Category: Aravot

  • «Հայաստանի անվտանգության գրավականը հայ-ռուսական հարաբերությունների պահպանումն է…

    🚨 «Հայաստանի անվտանգության գրավականը հայ-ռուսական հարաբերությունների պահպանումն է»
    «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման առաջնորդ Մհեր Ավետիսյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության հիմքը Մեծ հայրենականի հաղթանակի արժեքների և հայ-ռուսական դաշինքի պահպանումն է։
    Նրա խոսքով՝ Արևմուտքում փորձում են վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, իսկ Հայաստանում որոշ քաղաքական ուղերձներ վտանգավոր են պատմական հիշողության տեսանկյունից։
    Ավետիսյանը նաև նշել է, որ իրենց շարժումը ընտրություններում կաջակցի այն ուժերին, որոնք կողմ են Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը։
    aravot.am | @aravot
  • Գյումրիում մեծ հանդիսավորությամբ նշել են մայիսի 9-ըԳյումրիում Հաղթանակի տոնին ն…

    🚨 Գյումրիում մեծ հանդիսավորությամբ նշել են մայիսի 9-ը
    Գյումրիում Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումները կազմակերպվել են քաղաքային իշխանությունների և 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ։
    Մասնակիցները այցելել են եղբայրական ու զինվորական գերեզմանոցներ, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, իսկ հետո անցկացվել է «Անմահ գունդ» քայլերթը։
    «Մայր Հայաստան» հուշահամալիրում ցուցադրվել է զինտեխնիկա, հնչել են ռազմահայրենասիրական երգեր և կազմակերպվել է «ռազմաճակատային խոհանոց» հյուրասիրություն։
    aravot.am | @aravot
  • Քարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական«Ուժեղ Հայաստան»…

    Քարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական
    «Ուժեղ Հայաստան»

  • «Հալալ ա Ձեզ, լիքը բան եք արելբոլորի համար»․ Արման Թաթոյանի քարոզարշավիերկրորդ օ…

    «Հալալ ա Ձեզ, լիքը բան եք արել
    բոլորի համար»․ Արման Թաթոյանի քարոզարշավի
    երկրորդ օրվա ամփոփումը

  • Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետ…

    Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետ

    https://cdn4.telesco.pe/file/9c9510d938.mp4?token=cASxETz5ohD8IfHP5a4DwX415Lft74Zmrx19pOJzAoz0NJA7QGHBiSIcSRfTf_4pwSnVdYfmw4-NnRzMUZ9M6Jv6sXnipGeoaqYriV27sfWFn7Selzk7eQVXBshpS2d2NsNmHLdi3hiNizXN-mZreIo9uLlwqugsZlGnoLnbZQf9GL-VdB9FjLFeTyR9l4q_UCAt9nq8t1_x_QHtGm18et8eUKQfyzlHJ-3A3GvgTDMEwjyhUrJaHHAvhMw1FpPP4gsZ-laEHnYYzTZgykOHSSUyRS9sKH31joS7v1ROXwJ-tYyNWzTfzCuOzkLQOAU0CmwmSWuaLIE2w0tGfF-uCg

  • «Շնորհապետական կուսակցությունը» քարոզարշավը սկսեց ԳյումրիիցՆորաստեղծ «Շնորհապետ…

    🚨 «Շնորհապետական կուսակցությունը» քարոզարշավը սկսեց Գյումրիից
    Նորաստեղծ «Շնորհապետական կուսակցության» ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց գաղափարախոսությունը հիմնված է «արժանիների իշխանության»՝ մերիտոկրատիայի սկզբունքի վրա։
    Կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը նշել է, որ իրենք չեն միանալու ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանություններին և հանդես են գալիս «գիտելիքահեն կառավարման» օգտին։
    Քաղաքական ուժը խոստանում է կրթական, անվտանգային և տնտեսական լայն փոփոխություններ, ինչպես նաև հայտարարում է ԵՄ-ին ինտեգրվելու և ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակի մասին։
    aravot.am | @aravot
  • Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, «Ուժեղ Հայաստան»…

    Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամներն այցելել են Հաղթանակի զբոսայգի և «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
    Հուշահամալիր այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ինչպես նաև շփվել հուշահամալիր եկած քաղաքացիների հետ։

  • #բիզնես Ներկայացվել է առաջին հայկական արհեստական բանականությունը՝ ZEYRO-ն• Մայի…

    #բիզնես
    🤖 Ներկայացվել է առաջին հայկական արհեստական բանականությունը՝ ZEYRO-ն
    • Մայիսի 8-ին կայացել է ZEYRO-ի պաշտոնական շնորհանդեսը
    • Նախագծի հիմնադիր Սամվել Թադևոսյանի խոսքով՝ AI համակարգը կարող է ոչ միայն պատասխանել հարցերի, այլ նաև կատարել հրահանգներ՝ օրինակ մեքենա պատվիրել կամ հիշել օգտատիրոջ առաջադրանքները
    • 17-ամյա ծրագրավորող Արման Ասատրյանը նշել է, որ ZEYRO-ի առաջին լեզուն հայերենն է, և այն լիարժեք տիրապետում է լեզվին
    • Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ համակարգը անվտանգ է երեխաների համար, իսկ անձնական տվյալները պաշտպանված են
    • ZEYRO-ի սիմվոլը դարձել է «Զեբրիկ»-ը, որը ներկայացվել է որպես նախագծի նորարարական խորհրդանիշ
    Կարդա՝ aravot.am
  • «Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի». Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը …

    🟢 «Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի». Նարեկ Կարապետյան
    Նարեկ Կարապետյանը Տափերականում հանդիպել է բնակիչների հետ՝ քննարկելով գյուղի հիմնական խնդիրները՝ մթերման գործընթացներից մինչև գյուղմթերքի իրացման հարցերը։
    Նա ընդգծել է, որ գյուղատնտեսության զարգացումը և գյուղացու աշխատանքի արժևորումը երկրի տնտեսական հիմքերի կարևոր ուղղություններից է։
    Այցի ընթացքում Կարապետյանը նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար զոհվածների հիշատակին։
    aravot.am | @aravot
  • «Շուշի․ անհերքելի փաստեր»Գեւորգ Տեր-Ղազարյանը վեց տարվա աշխատանքից հետո ներկայա…

    🎬 «Շուշի․ անհերքելի փաստեր»
    Գեւորգ Տեր-Ղազարյանը վեց տարվա աշխատանքից հետո ներկայացրել է «Շուշի․ անհերքելի փաստեր» փաստավավերագրական ֆիլմը՝ արխիվային մեծածավալ ուսումնասիրությունների հիման վրա։
    Ֆիլմի հեղինակն ընդգծել է, որ նյութերը հավաքվել են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Թբիլիսիի և Երևանի արխիվներից, իսկ աշխատանքային ընթացքը բազմիցս ընդհատվել է տարբեր ճգնաժամերի ու պատերազմի պատճառով։
    aravot.am | @aravot