Category: Armen Press

  • Արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության…

    Արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը խոսել է նախկին իշխանությունների ներկայացուցիչների, պետական բյուջեի աճի և հակակոռուպցիոն պայքարի մասին։
    Վարչապետը նշել է, որ իշխանություններին հաջողվել է վերադարձնել նախկինում յուրացված միջոցների մի մասը։
    «Մենք միլիարդների գողացված եկամուտ արդեն հետ ենք բերել»,- հայտարարել է Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանի պետական բյուջե լրացուցիչ 6,6 միլիարդ դոլար մուտք է եղել։
    Փաշինյանը նաև նշել է, որ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018-2025 թվականներին 300 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել, քան նախորդ ութ տարվա ընթացքում։
    Վարչապետի խոսքով՝ հավաքագրված միջոցները վերադարձվել են քաղաքացիներին տարբեր ծրագրերի միջոցով։
    «1․4 տրիլիոն դրամ գումար վերադարձրել ենք Հայաստանի քաղաքացիներին»,- նշել է նա՝ որպես օրինակ բերելով կենսաթոշակների բարձրացումը, եկամտային հարկի վերադարձի ծրագրերը, բազմազավակ ընտանիքների աջակցությունը, ինչպես նաև կրթության և բանակի ֆինանսավորման աճը։
    Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այժմ կան մինչև 700 հազար դրամ աշխատավարձ ստացող զինվորականներ և ուսուցիչներ, երկրում կառուցվում են 300 դպրոց և 500 մանկապարտեզ։
    Նա նշել է նաև, որ վերջին տարիներին համայնքներում իրականացվել են մոտ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ։
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշվել է Ծառայության կազմավորման 28-ա…

    Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշվել է Ծառայության կազմավորման 28-ամյակը և Հարկադիր կատարողի օրվա 13-ամյակը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Երևանում մայիսի 12-ին կայացած «ՓՄՁ ոլորտ. ազդեցություն և զարգացման մարտահրավերնե…

    Երևանում մայիսի 12-ին կայացած «ՓՄՁ ոլորտ. ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովը նվիրված էր Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ միջազգային ու տեղական գործընկերների իրականացրած և իրականացվող օժանդակության ծրագրերի ներկայացմանը, նաև առկա խնդիրների և մարտահրավերների քննարկմանը:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման ընթացքում ֆինանսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները հանգամանորեն անդրադարձան օրակարգում ներառված հարցերին:
    Համաժողովի նպատակն էր ներկայացնել գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ Գերմանահայկական հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացված վարկային ծրագրերի ազդեցությունը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության կայուն զարգացման վրա, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավոր ուղիներն ու առկա մարտահրավերները։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է արել Մայի…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է արել Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը,  ներկա լինել  Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին։
    Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին արձակուրդում է և մասնակցում է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք նախընտրական քարոզարշավին, այդ մասին ասել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

    «Ով բանակի հետ կապված լրացուցիչ հարցեր ունի, այդ զորահանդեսը շատերի հարցերի պատասխանները կտա։ Ընդ որում, ես հանձնարարել եմ, որ զորահանդեսի սպառազինությունը ոչ թե գա հրապարակով անցնի գնա, այլ ասել եմ, որ այդ սպառազինությունը պետք է մտնի Հանրապետության հրապարակ, գնա Տիգրան Մեծի պողոտայով, երևի, կձգվի մինչև Երկաթգծի կայարան։ Իհարկե, երկու կողմից մենք կունենանք արգելապատնեշներ, որ մարդիկ շատ չմոտենան։ Եվ ես հանձնարարել եմ, որ թողնեն քաղաքացիները գան,  տեսնեն և գնահատեն»,- ասել է վարչապետը։

    Նա հավելել է՝ կանխատեսում ունի, որ այդ օրը Երևանի ռեստորանները շատ աշխատանք են ունենալու, որովհետև քաղաքացիների մոտ, որոնք ներկա կլինեն զորահանդեսին, դրանից հետո քեֆ անելու ցանկություն է առաջանալու, որովհետև նրանք բոլորովին ուրիշ բանակ։

    «Բայց նաև, որպեսզի մենք բանակը դարձնենք խաղաղություն, այլ ոչ թե պատերազմի գործիք, մենք ասում ենք, որ Հայաստանի բանակը Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանությունից դուրս ուրիշ որևէ խնդիր չունի լուծելու։ Մենք սա պետք է արձանագրենք՝ որպես ժողովրդական պետական պայմանավորվածություն, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով մեր պաշտպանունակությունը կբարձրացնենք, բայց մենք Հայաստանի ինքնիշխան սահմանից այն կողմ ռազմական խնդիրներ չենք ունենալու, ագրեսիվ քաղաքականության չենք վարելու»,- նշել է Փաշինյանը։

  • «Արմենպրես» լրատվական գործակալության լոգոյի օգտագործմամբ կրկին կեղծ տեղեկություն…

    «Արմենպրես» լրատվական գործակալության լոգոյի օգտագործմամբ կրկին կեղծ տեղեկություն է հրապարակվել X սոցցանցային հարթակում։ 
    Իրականության հետ աղերս չունեցող տեքստային տեղեկատվությունը Kevin Rose անվամբ օգտատերը զուգորդել է տեսանյութով` օգտագործելով կադրեր Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, նաև ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մամուլի ասուլիսից` նրան վերագրելով մտքեր, որոնք երբևէ չեն ասվել, իսկ տեսանյութի վրա կիրառելով «Արմենպրես»-ի լոգոն:    
    X-ում հրապարակելիս որպես թեգեր կիրառվել են ինչպես «Արմենպրես»-ի, այնպես էլ հայկական այլ լրատվական կայքերի, France24-ի, AFP-ի, NBCNews-ի, USATODAY-ի էջերը։
  • Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, պատվիրակության ղեկա…

    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի նախագահությամբ, մայիսի 12-ին հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
    Պատվիրակության կազմում են ԵԽԽՎ անդամներ Իտալիայի Հանրապետությունից, Շվեյցարիայի Համադաշնությունից, Իսպանիայի Թագավորությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Շվեդիայի Թագավորությունից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԽԽՎ Ընտրությունների բաժնից։
    Պատվիրակության կազմում է նաև ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգը։  Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ևս հյուրընկալվել է ԿԸՀ-ում։
  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռո…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արմեն Գեւորգյանը մայիսի 12-ին հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ:
  • Հայաստանն իր հյուրընկալ դռները կբացի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026»…

    Հայաստանն իր հյուրընկալ դռները կբացի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի առաջ, որը կանցկացվի ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
    Մրցույթը, որին մասնակցում են երաժիշտներ 11 երկրից, Հայաստանը կներկայացնի  15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։
    Մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ մրցույթի անցկացումը մեր երկրում ևս մեկ հնարավորություն է ընդգծելու դասական արվեստի կարևորությունը, նպաստելու դրա հանրահռչակմանն ու տարածմանը։
  • Թուրքիան պատրաստվում է փոխել դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների …

    Թուրքիան պատրաստվում է փոխել դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների կարգը։ 
    Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին արձակուրդում է և մասնակցում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։
    Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և վարչապետի ականջին ինչ-որ բան էր փորձում ասել, քանի որ վարչապետի հագուստին բարձրախոս կար ամրացված, լսվել էր հետևյալ արտահայտությունը՝ «թուրքերն այսօր բացում են, ողջունող տեքստ պատրաստենք ԱԳՆ խոսնակի»։
    Լրագրողներն այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ Արարատ Միրզոյանը։
    Փաշինյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում էր Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանը։
    Նրա խոսքով՝ նախկինում թուրքական կողմի կարգավորումներում Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքներն առաջին հերթին ձևակերպվել են որպես երրորդ երկիր արտահանվող, ապա նոր վերաարտահանվել Հայաստան։
    «Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, և դա լրացուցիչ գործընթաց էր՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում»,- ասել է վարչապետը։
    Փաշինյանը նշել է, որ այժմ թուրքական կողմը հնարավորություն է տալիս փաստաթղթերում որպես առաքման երկիր ուղիղ նշել Հայաստանը։
    «Հիմա իրենք ձևակերպում են այնպես, որ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի։ Դա նկատի ուներ»,- պարզաբանեց Փաշինյանը։
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք  խորհրդար…

    «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք  խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում բողոքի ակցիա է իրականացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) շենքի մոտ։
    Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշել է, որ ակցիան նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այն «զանգվածային իրավախախտումների» վրա, որոնք, ըստ Մարուքյանի, տեղի են ունենում այս կառույցի միջոցով։

    «Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ իրենց տունը կամ մեքենան կալանքի տակ են հայտնվել չվճարված ընդամենը 5 հազար դրամի պատճառով։ Իրական արդարադատության բացակայությունը շարունակվում է հենց այս կառույցի միջոցով»,-նշել է Մարուքյանը։

    Նա նաև քննադատել է այն երևույթը, որ «ՀԿԱԾ-ը մարդկանց հաշիվների վրա կալանքը դնում է ակնթարթորեն, սակայն այն հանելու գործընթացը կարող է ամիսներ տևել»։
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանն էլ իր հերթին նշել է, որ պետությունն այսօր սահմանափակվում է ընդամենը երկու գործառույթով՝ հսկել և պատժել։
    «Մենք չենք խոստանում վերացնել բոլոր տուգանքները, մենք խոստանում ենք դրանք դարձնել արդարացի։ Պետությունը չպետք է դահիճ լինի»,- նշել է Փաշոյանը։
    Ակցիայի ավարտին ՀԿԱԾ շենքից դուրս է եկել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ բանավեճի բռնվելով Էդմոն Մարուքյանի հետ։
    Սրբուհի Գալյանն Արդարադատության նախարարության  կազմում գործող ՀԿԱԾ-ի գործունեության վերաբերյալ դրական վերաբերմունք է արտահայտել՝ կարծիք հայտնելով, որ Էդմոն Մարուքյանի նշած դեպքերն իրականությանը չեն համապատասխանում, համակարգը լավ է աշխատում։

    «Ինչպե՞ս այլ կերպ ապահովենք մյուս քաղաքացիների պարտավորությունները, ինչպե՞ս պետք է քաղաքացին ակնկալի, որ իր վերաբերյալ դատական բարենպաստ ակտը կատարվի։ Մարդը պետության անբաժանելի մասն է, և ժողովուրդը պետության անբաժանելի մասն է։ Մարդն ամեն ինչի կենտրոնում է և, հետևաբար, ՀԿԱԾ-ի գործառույթը նաև մարդկանց իրավունքների պաշտպանությունն է և հատկապես այն մարդկանց, որոնց վերաբերյալ կան բարենպաստ դատական ակտեր։ Կարծում եմ, որ քաղաքացիների համար շատ կարևոր է, որ պետության իրավունքները լինեն պաշտպանված՝ որոշ դեպքերում մեր անբարեխիղճ քաղաքացիներից»,-նշել է Սրբուհի Գալյանը, ինչին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը համոզմունք է հայտնել, որ պետք է այլ համակարգ ներդրվի։