Category: Aravot

  • Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, «Ուժեղ Հայաստան»…

    Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամներն այցելել են Հաղթանակի զբոսայգի և «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
    Հուշահամալիր այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ինչպես նաև շփվել հուշահամալիր եկած քաղաքացիների հետ։

  • #բիզնես Ներկայացվել է առաջին հայկական արհեստական բանականությունը՝ ZEYRO-ն• Մայի…

    #բիզնես
    🤖 Ներկայացվել է առաջին հայկական արհեստական բանականությունը՝ ZEYRO-ն
    • Մայիսի 8-ին կայացել է ZEYRO-ի պաշտոնական շնորհանդեսը
    • Նախագծի հիմնադիր Սամվել Թադևոսյանի խոսքով՝ AI համակարգը կարող է ոչ միայն պատասխանել հարցերի, այլ նաև կատարել հրահանգներ՝ օրինակ մեքենա պատվիրել կամ հիշել օգտատիրոջ առաջադրանքները
    • 17-ամյա ծրագրավորող Արման Ասատրյանը նշել է, որ ZEYRO-ի առաջին լեզուն հայերենն է, և այն լիարժեք տիրապետում է լեզվին
    • Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ համակարգը անվտանգ է երեխաների համար, իսկ անձնական տվյալները պաշտպանված են
    • ZEYRO-ի սիմվոլը դարձել է «Զեբրիկ»-ը, որը ներկայացվել է որպես նախագծի նորարարական խորհրդանիշ
    Կարդա՝ aravot.am
  • «Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի». Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը …

    🟢 «Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի». Նարեկ Կարապետյան
    Նարեկ Կարապետյանը Տափերականում հանդիպել է բնակիչների հետ՝ քննարկելով գյուղի հիմնական խնդիրները՝ մթերման գործընթացներից մինչև գյուղմթերքի իրացման հարցերը։
    Նա ընդգծել է, որ գյուղատնտեսության զարգացումը և գյուղացու աշխատանքի արժևորումը երկրի տնտեսական հիմքերի կարևոր ուղղություններից է։
    Այցի ընթացքում Կարապետյանը նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար զոհվածների հիշատակին։
    aravot.am | @aravot
  • «Շուշի․ անհերքելի փաստեր»Գեւորգ Տեր-Ղազարյանը վեց տարվա աշխատանքից հետո ներկայա…

    🎬 «Շուշի․ անհերքելի փաստեր»
    Գեւորգ Տեր-Ղազարյանը վեց տարվա աշխատանքից հետո ներկայացրել է «Շուշի․ անհերքելի փաստեր» փաստավավերագրական ֆիլմը՝ արխիվային մեծածավալ ուսումնասիրությունների հիման վրա։
    Ֆիլմի հեղինակն ընդգծել է, որ նյութերը հավաքվել են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Թբիլիսիի և Երևանի արխիվներից, իսկ աշխատանքային ընթացքը բազմիցս ընդհատվել է տարբեր ճգնաժամերի ու պատերազմի պատճառով։
    aravot.am | @aravot
  • Երեկ ուշ երեկոյան Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել են նրա տան բակում և կան…

    🔷Երեկ ուշ երեկոյան Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել են նրա տան բակում և կանչել նրան «Սամվել՝ վարչապետ» վանկարկումներով: Ելույթի խոսքում Սամվել Կարապետյանը վստահեցրել է՝ հունիսի 7-ին իրենց հաղթանակն այլընտրանք չունի:

  • «Թրամփի ուղու հետ կապված հատվածները մենք առանձին կսահմանազատենք, որ պահին անհրա…

    🔴 «Թրամփի ուղու հետ կապված հատվածները մենք առանձին կսահմանազատենք, որ պահին անհրաժեշտություն առաջանա»․փոխվարչապետ
    Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շրջանակում արդեն համաձայնեցվել են մի շարք տեխնիկական փաստաթղթեր, որոնք առաջիկայում կանցնեն ներպետական հաստատման ընթացակարգերով։
    Նա նշել է, որ կողմերը շարունակելու են աշխատանքը համաձայնեցված փաստաթղթերի հիման վրա, որոնք կարևոր են հետագա գործընթացի համար։
    aravot.am | @aravot
  • ՄԱՅԻՍԻ 9-Ի ՈւՂԵՐՁՆԵՐԸ 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի…

    📍📍📍ՄԱՅԻՍԻ 9-Ի ՈւՂԵՐՁՆԵՐԸ
    🔺 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում. Նիկոլ Փաշինյան
    🔺 Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
    🔺 Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը․ Վահագն Խաչատուրյան
    🔺 Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն այլեւս իրողություն է, բայց այն պահանջում է նաեւ խնամք ու ուշադրություն․ Ալեն Սիմոնյան
    🔺 Նրանց համար Հաղթանակը ոչ թե սրբություն է, այլ «թակարդ», իսկ պարտությունը` «ազատագրում կապանքներից»․ Լևոն Զուրաբյան
    🔺 Արցախցու կամքը երբեք չի կոտրվել և չի կոտրվի․ Աշոտ Դանիելյան    
    🔺Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից․ «Ուժեղ Հայաստան»
  • «Ադրբեջանը անվտանգության երաշխավոր կարող է լինել առանձին մարդկանց համար, ոչ՝ ՀՀ…

    🔴 «Ադրբեջանը անվտանգության երաշխավոր կարող է լինել առանձին մարդկանց համար, ոչ՝ ՀՀ-ի». ՊՆ նախկին նախարար
    Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների ներկայիս պայմաններում այն չի կարող դիտարկվել որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։
    Նրա խոսքով՝ այն պետությունը, որի հետ առկա են սահմանային զորքեր և տարածքային պահանջներ, հանդիսանում է անմիջական ռազմական սպառնալիք, ուստի խոսել պետական մակարդակով երաշխիքների մասին հնարավոր չէ։
    aravot.am | @aravot
  • «ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները ռազմական, պաշտպանական քաղաքականո…

    🔴 «ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները ռազմական, պաշտպանական քաղաքականության ոլորտում»․ Արման Սարգսյան
    Արման Սարգսյանը Հաղթանակի զբոսայգում հայտարարել է, որ Հայաստանը շարունակաբար ընդլայնում է իր արտաքին և պաշտպանական համագործակցությունը տարբեր երկրների հետ։
    Նրա խոսքով՝ հատկապես ռազմական ոլորտում տեղի է ունենում հարաբերությունների դիվերսիֆիկացիա, ինչը պայմանավորված է անվտանգային միջավայրի փոփոխություններով և պետական շահերով։
    Փոխնախարարը նաև նշել է, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, այդ թվում՝ Հնդկաստանի հետ, նպաստում է պաշտպանական կարողությունների զարգացմանն ու տարածաշրջանային կայունությանը։
    aravot.am | @aravot
  • «Դեսպանը կանչվել է, փոխանցվել է հայտագիր, եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանեն…

    🔴 «Դեսպանը կանչվել է, փոխանցվել է հայտագիր, եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք»․ ԱԳ փոխնախարար
    Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշ հարցեր քննարկման փուլում են, սակայն ճգնաժամ չի դիտարկվում։
    Նա հաստատել է, որ Գուրգեն Արսենյանի կանչի վերաբերյալ արդեն փոխանցվել է հայտագիր:
    Փոխնախարարը նաև նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ երկխոսության շրջանակում, և ընթացիկ խնդիրները քննարկվում են գործընկերների հետ։
    aravot.am | @aravot