Category: Aravot

  • Պեսկով․ Ռուսաստանը սխալ է համարում Ուկրաինայի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը …

    🌍 Պեսկով․ Ռուսաստանը սխալ է համարում Ուկրաինայի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը
    Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում և այն սխալ է համարում։ Նրա խոսքով՝ Մոսկվան այդ հարցում իր մոտեցումը կշարունակի ներկայացնել Բաքվին բոլոր առկա խողովակներով։
    Միաժամանակ Պեսկովը նշել է, որ այս տարաձայնությունը չպետք է ազդի ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների վրա, և Ռուսաստանը շարունակում է կարևորել Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումը։
    aravot.am | @aravot
  • «Նախկին երեք նախագահների ժամանակահատվածում Հայաստանը արևմտյան երկրների և ՌԴ-ի մ…

    🗣 «Նախկին երեք նախագահների ժամանակահատվածում Հայաստանը արևմտյան երկրների և ՌԴ-ի միջև մանրադրամի դեր չէր կատարում»․ Երվանդ Բոզոյան
    Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ նախկին իշխանությունների օրոք Հայաստանը վարում էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչի շնորհիվ գործում էին միջազգային զսպող մեխանիզմներ, որոնք, նրա խոսքով, թույլ չէին տալիս զանգվածային քաղաքական հետապնդումներ։
    Նրա կարծիքով՝ ներկայում այդ զսպող մեխանիզմները չեն գործում, ինչի հետևանքով, ըստ Բոզոյանի, երկրում հնարավոր են դարձել քաղաքական հետապնդումներն ու զանգվածային բռնաճնշումները։
    aravot.am | @aravot
  • Աննա Մկրտչյանը համոզված է, որ քաղաքական տարաձայնությունները պետք է մի կողմ դնել…

    🗣 Աննա Մկրտչյանը համոզված է, որ քաղաքական տարաձայնությունները պետք է մի կողմ դնել և միավորվել
    ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և համախմբվել։ Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին երկրում տեղի ունեցած զարգացումները մտահոգիչ են, և առաջնահերթությունը պետք է լինի միասնական գործելակերպը։
    aravot.am | @aravot
  • Իսրայելը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով խորհրդարանական քվեարկո…

    🇮🇱 Իսրայելը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով խորհրդարանական քվեարկությունը
    Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնությունների՝ որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ վերջնական քվեարկությունը։
    Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել ճանաչման նախաձեռնությանը, սակայն խորհրդարանական վերջնական քվեարկությունն այժմ հետաձգվել է։
    aravot.am | @aravot
  • «Մուլտի Վելնես»-ը մեկ շաբաթ անց էլ փակ է․ 150 աշխատակից և շուրջ 4000 հաճախորդ ս…

    🏊 «Մուլտի Վելնես»-ը մեկ շաբաթ անց էլ փակ է․ 150 աշխատակից և շուրջ 4000 հաճախորդ սպասում են որոշման
    Կապարակնքված «Մուլտի Վելնես» կենտրոնը դեռ չի վերաբացվել։ Կենտրոնի տնօրեն Արման Փիրոյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը խոստացել է 2 աշխատանքային օրվա ընթացքում փաստաբանների միջոցով պատասխանել վերաբացման հարցին։
    Փիրոյանը նշել է, որ 150-ից ավելի աշխատակից և շուրջ 4000 հաճախորդ շարունակում են մնալ անորոշության մեջ, իսկ փակված շենքում կարող են արդեն տեխնիկական խնդիրներ առաջացած լինել, այդ թվում՝ օդում կախված լողավազանների հետ կապված։
    aravot.am | @aravot
  • Սերժ Սարգսյանի գործով դատարանը թույլ տվեց նիստերն անցկացնել առանց նրա մասնակցու…

    ⚖️ Սերժ Սարգսյանի գործով դատարանը թույլ տվեց նիստերն անցկացնել առանց նրա մասնակցության
    Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը, և նրա գործով հետագա դատական նիստերը կշարունակվեն առանց երրորդ նախագահի մասնակցության։ Դատարանը նույն որոշումն է կայացրել նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ։
    Այսօրվա նիստում դատարանն արդեն անցել է գործի հիմնական դատալսումներին, իսկ մեղադրող կողմը ներկայացրել է իր բացման խոսքը։
    aravot.am | @aravot
  • «2015-ի քաղաքական պայքարը չի կարելի համեմատել այսօր Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի…

    🗣️ «2015-ի քաղաքական պայքարը չի կարելի համեմատել այսօր Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի հետ»․ Էդուարդ Շարմազանով
    Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ 2015 թվականի ՀՀԿ–Ծառուկյան քաղաքական հակամարտությունը չի կարելի նույնացնել այսօրվա իրադարձությունների հետ։ Նրա խոսքով՝ այն ժամանակ եղել են քաղաքական բանավեճեր, սակայն «կարմիր գծեր չեն հատվել»։
    Շարմազանովը նաև նշել է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող գործընթացները քաղաքական բնույթ ունեն։
    aravot.am | @aravot
  • ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ TRIPP-ի մասին․ սահմանային և մաքսային վերահսկողությունը մնո…

    🇺🇸 ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ TRIPP-ի մասին․ սահմանային և մաքսային վերահսկողությունը մնում է Հայաստանի ձեռքում
    ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղու շրջանակում սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո։
    Պետդեպի պարզաբանմամբ՝ TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը, իսկ վերահսկողությունն ու առանցքային որոշումները կայացնում են Հայաստանի իշխանությունները։
    aravot.am | @aravot
  • #հարցազրույց «Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն երբևէ չի եղե…

    #հարցազրույց
    🗳️ «Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն երբևէ չի եղել»․ Արմեն Բաղդասարյան
    Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո իշխանության լեգիտիմությունն ավելի խոցելի է դարձել։
    Նրա խոսքով՝ ընտրարշավը հիմնված էր վախի մթնոլորտի վրա, իսկ ընտրությունների արդյունքները, իր համոզմամբ, ամբողջությամբ չեն արտացոլում հանրային իրական տրամադրությունները։
    aravot.am | @aravot
  • «Ծառուկյանի գործը Փաշինյանի անձնական վախերի հետևանք է»․ Լևոն ԶուրաբյանՀԱԿ փոխնա…

    🗣️ «Ծառուկյանի գործը Փաշինյանի անձնական վախերի հետևանք է»․ Լևոն Զուրաբյան
    ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական կամ իրավական նպատակ չեն հետապնդում, այլ, իր գնահատմամբ, պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի անձնական վախերով։
    Զուրաբյանի խոսքով՝ այս իրավիճակը վկայում է երկրում ժողովրդավարական ազատությունների սահմանափակման վտանգի մասին։
    aravot.am | @aravot