Category: Armen Press

  • Գյումրիի թանգարաններն այս տարի ևս միացել են «Թանգարանային գիշեր» համաեվրոպական մ…

    Գյումրիի թանգարաններն այս տարի ևս միացել են «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը
    Քաղաքում գործող ինչպես համայնքային ենթակայության, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող մշակութային օջախները, միանալով միջազգային այս նախաձեռնությանը, կազմակերպել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, վարպետաց դասեր, հանրային քննարկումներ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Գյումրիի «Կումայրի» պատմա-մշակութային թանգարան-արգելոցի պատկերասրահում մայիսի 16…

    Գյումրիի «Կումայրի» պատմա-մշակութային թանգարան-արգելոցի պատկերասրահում մայիսի 16-ին հանդիսավորությամբ բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված գեղանկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադայի (Սամվել Գրիգորյան) «Անվերջ վերադարձ» խորագիրը կրող անհատական հետահայաց ցուցահանդեսը:
  • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում …

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքը։
    Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել դեպքի առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ 

    «Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում ենպետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։
    Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը։
    Նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։
    Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում կիրառված հսկողության միջոցների, բժշկական արձագանքի, ինչպես նաև ինքնասպանության ռիսկերի գնահատման և կանխարգելման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։
    Պաշտպանը վերահաստատում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է առավել զգայուն, մասնագիտական և շարունակական մոտեցում, իսկ նման ողբերգական դեպքերի կանխարգելումը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը»։

  • Սյունիք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձո…

    Սյունիք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր բնակավայրի մանկապարտեզ, դպրոց և մշակույթի տուն, ծանոթացել պետական տարբեր ծրագրերով կատարված բարեկարգման աշխատանքներին։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
    Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։
  • «Եվրատեսիլ 2026» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մ…

    «Եվրատեսիլ 2026» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, հաղթեց Բուլղարիան, որը ներկայացրեց Դարան՝ Bangaranga երգով: Թե՛ հեռուստադիտողի, թե՛ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց ամենաբարձր միավորները, ընդհանուր՝ 516:
    Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բեթանը՝  Michelle երգով՝ վաստակելով 343 միավոր, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռումինիան, որը ներկայացրեց Ալեքսանդրա Կապիտանեսկուն՝ Choke Me երգով: Նա վաստակեց 296 միավոր:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը:  Հայաստանը 12 միավորը շնորհեց  Ավստրալիային, որի ներկայացուցիչ Դելտա Գուդրեմը Eclipse երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 287 միավոր:
    70-րդ «Եվրատեսիլ»-ի եզրափակչում հանդես եկավ 25 երկիր՝ Բուլղարիա, Իսրայել, Ռումինիա, Ավստրալիա, Իտալիա, Ֆինլանդիա, Դանիա, Մոլդովա, Ուկրաինա, Հունաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Ալբանիա, Նորվեգիա, Խորվաթիա, Չեխիա, Սերբիա, Մալթա, Կիպրոս, Շվեդիա, Բելգիա, Լիտվա, Գերմանիա, Ավստրիա և Միացյալ Թագավորություն:
    Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba  երգով մայիսի 14-ին հանդես էր եկել մրցույթի կիսաեզրափակիչ փուլում, սակայն չանցավ եզրափակիչ:
  • Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորա…

    Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որին մասնակցում են շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ՝ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
    2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին երկօրյա միջոցառումների ծրագրի ընթացքում կդառնա ավանդական արհեստների, երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր:
    Փառատոնի բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։
  • Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ծանոթացել է Միգրացիայի և քաղաք…

    Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը
    ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին։
    Այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

    https://cdn4.telesco.pe/file/2407ca0b13.mp4?token=orGklpcyxMaUo9oit_QW3y5P13DeeNZtdqzl-1WDLvDracuFnWW1iHT-m54wlU4HAOSrbrIlNDnCR9zzyYFOPfszKAgVnE13cOlhl77dEQBTg55rv1d28TQqMy5txf7ZEk9wZjlsLFDMBbrutC41yyqsDD84NupH-dKxkUCU6G4N9LwYl_uIl3s_hGB6CHgE3F9HQfBtPhOURDlSRhHQvQCmj-Q7eqg2Ztsz-vWbxpxLw6zeJc0NvTaNfipY9qqFfl1uMMgmnY3vdDG_UKkIlY3uy1XKRTZWAzzC4QAMziuhqDj8e1eRrcqA9mqdq3U6ynu6rmgMFtY5hWEHrgbIdQgtTVULqezu_dmlZ-idQ1v6EZBB21IOdmvotdAyL2LApEXCeHWmkLAnYYWmQJ9PxDhTHmIVH1ZCez5-tDmWiSkaCSjo9kFbwDoBCkpRVHNynbF5EusNuOv-7yM2BkIxh03ufMd_A1PCAj96ob9eYF_7PgK5ubYrsFghKMOHGUi2BOf0hgHiQkYG8SYfcS68fpzZcny-e3lKkJJd1oTeCN6w3epay8QKOMxiwR2-A360xGASNolnw60sIgVWSd5QOXmaO523-xCpnjLg1RJwCph69cwKMlUtKXPkJuGr0M8Ea5vwAvu1enKw5xEYyRB28ONP9GU3zQjfzOdwV0Qsnk8

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից իշխող «Քաղաքացիական պայմանագիր…

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

    «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Թանգարանային գիշերը Երևանի մի շարք թանգարաններում…

    Թանգարանային գիշերը Երևանի մի շարք թանգարաններում
  • Ազգային ժողովի 2026 թվականի խորհրդարանական ընտրության քարոզարշավի ընթացքում արձա…

    Ազգային ժողովի 2026 թվականի խորհրդարանական ընտրության քարոզարշավի ընթացքում արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանազատման և փախստականների վերաբերյալ հարցերում կառավարության սկզբունքները։
    Քաղաքացիներից մեկը Փաշինյանից հետաքրքրվեց այսպես կոչված «անկլավների» հարցով։

    «Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։ Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,- ասաց Փաշինյանը։

    Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև փախստականների վերադարձի վերաբերյալ քաղաքացու հարցերին։

    «Ինչքան մենք ասում ենք Բաքվի փախստականներ, Ղարաբաղի, Սումգայիթի, Նախիջևանի և այլն… ռազմավարական գործարքի էությունը սա է՝ երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա, Ղարաբաղի ժողովուրդը տնավորվում է այստեղ, մյուս մեր փախստական եղբայրներն ու քույրերը տնավորվում են այստեղ, ու կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում, պանդուխտի, գաղթականի տրամաբանությունն ու էջերը փակում ենք։ Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։