Category: Armen Press

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախարար …

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:

    https://cdn4.telesco.pe/file/5a549c7104.mp4?token=tNMdD1Jza6D4HR-eEFpTYQKLpWCbMMctZ9z8kTExuZIcvTtpGvngdN-Zvk_FItQvQwatoNmzyc3Rg5XicPUaWcyo_R19VcMCbsRqT6d6NjiExdUlGV6Vr6ZVhIOQk5hzmGXZEqklWZR8VnPdesIS53oMpK-NUfLe53J706Hf0Tw-DZxpI6md67W6rtkLVSpG9WTG—ow8eWJU9mqfqLSCkWWUQ-5I3iQu2XrQ82HGeiya2cMf94MrTYvJm4bFA5kgCdtCluy_ufoWE5UZnaLtbDKBEOuijFxBkqZfQF0nE0YEXpeJxdfwrx9xJJWjJSJy3rGPLc8oUHlcEGyyrKFnRKUGsjXMuQMaJ9tF1E8fQgX8csxkcZojxBpeC44jP8GIZ6q1XYApxTlho6Rj7zmtqHzPNnnXI4cIZlueTSqMFbrEiJwNiRCd74nNwhSvTfL177RxMGkm-aD_k6K1hE47vsCTwEgf45WZ4Tr0Re6oCwJdQfG4AnVw2oIEiDGJ3Gh_Ix_B8tydQ5ksiuXY2V6JUTbYFcpwdKz8OWU5GkETVyrycYzp_MjR236Wr6VAGUJGsIXOU74tSN7AE8qubAu1D7JpDjHNKaKLMCfQEgy0D0KNZOYq2npa9W3H_5PjZ3AYXofAN5pEfDEwsCvk1Sayl6tfeo8-umluLLYkYsxRIg

  • Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Firebird AI» մ…

    Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Firebird AI» մեգանախագծի ֆինանսավորման համար վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:
    Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից, պայմանագիրը կնքվել է վեց ֆինանսական կառույցների, մասնավորապես Արդշինբանկի, Ակբա բանկի, Էվոկաբանկի, Ֆասթբանկի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ֆոնդի և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ֆոնդի միջև:
    Մարտին Գալստյանն ընդգծել է, որ «Firebird AI» նախագծի ֆինանսավորումը վկայում է Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգի որակական զարգացման մասին՝ նշելով, որ այն արդեն ունի բավարար կարողություններ նման մասշտաբի և միջազգային նշանակության ծրագրերի գնահատման և իրականացման համար։
  • Քննչական կոմիտեն ստացել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդումն …

    Քննչական կոմիտեն ստացել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդումն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ հաղորդումը։
    Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որում միջադեպի մասնակիցներից Միքայել Մարգարյանի գործողությունները որակվել են որպես խուլիգանություն։

    «ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված …

    🇦🇲🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։
    Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
    Հանդիպման ընթացքում նախարարները բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։
    Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։
    Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ միտված պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդմանը։
  • Փարիզում մարտի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է…

    Փարիզում մարտի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել հանդիպումից՝ կից գրելով, որ հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր:
  • Flyone Armenia-ն 2026 թվականի հունիսի 12-ից սկսում է կանոնավոր չվերթներ իրականաց…

    Flyone Armenia-ն 2026 թվականի հունիսի 12-ից սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Երևան – Ալմաթի – Երևան երթուղով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ չվերթները կկատարվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ալմաթիի միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, ուղևորների համար հարմար չվացուցակով և մատչելի սակագներով։
  • Wizz Air հունգարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինի խոսքով՝…

    Wizz Air հունգարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանում ավիացիոն անվտանգության ռիսկերի ավելացման մասին խոսելու հիմքեր չկան։
    Wizz Air հունգարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինն այս մասին ասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գնահատե՞լ են Հայաստանի ավիացիոն անվտանգության ռիսկերը՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
    Իան Մալինը նշեց, որ ավիաընկերությունն ունի ռիսկերի գնահատման մեթոդներ, որոնք իրականցվում են երրորդ՝ անկախ կողմի դիտարկումների միջոցով։

    «Մենք այդ առումով ունենք ստանդարտ ընթացակարգ և այս պարագայում միայն Հայաստանի դեպքում չէ, որ կիրառում ենք այդ համակարգը։ Մենք դա օգտագործում ենք բոլոր երկրների պարագայում՝ նախապատվություն չտալով որևէ կոնկրետ երկրի։ Կարող եմ ասել, որ այս պահին հիմքեր չկան կարծելու, որ Հայաստանում ռիսկերի ավելացում կա»,-ասաց նա։

  • Հայաստանի Կառավարությունն առաջիկա 5 տարիներին աշխատանքներ է իրականացնելու, որպես…

    Հայաստանի Կառավարությունն առաջիկա 5 տարիներին աշխատանքներ է իրականացնելու, որպեսզի տարվա կտրվածքով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասնի երկրի բնակչության թվին (խմբ.վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել է 2023 թվականին, Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում է 2 միլիոն 928 հազար 914 մարդ)։    
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
  • ՀՀ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողո…

    ՀՀ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով:
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ։
  • Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ըն…

    Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին:
    Հանդիպման ընթացքում Դավիթ Խուդաթյանն արձանագրել է ավիաընկերության հետ հաջող համագործակցությունն՝ ընդգծելով, որ Wizz Air-ը ՀՀ կառավարության համար հուսալի գործընկեր է։ Նա հույս է հայտնել, որ ապագայում թռիչքների աշխարհագրությունն ավելի կընդլայնվի:
    Իան Մալինը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել:
    ՀՀ ՏԿԵ նախարարն առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան ավիաուղղություններ մեկնարկել, իսկ Վրաստանի դեպքում՝ դիտարկել Գյումրիի Շիրակ օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հեռանկարը։
    Կողմերը քննարկել են նաև օդաչուների վերապատրաստման կենտրոն հիմնելու առաջարկությունը, որը կարևոր կլինի ոչ միայն Wizz Air-ի և Հայաստանի, այլև տարածաշրջանի օդաչուների համար:
    Հանդիպումն ավարտվել է փոխադարձ պատրաստակամությամբ՝ առաջիկայում ավիացիոն ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու նպատակով: