Category: Armen Press

  • «Կրասնոդար»-ը դարձել է  ռուսական Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն. Սպերցյանը լավագույնն…

    «Կրասնոդար»-ը դարձել է  ռուսական Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն. Սպերցյանը լավագույնն է գոլ+փոխանցում համակարգով
    Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի արդյունքներով «Կրասնոդար»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, դարձել է երկրի փոխչեմպիոն:  
    Ռուսաստանի չեմպիոն է դարձել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը՝ 68 միավորով։ «Կրասնոդար»-ը հավաքել է 66 միավոր և երկրորդն է, իսկ երրորդ հորիզոնականում Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ն է՝ 53 միավորով։ 
    Էդուարդ Սպերցյանն առաջնությունն ավարտել է 13 գոլով և 16 արդյունավետ փոխանցմամբ: Նա դարձել է ՌՊԼ-ի լավագույն ասիստենտ, ինչպես նաև գոլ+փոխանցում համակարգով գրավել է առաջին տեղը:
  • Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Սարդարապատ»-ը 2:1 հաշվ…

    Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Սարդարապատ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Սյունիք»-ին: Այս արդյունքի շնորհիվ Ալեքսանդր Տոռեսի թիմը դարձավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն:
    Վճռորոշ խաղում գոլերով աչքի ընկան Համլետ Մինասյանն ու Լևոն Վարդանյանը: «Սարդարապատ»-ը միավորների թիվը հասցրեց 73-ի ու առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար:
    Ընթացիկ մրցաշրջանում «Սարդարապատ»-ը 29 մրցավեճից հաղթել է 23-ում, կրել է 2 պարտություն, գրանցել 4 ոչ-ոքի:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ MV Hondius զ…

    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ MV Hondius զբոսանավում հիվանդացության դեպքերի պատճառ դարձած հանտավիրուսի գլոբալ տարածման ռիսկը մնում է ցածր։

    «Հանրային առողջության ռիսկը վերագնահատվել է առկա ամենաարդիական տեղեկատվության հիման վրա, և գլոբալ ռիսկը մնում է ցածր», — ասվում է ԱՀԿ-ի կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

    Կազմակերպությունը նշել է, որ զբոսանավի չվարակված ուղևորների և անձնակազմի համար ռիսկը մնում է չափավոր՝ նշելով, որ կոնտակտավոր անձանց մոտ հիվանդությունը դեռ կարող է դրսևորել ինկուբացիոն ժամանակահատվածում, ուստի անհրաժեշտ է շարունակական մոնիթորինգ։
    ԱՀԿ-ն ակնկալում է, որ վիրուսի հետագա փոխանցման ռիսկը կնվազի վերահսկողության միջոցառումների կիրառումից հետո։

  • Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապար…

    Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է երկրի միակ ատոմակայանի դեմ ուղղված դրոնային հարձակումը։
    Իշխանությունները հայտնել են, որ Աբու Դաբիի Ալ-Զաֆրա շրջանում Բարաքա ատոմային էլեկտրակայանի ներքին անվտանգության գոտուց դուրս գտնվող էլեկտրական գեներատորի դեմ հարձակում իրականացրած անօդաչու թռչող սարքը երկրի տարածք է մտել արևմտյան սահմանից։ Ընդ որում, ՆԳՆ տվյալներով, երկրի տարածք է մտել 3 դրոն, սակայն դրանցից 2-ը չեզոքացվել է և միայն մեկն է հարվածել գեներատորին՝ հրդեհ առաջացնելով։
    Միջադեպի հետևանքով տուժածներ կամ ճառագայթային անվտանգության մակարդակների վրա որևէ ազդեցություն չի արձանագրվել։
    ԱԳՆ-ն հայտարարության մեջ ընդգծել է, որ այս հարձակումները հանդիսանում են վտանգավոր էսկալացիա, անընդունելի ագրեսիա և ուղղակի սպառնալիք երկրի անվտանգությանը։

    «Խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգետիկ օբյեկտների թիրախավորումը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգները, որոնք կարող են առաջանալ քաղաքացիական բնակչության, շրջակա միջավայրի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

    ԱՄԷ-ն վերահաստատել է, որ որևէ պայմաններում չի հանդուրժի իր անվտանգության և ինքնիշխանության դեմ ուղղված որևէ ոտնձգություն։
    Դեռևս հայտնի չէ, թե ով է հարձակման պատասխանատուն։

  • Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խ…

    Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրազեկող տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են քաղաքացիները փոխել իրենց ընտրատեղամասը։
    ԿԸՀ-ն նշում է, որ ընտրատեղամասը փոխելու դիմումները քաղաքացիները կարող են ուղարկել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն մինչ մայիսի 26-ը, ժամը 14:00-ն:
    Ովքե՞ր կարող են նման դիմում ուղարկել
    Ովքեր հաշվառված են մի համայնքում, բայց քվեարկության օրը լինելու են այլ համայնքում:
    Ովքեր հաշվառում չունեն:
    Ովքեր հենաշարժական խնդիր ունեն, բայց իրենց տեղամասը հարմարեցված չէ:
    Կարևոր նկատառում՝ Վերջին խմբի ընտրողները կարող են տեղամասի փոփոխության դիմում ուղարկել նաև միևնույն համայնքի կամ բնակավայրի ներսում:
  • «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում, որն այս տարի անցկաց…

    «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում, որն այս տարի անցկացվում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո, Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կայացել է բացառիկ ցուցադրություն-բանախոսություն։
    «Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն. Ակսել Բակունց-Մարիամ Ասլամազյան» խորագիրը կրող հատուկ միջոցառումը կազմակերպվել է պատկերասրահի, «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի և Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի համագործակցությամբ:
    Այս յուրահատուկ նախաձեռնությունն այցելուների համար բացահայտել է մի կարևոր, մինչ այժմ քիչ լուսաբանված էջ՝ հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի և գյումրեցի մեծահամբավ նկարչուհի Մարիամ Ասլամազյանի միջև ձևավորված մարդկային և ստեղծագործական սերտ կապի պատմությունից։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Գյումրիի թանգարաններն այս տարի ևս միացել են «Թանգարանային գիշեր» համաեվրոպական մ…

    Գյումրիի թանգարաններն այս տարի ևս միացել են «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը
    Քաղաքում գործող ինչպես համայնքային ենթակայության, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող մշակութային օջախները, միանալով միջազգային այս նախաձեռնությանը, կազմակերպել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, վարպետաց դասեր, հանրային քննարկումներ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Գյումրիի «Կումայրի» պատմա-մշակութային թանգարան-արգելոցի պատկերասրահում մայիսի 16…

    Գյումրիի «Կումայրի» պատմա-մշակութային թանգարան-արգելոցի պատկերասրահում մայիսի 16-ին հանդիսավորությամբ բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված գեղանկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադայի (Սամվել Գրիգորյան) «Անվերջ վերադարձ» խորագիրը կրող անհատական հետահայաց ցուցահանդեսը:
  • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում …

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքը։
    Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել դեպքի առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ 

    «Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում ենպետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։
    Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը։
    Նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։
    Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում կիրառված հսկողության միջոցների, բժշկական արձագանքի, ինչպես նաև ինքնասպանության ռիսկերի գնահատման և կանխարգելման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։
    Պաշտպանը վերահաստատում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է առավել զգայուն, մասնագիտական և շարունակական մոտեցում, իսկ նման ողբերգական դեպքերի կանխարգելումը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը»։

  • Սյունիք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձո…

    Սյունիք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր բնակավայրի մանկապարտեզ, դպրոց և մշակույթի տուն, ծանոթացել պետական տարբեր ծրագրերով կատարված բարեկարգման աշխատանքներին։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
    Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։