Category: Armen Press

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վա…

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: 
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասված է.

    «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:
    Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:
    Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ այցի հետ կապված եղել է ըմբռնում,…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ այցի հետ կապված եղել է ըմբռնում, սակայն այցի համար պետք է հրավեր լինի։ 
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք առաջիկայում կայցելի ՌԴ և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
  • Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրակա…

    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին  իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների  տվել է ընտրակաշառք:
    Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հիշյալ կուսակցության համակիրները նաև նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որպեսզի վերջիններս մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևան քաղաքում 2026 թվականի հունիսի 4-ին անցկացվող հավաքին:
    Հաղորդագրությանը կից Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

    https://cdn4.telesco.pe/file/9a1ad9d967.mp4?token=PhXnSo7xFKtwqpNMSbMoR6cO1ljxaghOu5df9mewfYbRdyoE2NiUnonUYVmS0tc1O_tsgwGpdhB-mGIi4qx0SrDICdDiaZb7X8uF8Qv26FeOcWlKxVHrZ4oxr74fK_niMT1SHpiSnOPSBirw-FNOYiie8u6z3YXyMRKB8VdVPe-nGhBG9ejo1fT-SSJMaePz7WgVTBKEx1MCcbQNwNcQXEyAxevlPyhPq61wxADQ9AoO6YkWPy0qyT5ZkX3m9ZGhVmT_SFCELSoJQBO9ya7_kOT0phz74HOTBcffoRKhXgnH-rLkXm9OmSbAtr7Vh3zcmXa1etnzLE6ITz_N7wZVnA

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ առանց ընտրակաշառքի «Ուժեղ Հայաստա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ առանց ընտրակաշառքի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէին հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։
    Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կա՞ արդյոք պատկերացում կամ մեխանիզմ գնահատելու, թե քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերը ինչ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

    «Ինչ վերաբերում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը՝ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի»,- ասաց Փաշինյանը։

    Վարչապետի խոսքով՝ տեղի ունեցածի համար պատասխանատվություն ունի նաև դատաիրավական համակարգը։

  • Եթե որոշեն ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հեռացնել, ապա մենք դա պարզապես կընդունենք ի գիտություն….

    Եթե որոշեն ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հեռացնել, ապա մենք դա պարզապես կընդունենք ի գիտություն. Փաշինյան
    https://youtu.be/xyHmH_4TYVI?si=eJbTtdAc02nSCBTk

    Եթե որոշեն ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հեռացնել, ապա մենք դա պարզապես կընդունենք ի գիտություն․ Փաշինյան

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ…

    Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի
    Վարչապետ Փաշինյանը թեմային անդրադարձել է Կառավարության նիստի ընթացքում՝ խոսելով Հայաստանից արտահանվող ապրանքների աշխարհագրության դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ի հայտ գալուն։   
    «Այս ընթացքում մենք նաև տրանսպորտային նոր հնարավորություններ ունեցանք․ Ախալքալաք-Կարս երկաթուղու երկու գիծն էլ աշխատում են։ Այս թեմայով նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսակցություն ունեցել և նա էլ է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել և նրանք էլ վերահաստատել են, որ այդ ուղղությունները բաց են։ Մենք հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, էլ չեմ ասում ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շրջանակներում, իհարկե, հնարավորությունները էականորեն կավելանան»,-ասաց վարչապետը։
    Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքի կամ սահմանափակումների ֆոնին վարչապետ Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ կառավարությունը միշտ էլ շուկաները դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատել է և դա արդյունք է տալիս։  
    «Հիմա մենք պետք է խթանենք լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, որպեսզի ենթադրենք լոլիկ արտադրողները կարողանան գտնել բանաձև, որ հանդես գան որպես միասնական արտահանող, որովհետև շատ դեպքերում ապրանքի որակի և ապրանք գնելու նկատմամբ կա հետաքրքրություն, բայց երբ բանը հասնում է ծավալներին, պարզվում է, որ մենք ի վիճակի ենք արտադրել նրանց հետաքրքրող ծավալների մի մասը միայն։ Սա կարելի է կոմպենսացնել կոնսոլիդացված մատակարարումներ իրականացնելով։ Մեգացանցեր կան, որոնք հետաքրքրված են, բայց փոքր ծավալը իրենց համար պրոբլեմ է»,-ասաց Փաշինյանը։
    Վարչապետի խոսքով՝ Նիդեռլանդների վարչապետը իրեն գրել է նաև անձնական նամակով, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում և իրենք էլ կաջակցեն, որպեսզի հայկական տնտեսվարողները խնդիր չունենան։  
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարան…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձևավորվելիք Կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն նախատեսվում։
    Լրագրողի հարցին՝ արդյոք արդեն որոշվել է Կառավարության նոր կազմը, և սպասվո՞ւմ են նոր պաշտոնանկություններ ու փոփոխություններ գործադիրում, Փաշինյանը կարճ պատասխանեց․
    «Մեծ փոփոխություններ չեն լինի»։
  • Իմ հույսը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին. Նիկոլ Փաշինյանhttps://youtu.be…

    Իմ հույսը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին. Նիկոլ Փաշինյան
    https://youtu.be/c2HjJYpHIho?si=JrbXKdAE6cRNZpGS

    Իմ հույսը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին․ Նիկոլ Փաշինյան

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խ…

    Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքի կամ սահմանափակումների ֆոնին։
    Կառավարությունը նախագծին հավանություն տվեց հունիսի 11-ի նիստի ընթացքում։
    Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագծի զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ից արտահանվող ջերմատնային արտադրության՝ թարմ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանմանն աջակցելու միջոցառումը, որի նպատակն է եղել նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։
    «Այս համատեքստում սույն նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը՝ ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի և բրենդիի արտահանումը խթանելու նպատակով։
    Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով՝
    — ծիրանի մեկ կգ-ի համար՝ 200 դրամ
    — սալորի, դեղձի և նեկտարինի 1 կգ-ի համար՝ 250 դրամ
    — կեռասի մեկ կգ-ի համար՝ 400 դրամ
    — շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր մեկ լիտրի համար՝ 350 դրամ
    — շշալցված բրենդիի յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ
    — հանքային ջրի համար՝ 150 դրամ»,- ասաց Խոջոյանը։
    Նա հավելեց, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում է երկու փաստաթուղթ՝
    — Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման համար լրացվող տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճեները
    — հաշիվ-ապրանքագիրը
    Խոջոյանի խոսքով՝ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները և նպաստել կազմակերպությունների բնականոն գործունեության իրականացմանը։
    Էկոնոմիկայի փոխնախարարը պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է հունիսի 1-ից արտահանումներ իրականացրած տնտեսվարողներին։
    Նա տեղեկացրեց, որ հունիսի 1-ից արտահանվել է շուրջ 257 հազար կգ կեռաս, 64 900 կգ ծիրան, և այդ արտահանումներն իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին և ամսվա վերջին ստանալ փոխհատուցում։
    ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ 2026 թ. հունիսի ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման ենթակա պտղի ծավալները կկազմեն շուրջ 11.5 հազար տոննա, այդ թվում՝
    — ծիրանը՝ 7000
    — կեռասը՝ 2000
    — սալորը՝ 2000
    — դեղձը և նեկտարինը՝ 500
    — շշալցված խաղողի գինունը՝ 290 հազար լիտր
    — բրենդիինը՝ 800 հազար բացարձակ լիտր
    — հանքային ջրինը՝ 2000 հազար լիտր։
    https://youtu.be/rBTeEDQbWNM?si=HXIoSjpU7j1CgO_y

    Գործադիրը մի շարք ապրանքների արտահանումը խթանելու համար աջակցություն կցուցաբերի

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/