Category: Armen Press

  • ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հ…

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդման ուսումնասիրման արդյունքում տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
  • Նազելի Բաղդասարյանն ավարտում է աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամո…

    Նազելի Բաղդասարյանն ավարտում է աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին Բաղդասարյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    «Վերջին երեքուկես տարիների ընթացքում աշխատել եմ վարչապետի աշխատակազմում։ Մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ փորձելով առավելագույնս ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հնարավորինս հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը»,- գրել է Բաղդասարյանը։

    Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի և ձեռք բերած փորձի համար, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, մամուլի քարտուղարներին ու խոսնակներին։
    Բաղդասարյանն առանձնահատուկ ընդգծել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ու Ռազմավարական հաղորդակցության վարչությունների, ինչպես նաև Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցների հետ համագործակցությունը։

    «Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։
    Մեր համագործակցությունն ինձ համար մշտապես եղել է առանցքային։ Ձեր աշխատանքն ու հետևողականությունը չափազանց կարևոր են հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման հարցում»,- նշել է նա։

    Նազելի Բաղդասարյանը հայտնել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ընտրվել է Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

    «Կհանդիպենք Ազգային ժողովում»,- եզրափակել է նա։

    Նազելի Բաղդասարյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2023 թվականի հունիսի 23-ին։

  • ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ա…

    ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխհարաբերություններին։

    «Խնդիրը հետևյալի մեջ է՝ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Մինչև այս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, ռազմավարական հարաբերություններ ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական առումով։ Հիմա Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և բազմաթիվ այլ պետությունների հետ, և Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Ռուսաստանը գտնում է, որ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Սա լեգիտիմ դիրքորոշում է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Փաշինյանը։

    Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Հայաստանն ի վերջո լավ գործընկեր է, թե լավ գործընկեր չէ, Փաշինյանը նկատեց․

    «Հայաստանը 2022 թվականին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները չկատարեց։ Ի՞նչ էր արել Հայաստանի Հանրապետությունը, ո՞ւմ էր վատություն արել։ Ինչո՞վ էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մե՞ջ է խնդիրը․բայց դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչո՞ւ է անընդհատ հնչում կանխավարկած, որ մենք ենք վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ էր արել ոևէ մեկին, Բելառուսին վատություն է՞ր արել, որ Բելառուսի նախագահը հայտարարի, թե Հայաստանն ո՞ւմ է պետք։ Հարգարժան գործընկերը՝ բելառուսի նախագահը, փնտրում–փնտրում ու չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Ինչպե՞ս կարելի է ինքնիշխան երկրի մասին այդպես խոսել։ Հիմա մենք ցույց ենք դնում թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը, և այդ բոլոր գործընկեր երկրներն էլ Հայաստանի Հանրապետությանն են պետք։  Ես խնդրում եմ, որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով և հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում»,- ասաց ՀՀ վարչապետը։

  • Գյումրիում Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բացվել է «Գորգազարդ Հայաստան» …

    Գյումրիում Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բացվել է «Գորգազարդ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված է Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) Արվեստի բաժնի ուսանողների 16 աշխատանք: Ցուցահանդեսը գործելու է շուրջ մեկ ամիս:
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Պետրոսյանն ընդգծեց, որ թանգարանի գլխավոր առաքելություններից է համայնքի համար ակտիվ մշակութային միջավայրի ձևավորումը: «Այսօր մեր թանգարանի դռները բացվեցին ՇՊՀ Արվեստի բաժնի ուսանողների և արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանի առջև։
  • ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը…

    ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։Փա…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։
    Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։

    «ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, կազմակերպությունն էլ չի գործում։ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանն է հաղթահարելու այս խնդիրը, այլ ոչ թե ԵԱՏՄ-ն»,- ասաց ՀՀ վարչապետը։

  • Վարչապետը նոր խոսնակ ունիhttps://youtu.be/lkbLsMLsTzA?si=1egwCjfWkih3L5rzՎարչապե…

    Վարչապետը նոր խոսնակ ունի
    https://youtu.be/lkbLsMLsTzA?si=1egwCjfWkih3L5rz

    Վարչապետը նոր խոսնակ ունի

    Վարչապետը նոր խոսնակ ունի։
    #news #pashinyan #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հայ-թուրքական…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում՝ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան։

    «Հատուկ բանագնացի հետ կապված որոշում դեռ չկա։ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են»,- ասաց Փաշինյանը։

  • ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայ…

    ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է և այդտեղ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի՝ Բյուրեղավան համայնքում ջրում տեղ գտած շեղումների հետևանքով աղիքային թունավորման հերթական դեպքի մասին հարցին։

    «Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն և հետևություններ անեն «Վեոլիա ջուր»-ն ու մնացած պատասխանատու մարմինները։ Անհրաժեշտ որոշումներ պետք է կայացնեն։ Խնդիրը միայն ներդրումը չէ։ Մեզ երբեմն թվում է, որ խողովակներ տեղադրելով՝ հարցը լուծեցինք, բայց եթե այդ ամենն ամենօրյա սպասարկման չենթարկվի, նորից ունենալու ենք նույն պրոբլեմները։ Ամենօրյա սպասարկման համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Ընդ որում՝ ռիսկերի կառավարումը ներառվում է նաև սակագների մեջ։ Մենք պետք է առերեսվենք խնդրի հետ և առաջնորդվենք ստանդարտներով։ Բոլոր պրոցեսները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի կարողանանք երկարաժամկետ ապահովել ամենօրյա ջրամատակարարման որակյալ սպասարկում»,- ասաց ՀՀ վարչապետը։