Category: Armen Press

  • Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը …

    Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:13-ին, գրանցել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք։
    Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ։
    Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների և տնտեսական հանցագործու…

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում շարունակում է լայնածավալ միջոցառումները՝ Հայաստանի օդային սահմանով կանխիկ դրամական միջոցների և ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ։
    ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ օրեր առաջ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կորած և գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է օդանավակայանի տարածքից ծառայողական անցակետով դուրս բերել թղթե փաթեթ։
    Նույն ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ փաթեթում առկա են «iPhone» մակնշմամբ 30 բջջային հեռախոս և 14 մլն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոցներ։
    Դրանից հետո աշխատակցին չի թույլատրվել լքել օդանավակայանի տարածքը, իսկ դեպքի մասին տեղեկացվել են ՊԵԿ-ի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պատասխանատուները։
    ՊԵԿ-ի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության Ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության «Զվարթնոց և Էրեբունի» բաժնի մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքում աշխատակցի փաթեթում հայտնաբերվել են «iPhone» մակնշմամբ բջջային հեռախոսներ և միլիոնավոր կանխիկ դրամական միջոցներ։
  • Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել …

    Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը տարածել է ուղերձը, որում ասված է․

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

    Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

    Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից Ձեր վարած ներքին և արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման ապահովմանն ուղղված Ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են:

    Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում մեզ կհաջողվի ապագայում ևս ավելի ընդլայնել մեր փոխշահավետ համագործակցությունը:

    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

  • Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներ…

    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից  ընտրակաշառք տալու հերթական դեպքը բացահայտելու մասին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

    https://cdn4.telesco.pe/file/c56cc7de87.mp4?token=pgmmKXT1HuNoCPTPIMhsfX5p3Nbf68FgdW5kKD8gkgGTn5qPL26vfgbtQ3-xXEFO5z1x69-lXYUjkbS_AEW-wkPrh_231YUr60QWrtKHG86uM-vJmaF6xu0pA98y9zKIzC0GBBJj61w-xYtLAA4h9nOMMqlSNJP0mk6HrJA0U6zztp15LzRPXCp7dp_Ps2pLVnBOvmMi_7ZsxsWzYXk-upEDO75bINRnEzEXe7FXhqqVy6D9VfBVOrKrAgKXH6yz7PhnuHXn2354LLz5qXJXXTysR1kgIvweanmPbdqoYHhKI44_ZkH5mGX8Q8p2-oGauYxlX4ROy7hs64u3zFmLrTeDgbSh_bUNiyUmF4wrm_13vkcGUuXAdeXT9Y9so049feUrNbKMl7q8VhZ-5AWjIV-Wko_cZXRqnlrDe7unjKam4U7qEOeFLVXFKfCJtCjiczpHZUuI2PSrFsqhOFtCx4iMbLClHZsyV0OKdlSMjpSMpM6vCB3562WDm94SNr-Fm7H4T40QzWrMfy9jL4cVaZDIEGLk4YGkY0j0No5w66HguEXNJffzJkbzMKYoQEztqUZak-hj2Mb58LZG8oC7SKmPIOxawwIoSvG-7wFDPXCEOMnl6lOMqyAm5737dok2eupTvkdL8gloH9vhVWAG3bHNz4-wXuFGbPN1ZWEyn9o

  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում սպասել հո…

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը՝ ընդգծելով, որ ներկա պահին ԿԸՀ-ի պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։
  • «FlyOne armenia» ավիաընկերությունը հունիսի 12-ից գործարկել է Երևան- Ալմաթի-Երևան…

    «FlyOne armenia» ավիաընկերությունը հունիսի 12-ից գործարկել է Երևան- Ալմաթի-Երևան չվերթները:
    Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ մանրամասնելով, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախա…

    🇦🇲🇷🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
  • Երևանում խցանումների խնդիրը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է սահմանափ…

    Երևանում խցանումների խնդիրը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է սահմանափակումներ մտցնել մարդատար ավտոմեքենաների համար՝ զուգահեռաբար ընդլայնելով հանրային տրանսպորտի առանձնացված գծերի ցանցը։
    Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Երևանի երթևեկության կառավարման նոր մոտեցումները։
    Նրա խոսքով՝ քաղաքապետարանը ստեղծել է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որի հիմնական նպատակը թվային լուծումների ներդրումն ու երթևեկության հոսքերի վերլուծությունն է։
    «Երևանի խցանումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ երթևեկության կառավարման կենտրոն, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ»,- նշել է Ավինյանը։
  • Ընտրակաշառք բաժանողները մեր քաղաքական դաշտում պետք է տեղ չունենան. Ավինյանhttps:…

    Ընտրակաշառք բաժանողները մեր քաղաքական դաշտում պետք է տեղ չունենան. Ավինյան
    https://youtu.be/wn2p_W9-kx0?si=xstVZf5EJ9k6BtRF

    Ընտրակաշառք բաժանողները մեր քաղաքական դաշտում պետք է տեղ չունենան. Ավինյան

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/