Category: Aravot

  • Հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը գնալով աճում է. Վաղարշակ Հարությ…

    🔴 Հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը գնալով աճում է. Վաղարշակ Հարությունյան
    Վաղարշակ Հարությունյանը Հաղթանակի զբոսայգում հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգային միջավայրը շարունակում է մնալ լարված, իսկ Թուրքիան, նրա խոսքով, փորձում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։
    Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նա նշել է, որ դիվանագիտական քայլերը, այդ թվում՝ դեսպանին ԱԳՆ կանչելը, վկայում են արդեն առկա ճգնաժամային իրավիճակի մասին։
    aravot.am | @aravot
  • «Մայրիկ ջան, մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը». Արման Թաթոյան…

    🔴 «Մայրիկ ջան, մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը». Արման Թաթոյան
    Արման Թաթոյանը «Միասնության թևեր»-ի քարոզարշավի ընթացքում Նոր Նորքում հանդիպել է բնակիչների հետ՝ ներկայացնելով իրենց քաղաքական ուղերձները և պատասխանելով քաղաքացիների հարցերին։
    Ցավալի կորուստների մասին խոսող քաղաքացիների հետ զրույցում Թաթոյանը հայտարարել է, որ իրենք պարտավորվում են ապահովել «իրական խաղաղություն»՝ ընդգծելով զոհվածների հիշատակի կարևորությունը և պետության նկատմամբ պարտքը։
    aravot.am | @aravot
  • «Արման Թաթոյան- Սամվել Կարապետյան տանդեմը արդյունք կտա» …

    🚨 «Արման Թաթոյան- Սամվել Կարապետյան տանդեմը արդյունք կտա» Ռուսաստանաբնակ հայ գործարարը Հայաստանն այս բարդ իրավիճակից դուրս բերելու, իշխանության պառակտիչ գործունեությունը կասեցնելու սեփական տեսլականն ունի։
    Արշակ Գրիգորյանի կարծիքով՝ Արման Թաթոյանի և Սամվել Կարապետյանի համատեղ աշխատանքը կարող է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական արդյունք ապահովել։
    Նա նշել է, որ հայաստանյան ընտրական գործընթացը հաճախ «շապիտո-կրկեսի» տպավորություն է թողնում, սակայն իր գնահատմամբ՝ հենց Թաթոյանի թիմն է փորձում գաղափարական նոր շեշտադրում բերել։
  • «Հայաստանի՝ եվրոատլանտյան քաղաքական ընտանիք անցումը դրական, բայց նաև ռիսկային գ…

    🚨 «Հայաստանի՝ եվրոատլանտյան քաղաքական ընտանիք անցումը դրական, բայց նաև ռիսկային գործընթաց է»
    Ըստ «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ, Վարշավայի անվտանգության ֆորումի հիմնադիր Զբիգնև Պիսարսկիի՝ Հայաստանի դեպի եվրոատլանտյան քաղաքական ընտանիք անցումը պահանջում է երկարաժամկետ ու գործնական աջակցություն։
    Նա նշել է, որ եվրոպական երկրների ղեկավարների այցը արդեն քաղաքական հանձնառության նշան է, բայց այդ ժեստից հետո պետք է հետևեն կոնկրետ քայլեր:
    aravot.am | @aravot
  • Արցախի կորուստ, պարտություն, 5000 կյանք… այս ամենը հետապնդելու է Նիկոլ Փաշինյան…

    🔴 Արցախի կորուստ, պարտություն, 5000 կյանք… այս ամենը հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին մինչեւ գերեզման ու գերեզմանում էլ. Զուրաբյան
    Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ մայիսի 9-ի խորհուրդը պետք է կապել ոչ միայն անցյալի հաղթանակների, այլ նաև հզոր ու ինքնիշխան պետություն կառուցելու անհրաժեշտության հետ։
    Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Զուրաբյանը պնդել է, որ 1990-ականների պայքարի իմաստը եղել է Արցախի ժողովրդի պաշտպանությունը, ոչ թե տարածքային նկրտումները։
    aravot.am | @aravot
  • ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Գուրգեն Արսենյանին ՌԴ ԱԳՆ կանչելու մասին․ «Ավելացնելու բան չ…

    🔴 ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Գուրգեն Արսենյանին ՌԴ ԱԳՆ կանչելու մասին․ «Ավելացնելու բան չունեմ»
    Սերգեյ Կոպիրկինը Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումները՝ նշելով, որ ավելացնելու բան չունի պաշտոնական հայտարարություններին։
    Նա չի անդրադարձել նաև այն տեղեկությանը, որ Գուրգեն Արսենյանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված ԵՄ հովանու ներքո անցկացված միջոցառումների ընթացքում հնչած հայտարարությունների և Հայաստանի հարթակ տրամադրելու հարցերի հետ։
    aravot.am | @aravot
  • Արփինե Սարգսյանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի առիթովԱրփինե Սարգսյանը հայտնել է…

    🔴 Արփինե Սարգսյանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի առիթով
    Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Վեդիում աղմկահարույց գործը բացահայտվել է համայնքային ոստիկանության օպերատիվ տվյալների հիման վրա, և նույն օրը իրականացվել է ձերբակալություն։
    Նրա խոսքով՝ ձերբակալված անձը փոխանցվել է քննչական մարմնին, իսկ հետագա որոշումները նախարարության իրավասությունից դուրս են և կապված են նախաքննության ընթացքի հետ։
    Երրորդ անձի ձերբակալության վերաբերյալ նախարարն ընդգծել է, որ հարցաքննության և գործի մանրամասների մասին հայտարարությամբ պատեհ պահին հանդես կգա համապատասխան նախաքննական մարմինը։
    aravot.am | @aravot
  • «Այդ հայտարարությունները որտե՞ղ են հնչել, ես ծանոթ չեմ այդպիսի հայտարարությունն…

    🔴 «Այդ հայտարարությունները որտե՞ղ են հնչել, ես ծանոթ չեմ այդպիսի հայտարարությունների»․ Արմեն Գրիգորյանը՝ Զելենսկու՝ Երևանում ընդդեմ ՌԴ-ի հայտարարությունների մասին
    Արմեն Գրիգորյան հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում՝ ընդգծելով, որ երկկողմ օրակարգը լայն է, թեև առանձին հարցեր կարող են լինել։
    Անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկիի՝ Երևանում հնչեցրած հնարավոր հակառուսական հայտարարություններին, նա ասել է, որ նման հայտարարություններին ծանոթ չէ և կարևոր է համարել միայն Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։
    aravot.am | @aravot
  • «Հայկական վնասվածք»․ կեղծ ապահովագրական սխեման բացահայտվել էՀայաստանի մասնավոր …

    🚨 «Հայկական վնասվածք»․ կեղծ ապահովագրական սխեման բացահայտվել է
    Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի ներկայացրած իրական պատմությունում բացահայտվել է ավելի քան 25 հազար դոլարի ապահովագրական խարդախության փորձ։
    Այլ երկրի քաղաքացի հայազգի կինն ապահովագրական ընկերությանը ներկայացրել էր, թե իբր Հայաստանում ստացել է ծանր վնասվածքներ և վիրահատվել Երևանի հայտնի կլինիկաներից մեկում։
    * Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական կլինիկայում նա չի վիրահատվել, փաստաթղթերի մի մասը կեղծ է։
    * Նա այդ օրերին Վրաստանում սպա-կլինիկայում անցել է պլանային կոսմետիկ վիրահատություն։
    Կարդա «Առավոտ»
  • Այո՛, Արցախը իրենցը չէր. Շահրամանյանի արձագանքը ՓաշինյանինԱրցախի նախագահ Սամվել…

    🚨 Այո՛, Արցախը իրենցը չէր. Շահրամանյանի արձագանքը Փաշինյանին
    Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

    «Այո՛, Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցություն ուներ ֆինանսական ու բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ ձրիակերի պես այնտեղ նստած էինք ու միայն օգտվում էինք Հայաստանի հարկատուների ու պետբյուջեի տված գումարներից» :

    aravot.am | @aravot