Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է …

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի («KfW») Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենի հետ:
    Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, ջրային տնտեսության և հարակից ոլորտներում ընթացող ծրագրերի առաջընթացը՝ անդրադառնալով դրանց իրականացման ընթացքում առաջացող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման գործնական մեխանիզմներին։
    Առանձին անդրադարձ է կատարվել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրին, ինչպես նաև Գերմանիայի կառավարության կողմից պարտքի փոխարկման մեխանիզմի կիրառման միջոցով Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորություններին:
    Հանդիպման ավարտին կողմերը, ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման կարևորությունը, վերահաստատել են առկա գործընկերությունն ամրապնդելու իրենց պատրաստակամությունը:
  • Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան քննարկման ենթակա հարց…

    Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան քննարկման ենթակա հարցեր՝ Հայաստանը չի ցանկանում, որ Ռուսաստանում տպավորություն լինի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ
    Այս մասին ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

    «Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով: Այլ ընկալում Հայաստանում չկա: Միևնույն ժամանակ, հասկանալի պատճառներով պատերազմի ավարտից հետո առաջին օրերից մենք փորձել և փորձում ենք կարգավորել իրավիճակը մեր տարածաշրջանում: Եվ իմ գնահատմամբ՝ դա վատ չի ստացվել։ Բայց ես չեմ ցանկանում, որ Ռուսաստանում այնպիսի ընկալում լինի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ ինչ-որ բան անել Ռուսաստանի՝ բարեկամական և դաշնակից պետության դեմ՝ չնայած այն հանգամանքին, որ, իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն»,-ասաց Սիմոնյանը:

    Նա նկատեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները այդ հարցերն ամբողջությամբ քննարկում են, երկրների ղեկավարները ևս դրանով զբաղվում են:

  • Հռոմի պապ Լևոն 14-րդը ուղերձ է հղել Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ…

    Հռոմի պապ Լևոն 14-րդը ուղերձ է հղել Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ, որում անդրադարձել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիրներին, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Vatican News-ը, Հռոմի պապը իր ուղերձում բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրվել են որպես մրցանակակիրներ։ Նա հիշատակել է նաև նույն մրցանակին արժանացած աֆղան իրավապաշտպան Զարքա Յավթալին և պաղեստինյան Taawon կազմակերպությանը։
    «Նրանք հույս են սերմանում այնպիսի մի աշխարհում, որը հաճախ կամուրջների փոխարեն պատեր է կառուցում։ Նրանք ընտրում են համերաշխության դժվարին ուղին՝ անտարբերության և դյուրին ճանապարհի փոխարեն։ Նրանք փաստեցին, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են բուժվել շոշափելի գործունեությամբ»,- ասել է Հռոմի պապը՝ հավելելով, որ «Զայեդ» մրցանակի դափնեկիրների աշխատանքը վկայում է այն մասին, որ «եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին»։
  • Несмотря на то, что между Арменией и Россией существуют вопросы, требующие обсуж…

    Несмотря на то, что между Арменией и Россией существуют вопросы, требующие обсуждения, Армения не хочет, чтобы у России сложилось впечатление, будто Армения пытается что-то сделать против нее.
    Об этом заявил спикер Национального Собрания Армении Ален Симонян во время встречи с министром иностранных дел России Сергеем Лавровым в Москве.

    «Армения заинтересована в отношениях с Россией. В Армении нет другого восприятия. В то же время, по понятным причинам, с первых дней после окончания войны мы пытались и пытаемся урегулировать ситуацию в нашем регионе. И, на мой взгляд, получилось неплохо. Но я не хочу, чтобы у России сложилось впечатление, будто Армения пытается что-то сделать против России, дружественного и союзного государства, несмотря на то, что, конечно, есть вопросы, которые необходимо обсудить», — сказал Симонян.

    Он отметил, что министры иностранных дел Армении и России всесторонне обсуждают эти вопросы, и лидеры этих стран также принимают в этом участие.
    https://youtu.be/a_VtXM_J_lE

    Մտահոգված ենք հաճախ հանդիպող հռետորաբանությամբ․ Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովին

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տն…

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են։
    Լավրովը նման դիրքորոշում հայտնեց Մոսկվայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Հայաստանում ընդունված օրենքին Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին:
    Նա վստահեցրեց՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ, ինքնաբավ և կարողանա ընտրել իր սեփական արտաքին քաղաքականությունը։
    «Շարունակվում են քննարկումներն այն մասին, թե ի՞նչն է ավելի կարևոր և օգտակար Հայաստանի համար՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների շարունակությո՞ւնը, թե՞ Եվրամիության նորմերի և չափանիշների ընդունումը: Մենք դրանք հետևում ենք։ Բայց դուք գիտեք մեր դիրքորոշումը: Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած Եվրամիությանն անդամակցելու հիմքում։ Սա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք»,-ասաց Լավրովը:
    ՌԴ ԱԳ նախարարն ակնկալում է, սակայն, որ Հայաստանը հաշվի կառնի այն արդյունքները, որ գրանցել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու 10 տարիների ընթացքում։
    «Մոսկվան ձեզ համար մնում է հիմնական առևտրային և տնտեսական գործընկերը։ Մենք հանձնառու ենք ընդլայնել այս համագործակցությունը և առաջ մղել խոշոր ենթակառուցվածքային նախագծերը»,-նշեց նա:
    https://youtu.be/oes6pvJECKU

    Ալեն Սիմոնյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Բաքվի դատարանը հրապարակել է հայ գերիների նկատմամբ հերթական շինծու դատավճիռները «…

    Բաքվի դատարանը հրապարակել է հայ գերիների նկատմամբ հերթական շինծու դատավճիռները
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատարանը կեղծ դատավարության արդյունքներով 19 տարվա ազատազրկման է դատապարտել Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։
    Նշվում է, որ Մադաթ Բաբայանի համար մեղադրող դատախազը պահանջել էր 20 տարվա ազատազրկում։
  • Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկ…

    Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատավճիռները։
    Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։
    Դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ դատարանի վերջնական որոշման կայացման պահին լրացել է նրանց 65 տարին, իսկ Ադրբեջանի օրենսդրությամբ արգելված է 65 տարին լրացած անձանց նկատմամբ կիրառել ցմահ ազատազրկում։
    Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը Ադրբեջանը մեղադրում է մի քանի տասնյակ շինծու հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ապօրինի վերաբնակեցման և այլն:
  • Մտահոգված ենք հաճախ հանդիպող հռետորաբանությամբ. Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովինht…

    Մտահոգված ենք հաճախ հանդիպող հռետորաբանությամբ. Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովին
    https://youtu.be/a_VtXM_J_lE

    Մտահոգված ենք հաճախ հանդիպող հռետորաբանությամբ․ Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովին

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Нас беспокоит часто повторяющаяся риторика: Ален Симонян Сергей Лавровуhttps://y…

    Нас беспокоит часто повторяющаяся риторика: Ален Симонян Сергей Лаврову
    https://youtu.be/a_VtXM_J_lE

    Մտահոգված ենք հաճախ հանդիպող հռետորաբանությամբ․ Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովին

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթերում մասնակցել …

    Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթերում մասնակցել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) 12-րդ նստաշրջանի շրջանակում անցկացված «Բիզնեսի և ֆինանսների օր» միջոցառմանը և հանդես եկել ելույթով՝ ներկայացնելով կենսաբազմազանության պահպանման ու էկոհամակարգային ծառայությունների արժևորման ոլորտում նախարարության առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները։
    Այս մասին Համբարձում Մաթևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    Նախարարը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերի նախարարությանը (DEFRA) և «Ավիվա» ընկերությանը՝ այս կարևոր քննարկումը նախաձեռնելու համար՝ շեշտելով, որ բնությունն ու կենսաբազմազանությունը մեր տնտեսության և կայունության հիմքն են:
    «Կենսաբազմազանության կորուստը դարձել է ամենախոշոր գլոբալ ռիսկերից մեկը՝ ազդելով տնտեսական դիմակայունության, հանրային առողջության և ֆինանսական կայունության վրա։ Այս համատեքստում շեշտել եմ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի կարևորությունը և 2030 թվականի նպատակներին հասնելու համար գործողությունների արագացման անհրաժեշտությունը։
    Առանձնահատուկ շեշտադրել եմ մասնավոր հատվածի և ֆինանսների դերը՝ բնության ֆինանսավորման բացը փակելու, ֆինանսական հոսքերը կենսաբազմազանության նպատակներին համահունչ դարձնելու, ինչպես նաև նորարարական գործիքների կիրառման ուղղությամբ:
    Ելույթում անդրադարձ եմ կատարել նաև IPBES 12-ում հաստատված «Բիզնես և կենսաբազմազանություն» գնահատմանը՝ որպես գիտական ճանապարհային քարտեզ, որն օգնում է բիզնեսին գնահատել բնությունից կախվածությունը, նվազեցնել ազդեցությունները և անցում կատարել բնությանը նպաստող գործելակերպի։
    2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ հանդիպումը՝ COP17-ը` «Գործել հանուն բնության» կարգախոսով, կարող է դառնալ վճռորոշ հանգրվան՝ մասնավոր հատվածը դարձնելով կենսաբազմազանության պահպանության հաջողության հզոր շարժիչ»,- գրել է Մաթևոսյանը։