Category: Aravot

  • ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վե…

    🔵 ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
    ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը թողարկել է Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Այն առաջին անգամ թարգմանվել է անմիջապես ֆրանսերեն բնագրից՝ հնարավորինս պահպանելով հեղինակի ոճն ու ստեղծագործական առանձնահատկությունները։
    Նախաձեռնությունը ներկայացվել է Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում և ուղղված է համաշխարհային գրականության հանրահռչակմանը հայ ընթերցողի շրջանում։
    aravot.am | @aravot
  • Տիկին Ղազարյանը կարող է գնալ դատարան. Անահիտ Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի՝ աշխատ…

    🔵 Տիկին Ղազարյանը կարող է գնալ դատարան. Անահիտ Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի՝ աշխատանքից ազատված քրոջ մասին
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Դեղերի փորձագիտական կենտրոնի նախկին աշխատակից Լիլիթ Ղազարյանի ազատման հարցը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով և կարող է վիճարկվել դատարանում։
    Նա ընդգծել է, որ կադրային քաղաքականությունը իրականացվում է նախարարության լիազորությունների շրջանակում, իսկ վերջնական գնահատականը կարող է տալ միայն դատարանը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Մենք ունենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանը»․ Սամվել Կարապետյան …

    «Մենք ունենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանը»․ Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանը հայտարարել է՝ ի վիճակի են ճիշտ որոշում կայացնել մանդատները վերցնել-չվերցնելու հարցում։

    Մեզ ընտրողների 40 տոկոսը դեռ էմոցիաների տակ է. նրանք ցանկանում են՝ չվերցնենք մանդատը, 60 տոկոսը ասում է վերցրեք, ասել է Կարապետյանը։

  • Սամվել Կարապետյանը հակակոռուպցիոն դատարանում է. ՈՒՂԻՂՍամվել Կարապետյանը հակակոռո…

    Սամվել Կարապետյանը հակակոռուպցիոն դատարանում է. ՈՒՂԻՂ

    Սամվել Կարապետյանը հակակոռուպցիոն դատարանում է. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկա…

    🔵 «Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում». Անահիտ Ավանեսյան
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո առաջնային օղակում աշխատավարձերը միջինում աճել են 30–40%-ով, իսկ որոշ նեղ մասնագետներ պոլիկլինիկաներում արդեն ստանում են ավելի քան 1 մլն դրամ աշխատավարձ։
    Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրի շահառուների թիվը հասել է 1.7 միլիոնի, իսկ 2028 թվականից նախատեսվում է ապահովագրությամբ ընդգրկել Հայաստանի ողջ բնակչությանը։
    🔗 aravot.am | @aravot
  • Սրբուհի Գալյան․ ընտրությունների անվավեր ճանաչելու հիմքեր չկանԱրդարադատության նա…

    ⚖️ Սրբուհի Գալյան․ ընտրությունների անվավեր ճանաչելու հիմքեր չկան
    Արդարադատության նախարարի խոսքով՝ 7 քաղաքական ուժերի դիմումներում ներկայացված փաստարկները բավարար չեն ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։
    Նա նշել է, որ ընտրակաշառքի դեպքեր եղել են, սակայն դրանք, ըստ կառավարության, չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
    Գալյանը նաև հայտարարել է, որ ՔՊ-ում ԱԺ ղեկավարության ընտրության գործընթացը օրինական է, քանի որ ընտրությունների արդյունքները ուժի մեջ են, մինչև ՍԴ-ն այլ որոշում չկայացնի։ IMEI կոդերի միասնական շտեմարանի վերաբերյալ էլ վստահեցրել է, որ նախաձեռնության նպատակը մաքսանենգ ներմուծումների կանխարգելումն է, ոչ թե քաղաքացիների վերահսկողությունը։
    aravot.am | @aravot
  • Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թ…

    📍 Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը, առավել ևս՝ միջազգային որևէ գործընկերոջ մոտ․․․
    Երեկ Հայաստանի Հանրապետության դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ընդ որում, դրա մասին գրում է հենց Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նման հավաքների մասին տեղեկատվության պակաս ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում չկա, նրանք շատ ուրախ են գրել Հայաստանի զավթման ծրագրերի մասին, առավել ևս՝ երբ Հայաստանից դրանց պատշաճ արձագանքող չկա։
    Տաթևիկ Հայրապետյան
  • Կալիֆոռնիայի նահանգային ժողովը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի, ա…

    🔵 Կալիֆոռնիայի նահանգային ժողովը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հատուկ հանձնաժողով է ստեղծել
    Կալիֆոռնիայի նահանգային ժողովը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որի նպատակն է զարգացնել Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև առևտրային, տնտեսական, մշակութային և կրթական համագործակցությունը։ Առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 5-ին՝ Սակրամենտոյում։
    Հանձնաժողովը կգլխավորի նահանգային ժողովի պատգամավոր Ջոն Հարաբեդյանը, իսկ քննարկումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացումն ու հայկական մշակույթի պահպանման նախաձեռնությունները։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ընտրական գործընթացներն իրավական լինելուց զատ նաև քաղաքական են, և այդպիսի պնդու…

    🔵 «Ընտրական գործընթացներն իրավական լինելուց զատ նաև քաղաքական են, և այդպիսի պնդումներ կարող են լինել ՍԴ-ում»․ Զեյնալյանը՝ Սաֆարյանի՝ ՌԴ-ի ազդեցության մասին հայտարարությունների վերաբերյալ
    ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանը նշել է, որ ընտրական գործընթացներն ունեն ոչ միայն իրավական, այլև քաղաքական բաղադրիչ, ուստի նման հարցադրումները կարող են հնչել Սահմանադրական դատարանում։
    Նա նաև ընդգծել է, որ ընտրությունների վերաբերյալ գործի քննությունը մեծ ծավալի է և դատարանը, ինչպես նաև դիմող կողմը, աշխատում են բարձր ծանրաբեռնվածությամբ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Միայն սարքի միջոցով նույնականացումը չէ»․ Արմեն Ղազարյանը՝ ընտրատեղամասերում սա…

    🔵 «Միայն սարքի միջոցով նույնականացումը չէ»․ Արմեն Ղազարյանը՝ ընտրատեղամասերում սարքերի՝ անձնագրերի ընթերցման հետ կապված տեխնիկական խնդիրների առիթով
    ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ընտրությունների ընթացքում արձանագրվել է 79 215 դեպք, երբ անձնագրերի տվյալները սարքի փոխարեն մուտքագրվել են ձեռքով, ինչը, ըստ նրա, ՀՀ ընտրությունների պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է։
    Նա ընդգծել է, որ տեխնիկական անսարքությունները կարող են տարբեր պատճառներ ունենալ, իսկ ընտրողի նույնականացումը կատարվում է ոչ միայն սարքի, այլև անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։
    🔗 aravot.am | @aravot