Category: Armen Press

  • ԱԱ-2026. Կանադան ոչ-ոքի խաղաց Բոսնիա և Հերցեգովինայի հետB խմբի առաջին տուրում Կ…

    🇨🇦🇧🇦 ԱԱ-2026. Կանադան ոչ-ոքի խաղաց Բոսնիա և Հերցեգովինայի հետ
    B խմբի առաջին տուրում Կանադայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները հաղթողին չպարզեցին՝ 1:1։
    Բոսնիացիներին առաջ մղեց Յովո Լուկիչը, որը հաշիվը բացեց 21-րդ րոպեին, սակայն 78-րդ րոպեին Կայլ Լարինը վերականգնեց հավասարակշռությունը։
    🇺🇸🇵🇾 ԱԱ-2026. ԱՄՆ-ն խոշոր հաշվով հաղթեց Պարագվային
    D խմբի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ Պարագվայի նկատմամբ։
    ԱՄՆ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆոլարին Բալոգանը, մեկական գոլ խփեցին Զիովանի Ռեյնան և Դամիան Բոբադիլան՝ ինքնագոլի հեղինակ դառնալով։ Պարագվայի միակ գոլը խփեց Մաուրիսիոն։
  • ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ …

    ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
    Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նա Հայաստանում չի գտնվում։
  • Համայն Վրաստանի նորընտիր կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվի…

    Համայն Վրաստանի նորընտիր կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդն ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։
    ՀՀ դեսպանն իր երախտիքն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Վրաց ուղղափառ եկեղեցու նոր պատրիարքի հոգևոր ծառայությունը շարունակությունն է լինելու նախորդների սերմանած քրիստոնեական բարքերի՝ առավել հզորացնելով Եկեղեցին և վրաց ժողովրդին։
    Համայն Վրաստանի կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ դեսպանին։
    Նա կարևորել է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, քրիստոնեական արժեհամակարգի ընդհանրությունը, որի շնորհիվ և հանուն որի երկու ժողովուրդները հավասարապես պայքարել են և կերտել իրենց ինքնությունը։
    Շիո Երրորդն անդրադարձել է նաև արդի մարտահրավերներին՝ ընդգծելով, որ դրանց հաղթահարման միակ ճանապարհը հոգևոր և ազգային արժեքներին հավատարմությունն ու ինքնության պահպանումն է։
    Խոսելով Հայ և Վրաց եկեղեցիների միջև հաստատված ջերմ կապերի մասին՝ նա վերահաստատել է Վրաց եկեղեցու ցանկությունն ու պատրաստակամությունը՝ այդ կապերն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ է որակել իրանական լրատվամիջոցներում հրապարակված տ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ է որակել իրանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները Իրանի հետ  համաձայնագրի նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանն ու գրավոր համաձայնեցված պայմաններին:
    Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social հարթակի իր էջում։
    ԱՄՆ նախագահի պարզաբանմամբ՝ իրանական լրատվամիջոցների պնդումները, այդ թվում՝ համաձայնության հասնելու վերաբերյալ, իրականության հետ որևէ կապ չունեն: Իր գրառման մեջ Թրամփը միաժամանակ Հորմուզի նեղուցից դուրս եկող հնդկական նավերին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ է մեղադրել  Իրանին՝ բացարձակապես անընդունելի համարելով դա:
    Իրանական Mehr լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը բաղկացած է 14 կետից, որոնց թվում է Հորմուզի նեղուցի բացումը, նավթի վաճառքի հետ կապված պատժամիջոցների վերացումը։
    Ըստ գործակալության՝ փաստաթուղթը ներառում է հետևյալ համաձայնեցված դրույթները՝ բոլոր ճակատներում մարտերի անհապաղ դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում, 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ԱՄՆ ուժերի դուրսբերում Իսլամական Հանրապետությանը սահմանակից տարածքներից, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրերի ներկայացում, իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում։
    Բացի այդ, ըստ փաստաթղթի, Իրանը և ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային հարցի շուրջ բանակցություններ, որոնց արդյունքներով կստորագրվի համաձայնագիր։
    Ըստ գործակալության՝ միջուկային հարցի շուրջ բանակցություններ սկսելու համար Իրանը որպես պայման է առաջադրել 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը, շրջափակման վերացումը և նավթային պատժամիջոցների դադարեցումը։
    Այնուամենայնիվ, Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» ուժերի աջակցության հարցերը չեն ներառվել ԱՄՆ-Իրան հուշագրի տեքստում։
  • Facebook, Instagram և Messenger հարթակների աշխատանքում խափանումներ են արձանագրվ…

    ⚡️ Facebook, Instagram և Messenger հարթակների աշխատանքում խափանումներ են արձանագրվել։ Օգտատերերը հայտնում են նորությունների հոսքի թարմացման, հաղորդագրությունների ուղարկման և ստացման, ինչպես նաև հավելվածներ մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին։
  • Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2…

    Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
  • Գյումրիում և Ապարանում հունիսի 12-ի երեկոյան սպասվում են հորդառատ անձրևներ։Այս մ…

    Գյումրիում և Ապարանում հունիսի 12-ի երեկոյան սպասվում են հորդառատ անձրևներ։
    Այս մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    «Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում։
    Հնարավոր է նաև կարկուտ»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Լևոն Ազիզյանը։

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է …

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
    Համապատասխան շնորհավորական ուղերձը ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։

    «Շնորհավորում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին և Ռուսաստանի քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք»,-ասված է ուղերձում։

  • ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ …

    ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

    ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ․ ՈՒՂԻՂ

    ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #parliament
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամ…

    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր
    Որոշումն ընդունվել է ՀՌՀ-ի հունիսի 12-ի նիստի արդյունքներով։
    Նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց։
    1. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման հարցը։
    2. «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման հարցը։
    3. «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի («5-ՐԴ ԱԼԻՔ») նկատմամբ վարչական ակտի ընդունումը՝ սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 18 վարչական վարույթի եզրափակիչ փուլում։
    4. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական ակտի ընդունումը՝ սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 20 վարչական վարույթի եզրափակիչ փուլում։
    Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Եգոր Տիլպունովը։