Category: Armen Press

  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6–ին Վարշավայում մասնակց…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6–ին Վարշավայում մասնակցել է պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված «Defence24 Days» համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 
    Նշենք, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան մայիսի 5–ին։ 
  • Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքա…

    Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը:
    Խորհրդարանի նիստում նախագծերի փաթեթը զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

    «Առաջարկվում է ձևավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով: Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով: Վայոց ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով և ձևավորել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք»,- ասաց Ավետիսյանը:

    Առնակ Ավետիսյանը նշեց, որ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 նոր համայնք:

    «Խոշորացման այդ փուլի արդյունքում Հայաստանում կլինի 64 համայնք: Չխոշորացված կմնան Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք»,- նշեց նախարարի տեղակալը:

    Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում այդ համայնքներում նախատեսվում է ավագանու ընտրություններն անցկացնել 2026 թվականի աշնանը:

  • Երևանի Միսաք Մանուշյանի այգում բացվել է հանրային ներառական «Հայ գյուտարարներ`գիտ…

    Երևանի Միսաք Մանուշյանի այգում բացվել է հանրային ներառական «Հայ գյուտարարներ`գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Վարչապետը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է նորաբաց խաղահրապարակ։
    Երևանի Միսաք Մանուշյանի այգում բացվում է հանրային ներառական խաղահրապարակ https://armenpress.am/hy/video/1249408
  • «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գ…

    «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի հետ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին:
    Գոհունակություն է արտահայտվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ավելացման կապակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա այցերի միջոցով շարունակել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը:
    Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
  • Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի…

    Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել սոցիալական ցանցի իր…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակրոնը տեսանյութ է հրապարակել Գյումրու Վարդանանց հրապարակում իր ելույթից՝ «Ֆրանսիան սիրում է ձեզ» գրությամբ։
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայ…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգի ընթացքում շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։
    Մակրոնը նշեց, որ ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած աղետը, երբ Ֆրանսիան կանգնեց Հայաստանի կողքին։

    «Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց։ Մենք գիտենք բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին։ Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք, Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»,- ասաց Մակրոնը։

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գյումրիում անցկացվող համերգը Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակում կազմակերպված վերջին միջոցառումն է։

    «Ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց, թե ինչպես է առանց բոլորիդ ողջունելու հեռանալու։ Իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Ես Ֆրանսիայում ասում էի իրեն, որ Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն է վայելում, ասում էր՝ չափազանցնում ես։ Հիմա ամեն անգամ, երբ նման տեսարան է լինում, իրեն ասում եմ՝ տես, որ չէի չափազանցնում»,- ասաց Փաշինյանը։

  • «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով միջոցառում Գյումրիումhttps://www…

    «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով միջոցառում Գյումրիում
    https://www.youtube.com/watch?v=N1p5wNKSZyg

    «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով միջոցառում Գյումրիում

    «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով միջոցառում Գյումրիում:
    #news #armenia #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/