Category: Armen Press

  • Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցա…

    Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել Հունաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստանի եվրոպական օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին և հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
    «Սահմաններ» շաբաթական տեղեկատվական հաղորդումն անդրադարձել է Հայաստանին, որը մայիսի 3-5-ը գտնվում էր եվրոպական քաղաքական ուշադրության կենտրոնում՝ հյուրընկալելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Երևանում։
    Հաղորդման շրջանակում Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանում ձևավորվող նոր հնարավորություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կարևորագույն հանգրվան է ամբողջ տարածաշրջանի համար։
    Դեսպանը նշել է, որ երկար տարիներ հակամարտությունն ու հաղորդակցությունների շրջափակումը զգալիորեն դանդաղեցրել էին տարածաշրջանային զարգացումը։ Այսօր, սակայն, ընթացող գործընթացները նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է տարածաշրջանը հակամարտության և դիմակայության գոտուց վերածել համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման տարածքի՝ Հայաստանը դարձնելով կարևոր տարածաշրջանային հանգույց։
    Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ դեսպան Մկրտչյանը ընդգծել է, որ դրանք պատմականորեն գտնվում են բարձրագույն մակարդակի վրա։ Նա կարևոր է համարել 2025 թվականին ընդունված՝ Հայաստանի՝ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության գործընթացին վերաբերող օրենքը՝ նշելով, որ թեև Հայաստանը դեռ պաշտոնապես անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ քայլը հստակ արտահայտում է երկրի քաղաքական կամքը, եվրոպական ձգտումները և ռազմավարական ուղղությունը։
    Հարցազրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է Հայաստան-Հունաստան հարաբերություններին, որոնք դեսպանի գնահատմամբ շարունակում են զարգանալ և խորանալ տարբեր ուղղություններով՝ պաշտպանությունից և քաղաքական երկխոսությունից մինչև մշակույթ, կրթություն և միջգերատեսչական համագործակցություն։ Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական հաղորդակցությունը շատ ակտիվ է ինչպես վարչապետների և արտաքին գործերի նախարարների, այնպես էլ տարբեր նախարարությունների և պետական կառույցների մակարդակով։
    Դեսպան Մկրտչյանը կարևոր է համարել նաև համագործակցության ընդլայնումը տարածաշրջանային և տեղական մակարդակներում՝ ընդգծելով Սալոնիկի և Հայաստանի քաղաքների ու մարզերի միջև առկա մեծ ներուժը։ Նրա խոսքով՝ նման համագործակցությունը կարող է նոր բովանդակություն հաղորդել հայ-հունական բարեկամական հարաբերություններին և նպաստել գործնական ծրագրերի իրականացմանը։
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համար արձակուրդում գտնվող ՀՀ վա…

    Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համար արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երաշխավորի ինստիտուտի անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին Փաշինյանը նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ։

    «Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք ասում են, որ մենք պետք է երաշխավորներ ունենանք։ Մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ ունեինք դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ ունեինք անվտանգության երաշխավորներ, որոնք պետք է պահեին մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը, ըստ էության, շատ բաց և թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելառուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, ՀԱՊԿ կազմակերպության անդամ։ Եվ գնալ, ամեն անգամ նույն փոցխի վրա կանգնել, պարզապես, չի կարելի։ Մենք, ի վերջո, պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ մեզ թույլ ենք, տալիս, որ ուրիշներն օգտագործեն ուրիշների դեմ և դեն շպրտեն»,-ասաց Փաշինյանը։

    Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ամենակարևոր պատմաքաղաքական փոփոխությունն է։

  • Միջազգային ճանաչում ունեցող եգիպտա-կանադահայ արվեստագետ Աննա Պօղիկեանը՝ ոգեշնչվա…

    Միջազգային ճանաչում ունեցող եգիպտա-կանադահայ արվեստագետ Աննա Պօղիկեանը՝ ոգեշնչված Հայաստանից, կարճ ժամանակամիջոցում ստեղծել է  ինքնատիպ գծանկարներ, որոնք Լեռնային Ղարաբաղից տեղահանված գորգագործները վերածել են արժեքավոր գորգերի: Հետաքրքրասերները կարող են ծանոթանալ գորգերին՝ այցելելով Հայաստանի ազգային պատկերասրահ:
    «Հիւսելու մշակոյթ» ցուցահանդեսում, որը բացվեց մայիսի 15-ին, ներկայացված են բնօրինակ նկարների շարքեր, երեսունյոթ ձեռագործ գորգեր և գոբելեններ, լուսանկարչական ու վավերագրական տեսանյութեր, ինչպես նաև Աննա Պօղիկեանի կեցության և գորգագործության ընթացքը ներկայացնող այլ նյութեր։
  • ՀՀ կառավարությունը 300 դպրոցի վերակառուցման ծրագիրն ավարտելուց հետո, սկսելու է և…

    ՀՀ կառավարությունը 300 դպրոցի վերակառուցման ծրագիրն ավարտելուց հետո, սկսելու է ևս 300 դպրոցի նորոգման փուլը։ Այս մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

    «70 տարվա ընթացքում Խորհրդային Միությունը 1000-ից ավելի դպրոց է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ նույն դպրոցները, որ 70 տարվա ընթացքում են ստեղծվել, մենք պլանավորում ենք առավելագույնը 15 տարում վերակառուցել։ 300 դպրոց ծրագիրը, որ սկսեցինք, մտածում էինք, որ 300 դպրոց վերակառուցելով, մնացածները նորմալ, տանելի վիճակում են։ Մեր հանրապետության դպրոցների 90 և ավելի տոկոսը փոխարինման ենթակա են։ 300 դպրոցի վերակառուցման ծրագիրն ավարտելուց հետո սկսելու ենք երկրորդ 300 դպրոցինը, հիմա մեր շինարարության տեմպերը շատանում են, հույս ունեմ, որ մենք հաջորդ հնգամյակում ավելին կարող ենք անել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
    Փաշինյանը որպես օրինակ ներկայացրեց Փարաքար համայնքի դպրոցը։

    «Գնացեք Փարաքարի դպրոցը նայեք և թող մեկն ասի, որ ԽՍՀՄ տարիներին կամ Հայաստանի պատմության մեջ այդ մակարդակի թեկուզ մեկ դպրոց եղել է ՀՀ-ում։ Բայց այն եզակի չէ։ Բոլոր այն դպրոցները, որոնք նորակառույց են, բոլորն աննախադեպ մակարդակի դպրոցներ են, բոլոր մանկապարտեզները, որ նորակառույց են, խաղահրապարակները, բոլորը նոր մակարդակի են»,- նշեց Փաշինյանը։

    47K views · 1.3K reactions | Կենտրոն վարչական շրջան՝ Սիլաչի թաղամաս…

    Կենտրոն վարչական շրջան՝ Սիլաչի թաղամաս 🫶❤️🇦🇲🫶16🫶

  • Հայաստանում նախատեսվող TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություն…

    Հայաստանում նախատեսվող TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Մեղրի քաղաքը վերածվել է տարածաշրջանային և համաշխարհային կենտրոնի  
    Այս մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

    «Ինչ-որ ժամանակ կար, որ ասում էինք Մեղրի, տագնապալի ալիքներ էին առաջանում։ Մեղրին այսօր վերածվել է տարածաշրջանային, համաշխարհային կենտրոնի։ Աշխարհի թոփ լիդերներն այսօր մտածում են, որ Մեղրիում տեղի է ունենում շրջադարձային իրադարձություն։ Աշխարհի ղեկավարներն ինձ հետ հաղորդակցվում են հետևյալ հարցով՝ իսկ մենք ո՞նց կարող ենք մասնակցել, որովհետև հասկանում են, որ բան է տեղի ունենում, որն ունի շրջադարձային նշանակություն, որը հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հաղորդակցությունների համար ունենալու է շրջադարձային նշանակություն»,- ասաց Փաշինյանը։

    Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ փոխվել է նաև Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը։

    «Հայաստանը նույն կոորդինատների վրա է, որ եղել է վերջին հարյուր տարում, բայց մեր ընկալումը միշտ եղել է այն, որ ՀՀ աշխարհագրական դիրքը խայտառակ վատ է, բայց տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը՝ առաջինը պատմության մեջ, և ԵՄ հանձնաժողովի նախագահն ինձ հետ հանդիպումը սկսում է հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ն նստած է արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհի վրա»,- նշեց Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ Մեղրիում շուրջ 50 տոկոսով բարձրացել են նաև անշարժ գույքի գները, իսկ Տավուշի մարզի սահմանազատված և սահմանագծված Կիրանց գյուղում շուրջ 50 նոր տուն է կառուցվում։

    «Այսօրվա Կիրանցը և 2023թ․ Կիրանցը կիլոմետրերով իրարից հեռու են, Կիրանցը անվտանգ, զարգացած է, քան երբևէ։ Կիրանցում եղել է մոտ 100 տուն, այսօր Կիրանցում շուրջ 50 տուն է կառուցվում։ 3400-ից ավելի սահմանամերձ բնակավայրում կառուցվում են տներ, նոր թաղամասեր։ Տարբեր բնակավայրերում հայտնվում են նոր թաղամասեր պետական աջակցությամբ, որոնց ժողովուրդն ասում է «Նիկոլի թաղ»»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը Չինաստանի  նախագահ…

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը Չինաստանի  նախագահ Սի Ծինփինի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Չինաստան:

    «Արմենպրես»
    -ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
  • Իսրայելական զինուժը մայիսի 16-ին նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվո…

    Իսրայելական զինուժը մայիսի 16-ին նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։
    Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
    Հաղորդագրությունում նշվում է, որ հարվածներ են հասցվել հարավային Լիբանանի միանգամից մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին։ Զինվորականները հարվածների մասին մանրամասներ չեն ներկայացրել։
    Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև հաստատված հրադադարը պահպանվում է, սակայն իսրայելական օդուժն ու հրետանին ամեն օր հարվածում է Լիբանանի տարածքին։
    «Հեզբոլլահ»-ը պատասխանում է սահմանային գոտում իսրայելական զորքերի վրա հարձակումներով։
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորա…

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով։
  • Շիրակի մարզի համայնքների համար հաստատվել է 12 սուբվենցիոն ծրագիր՝ 80 ենթածրագրո…

    🏗🇦🇲 Շիրակի մարզի համայնքների համար հաստատվել է 12 սուբվենցիոն ծրագիր՝ 80 ենթածրագրով։
    💰 Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 5,95 մլրդ դրամ, որից 2,67 մլրդ դրամը կֆինանսավորի Կառավարությունը։
    — Գյումրիում կիրականացվի 21 փողոցի հիմնանորոգման խոշոր ծրագիր՝ 3,06 մլրդ դրամ արժողությամբ։ Կառավարության մասնաբաժինը կազմում է 1,22 մլրդ դրամ։
    — Արթիկ համայնքում նախատեսվում է կառուցել Սպանդարյան, Սարալանջ, Գետափ, Լուսակերտ, Գեղանիստ և Մեղրաշեն բնակավայրերի ոռոգման համակարգերը։ Ծրագրի արժեքը կազմում է 486,6 մլն դրամ, պետական աջակցությունը՝ 316,3 մլն դրամ։
    — Անի համայնքում ասֆալտապատվելու են Ձիթհանքով, Լանջիկ և Սառնաղբյուր գյուղերի ներբնակավայրային փողոցները, ինչպես նաև դեպի Սառնաղբյուր և Շիրակավան տանող ճանապարհները։ Ծրագրի բյուջեն կազմում է 1,1 մլրդ դրամ, որից 440,9 մլն դրամը կհատկացնի Կառավարությունը։
    — Աշոցք համայնքում հաստատվել է չորս ծրագիր․
    🚧 Աշոցքի երեք բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում՝ 109,7 մլն դրամ,
    🛣 Աշոցք, Թորոսգյուղ, Վարդաղբյուր և Կարմրավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում՝ 278,9 մլն դրամ,
    🪨 մի շարք բնակավայրերի փողոցների սալարկում տուֆ քարով՝ 231 մլն դրամ,
    💡 արտաքին լուսավորության համակարգի կառուցում 17 բնակավայրում՝ 172,7 մլն դրամ։
    — Ամասիա համայնքում ևս կիրականացվեն մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր․
    🛣 Ամասիայի 19-րդ փողոցի և Գտաշեն-Կամխուտ ճանապարհի հատվածի ասֆալտապատում՝ 173,8 մլն դրամ,
    💡 փողոցային լուսավորության ցանցի կառուցում՝ 106 մլն դրամ,
    🔥 գազաֆիկացման աշխատանքներ Գտաշենում, ինչպես նաև Հովտուն և Արեգնադեմ բնակավայրերում,
    💧 խմելու ջրի ներքին ցանցի կառուցում և ջրաղբյուրների հիմնանորոգում Արդենիս, Գառնառիճ և Հովտուն բնակավայրերում՝ 65,5 մլն դրամ։
  • Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 15-ին ժամը 23։12-ին ահազանգ է …

    Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 15-ին ժամը 23։12-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն։
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00։08-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տան տանիքից մոտ 156 քմ հատված և 3 սենյակ՝ գույքով։