու հորդորել են բոլոր եպիսկոպոսներին՝ հրաժարվել դրան մասնակցել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա, պատասխանելով պարգևավճարների մասի…

    ‼️Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա, պատասխանելով պարգևավճարների մասին հարցին՝ասել է ֆինանսների նախարարը
    ☄️Նա նշել է, որ քաղաքական կամ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ շատ ավելի խոցելի են, և պետք է նրանց մի փոքր ավելի բարձր վճարել:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք