Category: Armen Press

  • Նիդեռլանդների ԱԳ նախկին նախարարը կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկե…

    Նիդեռլանդների ԱԳ նախկին նախարարը կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի իմպլեմենտացումը
    Նիդեռլանդների արտաքին գործերի նախկին նախարար Կասպար Վելդկամպը Երևանի ու Ամստերդամի միջև հարաբերությունների զարգացման ու խորացման տեսանկյունից շատ կարևոր է համարում կողմերի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը․ նրա բնորոշմամբ՝ Նիդեռլանդներում քրտնաջան աշխատում են այդ փաստաթղթի իրագործման ուղղությամբ, և Երևանն ու Ամստերդամը պարզապես պետք է շարունակեն այդ հռչակագրի կետերի իմպլեմենտացիայի շուրջ։ 
    Այս մասին Կասպար Վելդկամպը նշել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով 2025 թվականին Երևանի ու Ամստերդամի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրման կարևորությանն ու երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին։
    Երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 12-ին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների այն ժամանակվա ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի կողմից։

    «Մենք մոտ մեկ տարի առաջ ստորագրեցինք ռազմավարական գործընկերության հռչակագիրը Նիդեռլանդների և Հայաստանի միջև։ Մենք Նիդեռլանդներում քրտնաջան աշխատում ենք այն իրականացնելու, լրացնելու համար, և հետաքրքիր է տեսնել, որ Նիդեռլանդների նոր կառավարությունն իր կոալիցիոն համաձայնագրում հատուկ նշում է նաև Հայաստանի մասին՝ կապված նրա ժողովրդավարական զարգացման հետ։ Մենք տեսնում ենք, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը շարժվում է ժողովրդավարության ուղղությամբ, և դա շատ կարևոր է։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի և Նիդեռլանդների, այլև Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների համար»,-նշել է Վելդկամպը։

  • Հայաստանում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների …

    Հայաստանում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների պահանջվածության աճին զուգահեռ՝ պետության կողմից ներդրվում և զարգացվում են դրանց համայնքային մոդելներ։
    «Արմենպրես Podcast»-ի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը նշել է, որ ժողովրդագրական ծերացումը դարձել է սոցիալական քաղաքականության կարևորագույն մարտահրավերներից մեկը։ Նրա խոսքով՝ անցած տարի Հայաստանում տարեցների թիվը կազմել է երկրի բնակչության ավելի քան 17 տոկոսը։

    Տարեցների խնամքի ծառայությունները Հայաստանում․ աճող պահանջարկ և նոր լուծումներ

    Տարեցների խնամքի ծառայությունները Հայաստանում․ աճող պահանջարկ և նոր լուծումներ
    #news #armenia #armenpress #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց…

    «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։
    Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան,  Լեհաստանը:
    Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:
    Առաջին կիսաեզրափակիչում ներկայացան նաև մրցույթի «Մեծ քառյակ»-ի անդամներ Գերմանիան, Իտալիան: Այդ երկրները «Եվրատեսիլ»-ի հիմնադիրներն են, ուստի արդեն եզրափակիչում են:
    Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
    «Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 14-ին։
    Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
  • Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի …

    Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումները, հնարավորություններն ու ռիսկերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը։

    «Տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղությունը կառուցվում է ոչ միայն քաղաքական բանակցություններով, այլ նաև մարդկանց միջև վստահությամբ։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում այսօր կա նոր հնարավորություն, և կարևոր է, որ հասարակությունները նույնպես ներգրավված լինեն այդ ճանապարհին։ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը»,- գրել է Քոչինյանը։

    Արեգ Քոչինյանը հավելել է, որ կայուն խաղաղությունը ձևավորվում է երկխոսության, վստահության և երկարաժամկետ համագործակցության միջոցով։

  • Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը Նվեր Ծառուկյանին քրեական հետապն…

    Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն՝ 2025 թվականի հունվարի 10-ին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
    2025 թվականի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:
    Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 24-ին տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը: Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2025 թվականի հունվարի 13-ին՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):
    Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ծ.-ի անվտանգության ևս երկու աշխատակցի՝ Ա.Ա.-ի և Ա.Մ.-ի, նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթից Ա.Ա.-ի վերաբերյալ անջատված մասը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ա.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:
  • Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Շիոն Երր…

    Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Շիոն Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ կաթողիկոս-պատրիարք ընտրվելու, օծվելու և գահակալության առիթով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են դեսպանությունից։

    «Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո Երրորդին, ում հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել։ Եվ կարծում եմ, պատահական չէ, որ նրա օծման օրը, այսօր, Վրաց եկեղեցին նշում է քրիստոնեական լույսի և սիրո տոնը։
    Նորին Սրբությանը մաղթում եմ երկար, խաղաղ ու առողջ տարիներ` աստվածահաճո ծառայության մեջ, որոնք համոզված եմ շարունակությունն են լինելու Վրաց եկեղեցու հոգևոր հայրերի սերմանած քրիստոնյա բարքերի և, առավել են հզորացնելու վրաց ժողովուրդն ու Մայր եկեղեցին»,- նշել է դեսպանը։

  • ԱՄՆ Տեխասի նահանգում Netflix-ին դատի են տվել՝ մեղադրելով ընկերությանը ԱՄՆ-ում եր…

    ԱՄՆ Տեխասի նահանգում Netflix-ին դատի են տվել՝ մեղադրելով ընկերությանը ԱՄՆ-ում երեխաների և մեծահասակների տվյալներն առանց նրանց համաձայնության հավաքելու և «կախվածություն առաջացնող» դիզայն օգտագործելու համար։
  • Արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության…

    Արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը խոսել է նախկին իշխանությունների ներկայացուցիչների, պետական բյուջեի աճի և հակակոռուպցիոն պայքարի մասին։
    Վարչապետը նշել է, որ իշխանություններին հաջողվել է վերադարձնել նախկինում յուրացված միջոցների մի մասը։
    «Մենք միլիարդների գողացված եկամուտ արդեն հետ ենք բերել»,- հայտարարել է Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանի պետական բյուջե լրացուցիչ 6,6 միլիարդ դոլար մուտք է եղել։
    Փաշինյանը նաև նշել է, որ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018-2025 թվականներին 300 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել, քան նախորդ ութ տարվա ընթացքում։
    Վարչապետի խոսքով՝ հավաքագրված միջոցները վերադարձվել են քաղաքացիներին տարբեր ծրագրերի միջոցով։
    «1․4 տրիլիոն դրամ գումար վերադարձրել ենք Հայաստանի քաղաքացիներին»,- նշել է նա՝ որպես օրինակ բերելով կենսաթոշակների բարձրացումը, եկամտային հարկի վերադարձի ծրագրերը, բազմազավակ ընտանիքների աջակցությունը, ինչպես նաև կրթության և բանակի ֆինանսավորման աճը։
    Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այժմ կան մինչև 700 հազար դրամ աշխատավարձ ստացող զինվորականներ և ուսուցիչներ, երկրում կառուցվում են 300 դպրոց և 500 մանկապարտեզ։
    Նա նշել է նաև, որ վերջին տարիներին համայնքներում իրականացվել են մոտ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ։
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշվել է Ծառայության կազմավորման 28-ա…

    Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշվել է Ծառայության կազմավորման 28-ամյակը և Հարկադիր կատարողի օրվա 13-ամյակը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Երևանում մայիսի 12-ին կայացած «ՓՄՁ ոլորտ. ազդեցություն և զարգացման մարտահրավերնե…

    Երևանում մայիսի 12-ին կայացած «ՓՄՁ ոլորտ. ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովը նվիրված էր Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ միջազգային ու տեղական գործընկերների իրականացրած և իրականացվող օժանդակության ծրագրերի ներկայացմանը, նաև առկա խնդիրների և մարտահրավերների քննարկմանը:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման ընթացքում ֆինանսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները հանգամանորեն անդրադարձան օրակարգում ներառված հարցերին:
    Համաժողովի նպատակն էր ներկայացնել գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ Գերմանահայկական հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացված վարկային ծրագրերի ազդեցությունը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության կայուն զարգացման վրա, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավոր ուղիներն ու առկա մարտահրավերները։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ