Category: Armen Press

  • Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը…

    Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը

    https://cdn4.telesco.pe/file/69c27353d7.mp4?token=mxNmfZx2_DyhPb6U7FIUBC-11XqCtWmYrsrTOzQb3x-3BCfwaVZmSH9c1MvQpFif3KPY1xPIG3W1fKQmpUsiFHJojNynTA2wQMSdf3JQ6RBLQdWlttyLPljYESJ1gd_Ee5y14yOH__Oh_5TJttDWLtuNPKEEu-rEFXVZD8tei3uJ-3ChV7mG_5ao9MmgGNZMy2qKqx6IwvH-Naq9HRvK9BvyEL8RRwyBw1Zsu8naXodhgW90Tu6nY04lN49XGee1Is8fpaTHvuh4_6VBKADYsw-WCADIFqjaEu-P291TE_M1hxlTGshehxd74YJjuYfb69ATrBLnmKDlFpvy-jDRyl3zH4wty6c_kJRbhzHuoJhZuCsT7JCf9gp4JY7-EYjtjjDwiXcqLIM3UZrw-Ct0BBlPAfn7glpZL2KGjQYHSSr-UmmQZ4CHEZK9K5UNyNdpxM-VfTMz-QsraufZxniXZ905vJZYSy85gp_NEbCUyrsAkogL-p8MEY2EZdx9Rz2Bc3tfeBiHdD53kPq_Nvh_-JN7O5Azsjg_-1IGiBMOID_7m64ObMiqRR0SUD6FSaRvFAFiUtYl6dbFELN0DG9DVjOuEnre4KVSeiR9IAPse3wlWzVrgVPI3A4y_rooj7_NsSNDk1p-ho2CLeW3FXveNbMQZSsVwSMAcReQurT9zrE

  • Հայաստանի կառավարությունն անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների համար շուտով սպա…

    Հայաստանի կառավարությունն անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների համար շուտով սպասված աջակցության ծրագիր կիրականացնի։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

    «Անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար շուտով Կառավարությունը կիրականացնի շատ սպասված աջակցության ծրագիր»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

  • Հայաստանում նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելո…

    Հայաստանում նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելուց հետո հաջորդ փուլում Կառավարությունը կենտրոնանալու է թոշակառուների կյանքի պայմանների բարելավման վրա։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Վարչապետը նշեց, որ 2018 թվականից ի վեր նվազագույն թոշակը կրկնապատկվել է, իսկ 2022-23 թվականներին լուծվել է նվազագույն կենսագործունեության ապահովման խնդիրը։
  • Ներքին գործերի նախարարության Համայնքային ոստիկանության և Ազգային անվտանգության ծ…

    Ներքին գործերի նախարարության Համայնքային ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
    Նախնական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն։
  • Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առիթով քնն…

    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առիթով քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Միքայել Մարգարյանը։
  • Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը վերսկսվում են մարտի 31-ից։ «Արմենպրես»-ի փո…

    Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը վերսկսվում են մարտի 31-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախարար …

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:

    https://cdn4.telesco.pe/file/5a549c7104.mp4?token=tNMdD1Jza6D4HR-eEFpTYQKLpWCbMMctZ9z8kTExuZIcvTtpGvngdN-Zvk_FItQvQwatoNmzyc3Rg5XicPUaWcyo_R19VcMCbsRqT6d6NjiExdUlGV6Vr6ZVhIOQk5hzmGXZEqklWZR8VnPdesIS53oMpK-NUfLe53J706Hf0Tw-DZxpI6md67W6rtkLVSpG9WTG—ow8eWJU9mqfqLSCkWWUQ-5I3iQu2XrQ82HGeiya2cMf94MrTYvJm4bFA5kgCdtCluy_ufoWE5UZnaLtbDKBEOuijFxBkqZfQF0nE0YEXpeJxdfwrx9xJJWjJSJy3rGPLc8oUHlcEGyyrKFnRKUGsjXMuQMaJ9tF1E8fQgX8csxkcZojxBpeC44jP8GIZ6q1XYApxTlho6Rj7zmtqHzPNnnXI4cIZlueTSqMFbrEiJwNiRCd74nNwhSvTfL177RxMGkm-aD_k6K1hE47vsCTwEgf45WZ4Tr0Re6oCwJdQfG4AnVw2oIEiDGJ3Gh_Ix_B8tydQ5ksiuXY2V6JUTbYFcpwdKz8OWU5GkETVyrycYzp_MjR236Wr6VAGUJGsIXOU74tSN7AE8qubAu1D7JpDjHNKaKLMCfQEgy0D0KNZOYq2npa9W3H_5PjZ3AYXofAN5pEfDEwsCvk1Sayl6tfeo8-umluLLYkYsxRIg

  • Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Firebird AI» մ…

    Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Firebird AI» մեգանախագծի ֆինանսավորման համար վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:
    Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից, պայմանագիրը կնքվել է վեց ֆինանսական կառույցների, մասնավորապես Արդշինբանկի, Ակբա բանկի, Էվոկաբանկի, Ֆասթբանկի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ֆոնդի և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ֆոնդի միջև:
    Մարտին Գալստյանն ընդգծել է, որ «Firebird AI» նախագծի ֆինանսավորումը վկայում է Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգի որակական զարգացման մասին՝ նշելով, որ այն արդեն ունի բավարար կարողություններ նման մասշտաբի և միջազգային նշանակության ծրագրերի գնահատման և իրականացման համար։
  • Քննչական կոմիտեն ստացել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդումն …

    Քննչական կոմիտեն ստացել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդումն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ հաղորդումը։
    Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որում միջադեպի մասնակիցներից Միքայել Մարգարյանի գործողությունները որակվել են որպես խուլիգանություն։

    «ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված …

    🇦🇲🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։
    Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
    Հանդիպման ընթացքում նախարարները բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։
    Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։
    Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ միտված պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդմանը։