Category: Aravot

  • #հարցազրույց «Արցախցիների բնակարանային ծրագրի պայմանները վերանայման կարիք ունեն»…

    #հարցազրույց
    🏠 «Արցախցիների բնակարանային ծրագրի պայմանները վերանայման կարիք ունեն»․ Նժդեհ Իսկանդարյան
    Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ թեև արցախցիների բնակարանային ծրագրի համար նոր ֆինանսավորման ներգրավումը դրական քայլ է, սակայն ծրագրի գործող չափորոշիչները թույլ չեն տալիս բազմաթիվ ընտանիքների օգտվել աջակցությունից։
    Նրա խոսքով՝ 6125 ընտանիքից միայն 2835-ն է կարողացել իրացնել բնակարանի հավաստագիրը, ինչը վկայում է, որ ծրագրում կան լուրջ խոչընդոտներ և այն վերանայելու անհրաժեշտություն։
    aravot.am | @aravot
  • «Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ»․ Լևոն ԶուրաբյանՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուր…

    ⚠️ «Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ»․ Լևոն Զուրաբյան
    ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակը խաղաղության պայմանագիր ստորագրելը չէ։ Նրա խոսքով՝ Ալիևը պահպանում է ուժի կիրառման հնարավորությունը և ապագայում «Զանգեզուրի հարցը» ռազմական ճանապարհով լուծելու հաշվարկ ունի։
    Զուրաբյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր իրական խաղաղություն չկա, իսկ սահմանին հրադադարը դեռ չի նշանակում խաղաղության հաստատում։
    aravot.am | @aravot
  • #Մշակույթ Մեկնարկել է «ԿապանՖեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնըՀուլիսի 4-ի…

    #Մշակույթ
    🎼 Մեկնարկել է «ԿապանՖեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը
    Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է «ԿապանՖեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը, որը համախմբում է անվանի արտիստների և երիտասարդ երաժիշտների։
    Այս տարի «Կապան Ֆեստ Ակադեմիային» միացել է 55 երիտասարդ տաղանդ, իսկ փառատոնի եզրափակիչը կազդարարվի «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագրով։
    aravot.am | @aravot
  • «Գող՝ սիրտը դող»․ ինչո՞ւ է Ալիեւը Շուշիից պարբերաբար հայտարարություններ անումԱր…

    🗣 «Գող՝ սիրտը դող»․ ինչո՞ւ է Ալիեւը Շուշիից պարբերաբար հայտարարություններ անում
    Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանի կարծիքով՝ Ալիեւի Շուշիից հնչեցվող հայտարարությունները վկայում են, որ Արցախի հարցը միջազգային մակարդակում փակված չէ։ Նա նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է համոզել թե՛ իրեն, թե՛ մյուսներին իր դիրքորոշման ճշմարտացիության մեջ, մինչդեռ միջազգային կառույցների արձագանքները շարունակում են մտահոգել Բաքվին։
    Բալայանը նաեւ ընդգծում է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը նոր լարվածությունների պատճառ է դարձել, իսկ Ադրբեջանի ղեկավարության կոշտ հռետորաբանությունը պայմանավորված է այդ մտահոգություններով։
    aravot.am | @aravot
  • «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերն ու միջազգային կինոգործիչները տպավորվել են Դիլիջ…

    🎬 «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերն ու միջազգային կինոգործիչները տպավորվել են Դիլիջանով
    «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերն ու միջազգային կինոգործիչները այցելել են Դիլիջան՝ ծանոթանալու քաղաքի մշակութային ժառանգությանը, թանգարաններին և պատմական միջավայրին։
    Մասնակիցները նշել են, որ Դիլիջանը տպավորել է իր մթնոլորտով և ստեղծագործական ներուժով՝ ընդգծելով, որ նման հանդիպումները նպաստում են նոր համագործակցությունների և միջազգային նախագծերի ձևավորմանը։
    aravot.am | @aravot
  • ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒՂԻՂՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ Դ…

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒՂԻՂ

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները վաղը առավոտից կհավաքվեն Քննչական կոմիտեի շենքի …

    🏭 «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները վաղը առավոտից կհավաքվեն Քննչական կոմիտեի շենքի դիմաց
    «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները հայտարարել են, որ վաղը կրկին կհավաքվեն Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի դիմաց՝ փորձելով պարզել, թե երբ կվերաբացվի գործարանը։ Նրանք նշել են, որ առայժմ հրաժարվել են Սևան–Երևան մայրուղին փակելու մտադրությունից՝ սպասելով պաշտոնական պատասխանների։
    Աշխատակիցների խոսքով՝ եթե հստակ պատասխան չստանան, հետագա քայլերի վերաբերյալ որոշումը կընդունեն միասին։
    aravot.am | @aravot
  • «Իրանում բաց ասացին՝ խորհուրդ չեն տալիս Հայաստանին գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգ…

    ⚠️ «Իրանում բաց ասացին՝ խորհուրդ չեն տալիս Հայաստանին գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին»․ Լևոն Զուրաբյան
    Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Իրանում ունեցած հանդիպումների ընթացքում պաշտոնական և փորձագիտական շրջանակները զգուշացրել են, որ Հայաստանին խորհուրդ չեն տալիս գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին՝ նշելով, որ Իրանի շահերին հակասող քայլերը կարող են հետևանքներ ունենալ։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է ավելի ակտիվ դեր ունենալ հայ-իրանական հարաբերություններում։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել …

    #Բիզնես
    🐝 Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
    Գառնիում Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը ստեղծել են Bee Planet նախագիծը, որն այսօր միավորում է հյուրատուն, մեղրի համտեսի սրահ, ապիթերապիայի տնակ և մեղրային արտադրանք։ Նախագիծը զարգացել է Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի համատեղ ֆելոուշիփ ծրագրի աջակցությամբ՝ նոր գիտելիքների և բիզնես փորձի շնորհիվ։
    aravot.am | @aravot
  • Վարդավառի օրվա ավարտին անկառավարելի իրավիճակ, զանգվածային ծեծկռտուք՝ Գյումրու Հ…

    🚨 Վարդավառի օրվա ավարտին անկառավարելի իրավիճակ, զանգվածային ծեծկռտուք՝ Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ․ ո՞րն է եղել պատճառը
    Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ Վարդավառի երեկոյան տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ շուրջ 50–70 մարդու մասնակցությամբ։ Ըստ ոստիկանության աղբյուրների՝ միջադեպը սկսվել է շան տիրոջ և երեք երիտասարդների միջև վիճաբանությունից, որն արագ վերածվել է լայնամասշտաբ բախման։
    Ոստիկանները վերականգնել են կարգուկանոնը։ Լուրջ տուժածներ չկան, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց, բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
    aravot.am | @aravot