Category: Aravot

  • «Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմի…

    🔵 «Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան
    Իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի խոսքով՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմնականում քաղաքական քայլ է՝ ուղղված Թուրքիային և հատկապես նախագահ Էրդողանին, այլ ոչ թե վերջնական պետական-իրավական ճանաչում։
    Նրա գնահատմամբ՝ գործընթացը դեռ չունի օրենսդրական ամրագրված կարգավիճակ Քնեսեթում, և կարող է մնալ կառավարական մակարդակի հայտարարություն, որը հաջորդ իշխանությունների դեպքում կարող է նույնիսկ փոխվել։
    Ավելին` Առավոտում
  • Գերմանիայի ԱԳ նախարար. Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը եվրոպա…

    🔵 Գերմանիայի ԱԳ նախարար. Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով Եվրոպայի հետ կապերը խորացնելու ցանկությունը
    Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը նշել է, որ հայ ընտրողները վերահաստատել են իրենց աջակցությունը եվրոպամետ կառավարությանը՝ ընդգծելով Եվրոպայի հետ կապերի խորացման շարունակական ձգտումը և ռուսական ազդեցության նվազեցման ուղղվածությունը։
    Նրա խոսքով՝ այս քաղաքական ընտրությունը ցույց է տալիս Հայաստանի արտաքին կողմնորոշման հստակ միտում դեպի ԵՄ հետ համագործակցության ընդլայնում։
    🔗 aravot.am | @aravot
  • Մրցող քաղաքական ուժը ողջ պետական համակարգը ծառայեցրել է իր քաղաքական շահերին՝ դ…

    🔵 Մրցող քաղաքական ուժը ողջ պետական համակարգը ծառայեցրել է իր քաղաքական շահերին՝ դրանով իսկ իրեն դուրս դնելով մրցակցությունից. Մինասյան
    ՍԴ-ում Արծվիկ Մինասյանը պնդել է, որ մրցող ուժը պետական համակարգը օգտագործել է քաղաքական նպատակներով՝ դուրս բերելով ընտրական իրական մրցակցությունից։
    Նա նշել է, որ վերահաշվարկի դիմումները եղել են սահմանափակ, իսկ արձանագրված խնդիրները՝ համակարգային բնույթի։ Քննությունը շարունակվում է։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ակնհայտ է՝ ուզեն-չուզեն պետք է հարաբերվեն Նիկոլ Փաշինյանի հետ»Քաղաքագետ Արմեն …

    🔵 «Ակնհայտ է՝ ուզեն-չուզեն պետք է հարաբերվեն Նիկոլ Փաշինյանի հետ»
    Քաղաքագետ Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ Մոսկվայի կողմից դեռևս պաշտոնական շնորհավորանքի բացակայությունը ցույց է տալիս, որ ռուսական կողմի քաղաքական հաշվարկները փոխվել են՝ հատկապես ՀՀ-ի արտաքին քաղաքական նոր ուղու ֆոնին։
    Նա ընդգծում է, որ անկախ քաղաքական հարաբերությունների լարվածությունից՝ տարածաշրջանային իրողությունները ստիպում են կողմերին շարունակել շփումները, իսկ Բաքվում պահվող հայ գերիների հարցում արդյունավետ ճնշման համար վճռորոշ կարող է լինել ԱՄՆ-ի ներգրավվածության աստիճանը։
    🔗 aravot.am | @aravot
  • Փաշինյանն էթնիկ զտումն արդարացնելու խոսնակն է.Անդրեաս Ղուկասյան…

    Փաշինյանն էթնիկ զտումն արդարացնելու խոսնակն է.Անդրեաս Ղուկասյան

  • Սկսվել է «Հարսնաքար» համալիրի հողամասի վարձակալության պայմանագրի վիճարկման դատա…

    ⚖️ Սկսվել է «Հարսնաքար» համալիրի հողամասի վարձակալության պայմանագրի վիճարկման դատավարությունը
    Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2003 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը և գույքը վերադարձնել պետությանը։
    Պաշտպանական կողմը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն՝ պնդելով, որ դատախազությունը հայցը ներկայացրել է ուշ։ Դատարանը կողմերին երկու շաբաթ ժամանակ է տվել դիրքորոշումներ ներկայացնելու համար։
    aravot.am | @aravot
  • #հարցազրույց Եվրոպա արտահանումը դեռ բարդ է հայ բեռնափոխադրողների համարՀարցազրու…

    #հարցազրույց
    🚛 Եվրոպա արտահանումը դեռ բարդ է հայ բեռնափոխադրողների համար
    Հարցազրույց «Օրիգինալ Տրանսպորտ Գրուպ» ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանի հետ:
    Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ հայ բեռնափոխադրողների 90-95%-ը պատրաստ չէ եվրոպական շուկա մտնել․ խնդիրներ կան բեռնատարների, վարորդների, վիզաների, «Կոդ 95»-ի և լոգիստիկայի հետ։
    Արագ փչացող գյուղմթերքի դեպքում լրացուցիչ խոչընդոտ է նաև այն, որ հայկական բեռնատարները չեն կարող անցնել Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստանով ու լաստանավով փոխադրումը երկար և թանկ է։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես «Բիզնես հաբ» Viva-ից․ գործարքային ու գովազդային թվային գործիք բիզնեսի հա…

    #Բիզնես
    💼 «Բիզնես հաբ» Viva-ից․ գործարքային ու գովազդային թվային գործիք բիզնեսի համար
    Viva-ն ներկայացրել է «Բիզնես հաբ» ինքնասպասարկման հարթակը, որը կազմակերպություններին հնարավորություն է տալիս արագ և հասցեական SMS հաղորդագրություններ ուղարկել իրենց հաճախորդներին՝ առանց գրասենյակ այցելելու։
    aravot.am | @aravot
  • «Համբալի գործը» բեկանվել է, ուղարկվել Երևանի քաղաքացիական դատարան«Մայր Հայաստան…

    🔵 «Համբալի գործը» բեկանվել է, ուղարկվել Երևանի քաղաքացիական դատարան
    «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցով գործով վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը, որով Արմեն Ավինյանը պարտավորեցվել էր փոխհատուցում վճարել «համբալ» արտահայտության համար։
    Վերաքննիչ դատարանը մերժել է հայցը, իսկ գործը մայիսի 26-ից կրկին գտնվում է Երևանի քաղաքացիական դատարանում՝ հետագա քննության փուլում։
    🔗 aravot.am | @aravot
  • Հիմնադրամը օրենքով սահմանված ժամկետում չի վիճարկել ընկերության սնանկությունըԵրև…

    🔵 Հիմնադրամը օրենքով սահմանված ժամկետում չի վիճարկել ընկերության սնանկությունը
    Երևանի համայնքի դիմումի հիման վրա դատարանը «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը ճանաչել է սնանկ։ Գործը վերաբերում է Ազատության պողոտայի մշակույթի կենտրոնի օգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարմանը։
    Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Երևանի համայնքի բողոքը՝ վերացնելով ստորադաս չապահովված պահանջի մերժման մասը և այդ ծավալով գործն ուղարկելով Սնանկության դատարան՝ նոր քննության։
    🔗 aravot.am | @aravot