Category: Armen Press

  • ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose 2026 ռազմածովային վարժանքները մայիսի 18-ին մեկնարկում են…

    ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose 2026 ռազմածովային վարժանքները մայիսի 18-ին մեկնարկում են Հյուսիսային Ատլանտիկայում, որոնց ընթացքում դաշնակից ուժերը կհմտանան հակասուզանավային մարտերում:
  • Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բ…

    Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է հանցավոր խումբ, որը փորձել է ՀՀ-ի տարածքով Իրանից Վրաստան տեղափոխել թմրամիջոցի խոշոր խմբաքանակ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Տոլմայի փառատոն․ գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարներըhttps://www.youtube.com/li…

    Տոլմայի փառատոն․ գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարները
    https://www.youtube.com/live/HZVwX_tXkIs?si=Ss7G-joNBlitDoml

    Տոլմայի փառատոն․ գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարները

    Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության փառատոնների ծրագրի…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել իր ազգային ա…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել իր ազգային անվտանգության թիմի բարձրաստիճան անդամների հետ՝ քննարկելու Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հետագա հնարավոր  գործողությունները։
    Այս մասին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը հայտնել է հանդիպման մասին տեղյակ աղբյուրը։
    Հեռուստաընկերության տվյալներով՝ խորհրդակցությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ղեկավարի գոլֆի ակումբում՝ Վիրջինիայի նահանգում։
    Հանդիպմանն ի թիվս այլոց ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
    Հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից վերադառնալուց ընդամենը մի քանի ժամ անց։
  • Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի արվեստի կենտրոնում օրերս բացվել…

    Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի արվեստի կենտրոնում օրերս բացվել է իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը։
    Ցուցահանդեսում ներկայացված է 23 արվեստի գործ։
    Անվանի արվեստագետն առաջին անգամ իր աշխատանքներից հինգը նվիրաբերում է կենտրոնին, այսպիսով՝ Երևանին։ Մեծադիր քանդակները կտեղադրվեն Մաշտոցի պողոտա և Սարյան փողոցի «Արվեստի խաչմերուկում»՝ համալրելով Արդի արվեստի կենտրոնի հավաքածուն։
  • ԱՀԿ-ն հայտնել է Կոնգոյում և Ուգանդայում էբոլա վիրուսի բռնկման մասինԱռողջապահությ…

    ԱՀԿ-ն հայտնել է Կոնգոյում և Ուգանդայում էբոլա վիրուսի բռնկման մասին
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ՝ շեշտելով, որ վիրուսի տարածումն առայժմ չի համապատասխանում համավարակ հռչակելու համար անհրաժեշտ չափանիշներին։
    Կազմակերպությունից հայտնել են, որ ստեղծված իրավիճակը միջազգային մտահոգության առարկա է։
    ԱՀԿ-ից ընդգծել են նաև, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հետ ցամաքային սահմանակից երկրներում վիրուսի հետագա տարածման բարձր ռիսկ կա։
  • «Կրասնոդար»-ը դարձել է  ռուսական Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն. Սպերցյանը լավագույնն…

    «Կրասնոդար»-ը դարձել է  ռուսական Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն. Սպերցյանը լավագույնն է գոլ+փոխանցում համակարգով
    Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի արդյունքներով «Կրասնոդար»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, դարձել է երկրի փոխչեմպիոն:  
    Ռուսաստանի չեմպիոն է դարձել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը՝ 68 միավորով։ «Կրասնոդար»-ը հավաքել է 66 միավոր և երկրորդն է, իսկ երրորդ հորիզոնականում Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ն է՝ 53 միավորով։ 
    Էդուարդ Սպերցյանն առաջնությունն ավարտել է 13 գոլով և 16 արդյունավետ փոխանցմամբ: Նա դարձել է ՌՊԼ-ի լավագույն ասիստենտ, ինչպես նաև գոլ+փոխանցում համակարգով գրավել է առաջին տեղը:
  • Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Սարդարապատ»-ը 2:1 հաշվ…

    Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Սարդարապատ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Սյունիք»-ին: Այս արդյունքի շնորհիվ Ալեքսանդր Տոռեսի թիմը դարձավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն:
    Վճռորոշ խաղում գոլերով աչքի ընկան Համլետ Մինասյանն ու Լևոն Վարդանյանը: «Սարդարապատ»-ը միավորների թիվը հասցրեց 73-ի ու առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար:
    Ընթացիկ մրցաշրջանում «Սարդարապատ»-ը 29 մրցավեճից հաղթել է 23-ում, կրել է 2 պարտություն, գրանցել 4 ոչ-ոքի:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ MV Hondius զ…

    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ MV Hondius զբոսանավում հիվանդացության դեպքերի պատճառ դարձած հանտավիրուսի գլոբալ տարածման ռիսկը մնում է ցածր։

    «Հանրային առողջության ռիսկը վերագնահատվել է առկա ամենաարդիական տեղեկատվության հիման վրա, և գլոբալ ռիսկը մնում է ցածր», — ասվում է ԱՀԿ-ի կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

    Կազմակերպությունը նշել է, որ զբոսանավի չվարակված ուղևորների և անձնակազմի համար ռիսկը մնում է չափավոր՝ նշելով, որ կոնտակտավոր անձանց մոտ հիվանդությունը դեռ կարող է դրսևորել ինկուբացիոն ժամանակահատվածում, ուստի անհրաժեշտ է շարունակական մոնիթորինգ։
    ԱՀԿ-ն ակնկալում է, որ վիրուսի հետագա փոխանցման ռիսկը կնվազի վերահսկողության միջոցառումների կիրառումից հետո։