Category: Aravot

  • ԵՊՀ-ում ներկայացվել է Ալի Խամենեիի հուշագրության հայերեն թարգմանությունըԵրևանի …

    📚 ԵՊՀ-ում ներկայացվել է Ալի Խամենեիի հուշագրության հայերեն թարգմանությունը
    Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի «Արյունը, որ դարձավ ռուբին» ինքնակենսագրական հուշագրության հայերեն թարգմանության շնորհանդեսը։
    Գիրքը հայերեն է թարգմանել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասպիրանտ Մարիամ Զազյանը։ Աշխատանքը՝ խմբագրման հետ միասին, տևել է շուրջ 9 ամիս։
    aravot.am⁠ | @aravot
  • ԵԽԽՎ զեկույցը ԲՀԿ-ի՝ ՄԻԵԴ դիմելու հիմքերից մեկը կլինի․ Էլինար ՎարդանյանԻրավագետ…

    ⚖️ ԵԽԽՎ զեկույցը ԲՀԿ-ի՝ ՄԻԵԴ դիմելու հիմքերից մեկը կլինի․ Էլինար Վարդանյան
    Իրավագետ Էլինար Վարդանյանի խոսքով՝ ԲՀԿ-ն պատրաստվում է ՄԻԵԴ դիմել՝ ընտրությունների ընթացքում կուսակցության ձայների գողության վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը կարող է աջակցող գործիք լինել այդ գանգատի համար։
    Վարդանյանը նշել է, որ զեկույցում արձանագրվել են նաև ընտրովի արդարադատության, ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների և ընտրական գործընթացների խնդիրներ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Կգուրգուրեն, հետո շարադրությունը կտան, որ հասցնի Ադրբեջան»․ Սամվել Կարապետյանը…

    💬 «Կգուրգուրեն, հետո շարադրությունը կտան, որ հասցնի Ադրբեջան»․ Սամվել Կարապետյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասին
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Շաքիում հայ կնոջը վիրավորած ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ։ Նա միաժամանակ կասկած է հայտնել, որ իշխանությունները կարող են նրան հետագայում հանձնել Ադրբեջանին։
    Կարապետյանը նաև կոչ է արել համախմբել ընդդիմադիր ուժերին՝ «խաղաղություն առանց զիջումների» ծրագրի շուրջ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Երևի տունս պիտի ձեռքիցս խլեն, տան Նիկոլին»․ Էդգար Ղազարյանը՝ հաշիվների արգելան…

    ⚖️ «Երևի տունս պիտի ձեռքիցս խլեն, տան Նիկոլին»․ Էդգար Ղազարյանը՝ հաշիվների արգելանքի մասին
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսքով՝ դատարանի որոշմամբ արգելանք է դրվել իր բանկային հաշիվների վրա՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած քաղաքացիական հայցի շրջանակում։ Փաշինյանը Ղազարյանից պահանջում է 6 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության համար։
    Ղազարյանը պնդում է, որ իր ընտանիքի միակ եկամուտն իր պատգամավորական աշխատավարձն է, և հաշիվների արգելափակումը խոչընդոտում է երեխաների ու ընտանիքի ծախսերը հոգալուն։ Նա կատարվածը համարում է քաղաքական հետապնդում։
    aravot.am⁠ | @aravot
  • «Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք ադրբեջանցին հայտնվում է Շաքիում»․ …

    💬 «Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք ադրբեջանցին հայտնվում է Շաքիում»․ Իվետա Տոնոյան
    ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելը և հայ ընտանիքի նկատմամբ բռնությունը իշխանությունների պատասխանատվության հարց են առաջացնում։ Նա նաև քննադատել է իշխանություններին՝ պնդելով, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն զրկվել է ԱԺ-ում ներկայացված լինելու հնարավորությունից։
    Տոնոյանը հղում է արել ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին՝ պնդելով, որ դրանում արձանագրվել են ընտրական գործընթացների խնդիրներ և անհրաժեշտ իրավական փոփոխություններ։
    aravot.am⁠ | @aravot
  • #հարցազրույց «Եվրախորհրդարանի բանաձևը պետք է համարել «փափուկ ուժի» դրսևորում»․ Հ…

    #հարցազրույց
    💬 «Եվրախորհրդարանի բանաձևը պետք է համարել «փափուկ ուժի» դրսևորում»․ Հիլդա Չոբոյան
    Ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանի խոսքով՝ Եվրախորհրդարանի՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով բանաձևը կարևոր է հանրային կարծիքի և քաղաքական ուղղությունների վրա ազդելու առումով, սակայն եվրոպական գործադիր կառույցները հաճախ հաշվի չեն առնում նման որոշումները։
    Չոբոյանը նաև նշել է, որ Եվրոպայի քաղաքականությունը ձևավորվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարդ հարաբերությունների պայմաններում, ինչի հետևանքով, իր գնահատմամբ, Եվրոպան կախվածության մեջ է հայտնվում Թուրքիայից ու Ադրբեջանից։
    aravot.am⁠ | @aravot
  • Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվելՔրեական ոստիկանության տվ…

    🚨 Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել
    Քրեական ոստիկանության տվյալներով՝ Երևանի 33-ամյա բնակիչը և 36-ամյա տղամարդը միմյանց սպանելու նպատակով նախապատրաստություններ են իրականացրել՝ ապօրինի ձեռք բերելով հրազեն։ Հակամարտությունը սկսվել է հունվարին՝ Ծաղկաձորում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, իսկ օգոստոսին կողմերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։
    Իրավապահները կանխել են սպանության կատարումը։ Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ 33-ամյա տղամարդը, նրա հայրը, ընկերը և 36-ամյա տղամարդը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության և զենքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելՀովհաննես Թում…

    #Բիզնես
    Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
    Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացած հեղինակային երգերի համերգի ողջ հասույթը կուղղվի «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամի սոցիալական ծրագրերին։ «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյին մասնակցել են Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը և երիտասարդ կատարողներ։ Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակութային և բարեգործական նախաձեռնություններին։
    Ամբողջական հոդվածը
  • «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, հետեւելով արեւմուտքին, կորցրել է առողջ դատո…

    «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, հետեւելով արեւմուտքին, կորցրել է առողջ դատողությունը». ռուս քաղաքագետ
    ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների փոփոխությունները չեն բխում Հայաստանի շահերից և պայմանավորված են արտաքին թելադրանքով։ Նա պնդել է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանն ուղղել Ռուսաստանի դեմ, իսկ տարբեր երկրներ ձգտում են տարածաշրջանում առաջ տանել սեփական շահերը։ Դուդչակը նաև քննադատել է Հայաստանի տարածքում ամերիկյան ազդեցության ընդլայնման հեռանկարները։
    Ամբողջական հոդվածը
  • «Հայ Եկեղեցին չի պատրաստվում շեղվել իր առաքելությունից և զբաղվել հակադարձումներո…

    «Հայ Եկեղեցին չի պատրաստվում շեղվել իր առաքելությունից և զբաղվել հակադարձումներով և պաշտպանվելով»
    «Առավոտի» զրուցակից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը քննադատել է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը և իշխանությունների նախաձեռնությամբ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ձևավորումը։ Նրա գնահատմամբ՝ Եկեղեցու դեմ արշավը հանգեցնում է հակասահմանադրական քայլերի և հավատացյալների խղճի ու դավանանքի ազատության ոտնահարման։ Դանիելյանը կոչ է արել հանրությանը չտրվել սադրանքներին՝ ընդգծելով Հայ Եկեղեցու կարևորությունը երկրի կյանքում։
    Ամբողջական հոդվածը