Category: Armen Press

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական ​​այցով Պեկին է ժամանել. սա ինը տարվա ը…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական ​​այցով Պեկին է ժամանել. սա ինը տարվա ընթացքում ամերիկացի ղեկավարի առաջին այցն է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
  • Հայկական արվեստը համաշխարհային համատեքստում ուսումնասիրելու նպատակով Հայաստանում…

    Հայկական արվեստը համաշխարհային համատեքստում ուսումնասիրելու նպատակով Հայաստանում կանցկացվի երկօրյա համաժողով։
    Մայիսի 15-ին և 16-ին Armenian Modern and Contemporary Art Project (AMCA)-ը կներկայացնի «Մշակութային համատեքստ և ինքնություն․ հայկական արվեստը համաշխարհային երկխոսության մեջ» միջազգային համաժողովը։
    Այն կմիավորի հետազոտողների, համադրողների և տարբեր հաստատությունների Հայաստանից, Եվրոպայից և առավել լայն տարածաշրջանից։
  • Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչակ…

    ❗️Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը
    Այս մասին հայտարարություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

    «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
    Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս»,– հայտարարում են ԿԸՀ-ից՝ ևս մեկ անգամ կոչ անելով նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում։

  • Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մարզիկները փայլուն արդյունքներ են ապահովել Հուն…

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մարզիկները փայլուն արդյունքներ են ապահովել Հունաստանում կայացած K-1 և քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններում։
  • Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայա…

    Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը։
    Ապարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հեղուկ գազի շուկայում վերջին օրերի իրավիճակին։
    Պապոյանի խոսքով՝ մայիսի սկզբին Հայաստան մուտք գործող հեղուկ գազի ծավալները փոքր էին, ինչի հետևանքով շուկայում խնդիրներ էին առաջացել։
    «Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է, Հայաստանում կա հեղուկ գազ բոլոր տեղերում»,- նշեց նա։
    Նախարարը տեղեկացրել է, որ գազի գինը, որը նախկինում գերազանցում էր 300 դրամը, արդեն նվազել է։
    «Ես նոր նայում էի Ապարանում գինը հիմա 240 դրամ է։ Արդյոք դա այն գի՞նն է, որը պիտի լինի։ Ես կարծում եմ՝ ոչ»,- ասաց Պապոյանը։
    Նրա խոսքով՝ գների նվազման գործընթացը դանդաղ է ընթանում, սակայն շուկայի վրա կարող է ազդել իրանական հեղուկ գազի մուտքը։
    «Իրանում Էկոնոմիկայի նախարարության կցորդը երեկ ինձ զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան մտնելու է նաև իրանական հեղուկ գազ»,- նշեց նախարարը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննություն կա…

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։
    ԿԳՄՍ նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։

    «Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։
    Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
    Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:
    Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»,- ասված է հայտարարության մեջ:

  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օ…

    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։ 

    «Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

    Հաղորդագրությանը կից ներկայացվել են նաև ձայնագրություններ։

    Մի խումբ անձինք ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու համար

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարը գործարարներին ծանուցել է Հայաստանի և Թուրքիայի մի…

    ❗️Հայաստանի էկոնոմիկայի նախարարը գործարարներին ծանուցել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի մասին
    Էկոնոմիկայի նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
    «Հարգելի’ գործարարներ,  2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։
    Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։
    Միաժամանակ, երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։
    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 011597211»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
  • Ավստրալիան կմիանա Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ պաշտպանական առաքելու…

    Ավստրալիան կմիանա Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ պաշտպանական առաքելությանը, որն ապահովում է Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ռիչարդ Մառլզին։

    «Ավստրալիան պատրաստ է աջակցել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած անկախ և խիստ պաշտպանական բազմազգ ռազմական առաքելությանը, հենց այն ստեղծվի», — հայտարարել է պաշտպանության նախարարը։

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է …

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում։
    Ապարան խոշորացված համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը խոսել է համայնքում իրականացված ծրագրերի, առողջության ապահովագրության և կենսաթոշակների բարձրացման մասին։
    Փաշինյանի խոսքով՝ Ապարան խոշորացված համայնքում ՀՀ կառավարության և համայնքի համատեղ ջանքերով իրականացվել են շուրջ 2,4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։
    «Ապարան խոշորացված համայնքում մենք շուրջ 2․4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել համայնքի հետ համատեղ, որտեղ ֆինանսավորման մոտավորապես 45 տոկոսն իրականացրել է կառավարությունը»,-նշել է նա։
    Վարչապետը հայտարարել է, որ կառավարության և համայնքի համագործակցության արդյունքում Ապարանը տեսանելիորեն փոխվում է։
    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդունված սոցիալական որոշումներին՝ առանձնացնելով առողջության ապահովագրության համակարգի ներդրումը և կենսաթոշակների բարձրացումը։
    «Մենք էս ընտրությունների նախընտրական քարոզարշավ մտնում ենք մի քանի կարևոր որոշումով։ Դրանցից ամենալավը՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրումն է և կենսաթոշակառուների թոշակների բարձրացումը»,- ասել է նա։
    Փաշինյանի խոսքով՝ առողջության ապահովագրության ծրագրից արդեն օգտվում են 65 տարեկանից բարձր քաղաքացիները և մինչև 18 տարեկան երեխաները։