Category: Armen Press

  • Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի ներկայացուցիչները Իտալ…

    Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի ներկայացուցիչները Իտալիայի հեղինակավոր «Ալֆրեդո Բելտրամե» հյուրընկալության ինստիտուտում ներկայացրել են հայկական խոհանոցի պատմությունն ու լավագույն ավանդույթները։
    Փորձի փոխանակման ծրագիրն իրականացվել է Ակադեմիայի և Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցության շրջանակներում։
    Հայաստան-Իտալիա խոհարարական դիվանագիտության կամուրջների ստեղծմանն ուղղված այս գործընկերությունը մեկնարկել է դեռևս 2022 թվականից՝ սկիզբ առնելով «Իտալական խոհանոցի օրեր» ամենամյա միջոցառումից։
  • Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի նախապատրաստ…

    Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։

    «Ավարտեցինք զորահանդեսի նախապատրաստության վերջին աշխատանքները։ Մայիսի 28-ին 9։30–ից բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ եկեք և վայելեք Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր դիմագծով, նոր սպառազինությամբ, նոր հանդերձանքով»,– նշել է նախարարը։

    Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը հանրությանն էր ներկայացրել նաև ՀՀ բանակի նոր զինանշանը։

    Եկեք, վայելեք զորահանդեսը․ Պապիկյանը մայիսի 28-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն …

    Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է նոր պատվովճարներ։
    Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
    Նրա խոսքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները, որոնց առաջին պայմանագրի ժամկետը լրացել է, նոր պայմանագիր կնքելու դեպքում կստանան պատվովճար։

    «2 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում նախատեսվում է 1.5 միլիոն դրամի չափով պատվովճար, իսկ 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 միլիոն դրամի չափով»,- նշել է Սարգսյանը։

    Նախագծով փոփոխվում է նաև ծրագրով պայմանագրային ծառայության անցնելու դիմում ներկայացնելու ժամկետը։
    Փոխնախարարի խոսքով՝ եթե նախկինում դիմում կարող էին ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրացած զինծառայողները, ապա այժմ այդ հնարավորությունը կտրամադրվի արդեն ծառայության 4 ամիսը լրանալուց հետո։
    Կառավարությունը որոշման նախագծին հավանություն է տվել։
    Հիշեցնենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինված ուժերում ծառայող զինծառայողները պայմանագրով նախատեսված 5 տարի ժամկետով ծառայությունից և զորացրումից հետո ստանում են 5 միլիոն դրամ պատվովճար։
    Նոր փոփոխությամբ, եթե նրանք որոշեն շարունակել ծառայությունը և նոր պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ, կստանան նոր պատվովճար։

  • Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղար…

    ⚡️⚡️⚡️Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել
    Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է տարածել, թե իբր Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե երկիրը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
    Պարբերականը գրել է, թե Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մայիսի 25-ին նման բովանդակությամբ նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին, որ որևէ նամակ, գրություն նշվածի վերաբերյալ չեն ստացել։  
    2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ է մատակարարում առանց արտահանման տուրքերի և ներքին սպառման հետ կապված արտոնյալ պայմաններով։ 
    Ըստ «Կոմերսանտ»-ի հրապարակման՝ եթե համաձայնագիրը դադարեցվի, Հայաստանը պարտավոր կլինի Ռուսաստանին փոխհատուցում վճարել կամ չվճարված գումարները կճանաչվեն որպես Հայաստանի պետական պարտք Ռուսաստանի Դաշնությանը։
  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/live/1s59SqBFyo4?si=yD1WLjxSSMOx5OG…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/live/1s59SqBFyo4?si=yD1WLjxSSMOx5OGf

    ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ

    ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը համարվող ֆրանսիական Լուվրի՝ 2025 թվականի …

    Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը համարվող ֆրանսիական Լուվրի՝ 2025 թվականի աղմկահարույց կողոպուտի պատմությունը դառնալու է ֆիլմ։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասը, որի աշխատանքների թվում է 2025 թվականի հոլիվուդյան Sacrifice («Զոհաբերություն») ֆիլմը՝ Անյա Թեյլոր-Ջոյի մասնակցությամբ, կնկարահանի գեղարվեստական ֆիլմ և դոկումենտալ սերիալ՝ հիմնված ֆրանսիացի երեք լրագրողների կողմից օրերս հրատարակված Main basse sur le Louvre (թարգմանաբար՝ «Լուվրի գրավումը») գրքի վրա։ Գրքում լրագրողներ Ժան-Միշել Դեկյուժին («Le Parisien»), Ժերեմի Ֆամ-Լեն («Le Monde») և Նիկոլաս Տորենտը («Paris Match») պատմում են, թե ինչպես հանցագործները կարողացան 2025 թվականի հոկտեմբերի 19-ին ներխուժել Լուվրի թանգարանի Ապոլլոն պատկերասրահ և գողանալ զարդեր, որոնց արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո։
    Ֆիլմի անվանումը, թողարկման ամսաթիվը և դերասանների անունները դեռևս հրապարակված չեն։
  • Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, նիս…

    Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, նիստը չի կայացել։
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավա…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կմնա Միլանի «Ինտեր»-ում:
    Այս մասին գրում է Sky Sport-ը:
    Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։ Նշվում է, որ նա համաձայնություն է տվել աշխատավարձի կրճատմանը:
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկայումhttps:/…

    Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
    https://youtu.be/AUbklkhW_s4?si=ZFTGxOigJMqkAiUg

    Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

    Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
    #news #armenia #armenpress #weather
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք…