Category: Armen Press

  • Կառավարության մայիսի 27-ի նիստում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայաց…

    Կառավարության մայիսի 27-ի նիստում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխության մասին որոշման նախագիծը:
    ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկվում է ՀՀ-ում կիրառել զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակման հնարավորությամբ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ սահմանելու մոդելը:
  • Հայաստանում գետերի մեծ մասում մայիսի 27-28-ին սպասվում է ջրի ելքերի մեծացում, այ…

    Հայաստանում գետերի մեծ մասում մայիսի 27-28-ին սպասվում է ջրի ելքերի մեծացում, այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 
    «Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված, hնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես` Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում»,– հայտնում են Կենտրոնից՝  քաղաքացիներին հորդորելով խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում` անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն:
  • Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին, թե ար…

    Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին, թե արդյոք Ռուսաստան դիտարկո՞ւմ է միակողմանիորեն չեղարկել Հայաստանի հետ համաձայնագրերը գազի արտոնյալ մատակարարումների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը գնում է եվրաինտեգրման ճանապարհով։
    Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին խնդրել է այդ հարցն ուղղել «Գազպրոմ»-ին՝ շեշտելով, որ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթի են։

    «Դա «Գազպրոմ»-ին է պետք հարցնել, ինձ չեղարկման մասին ոչինչ հայտնի չէ։ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթ ունեն։ Այնտեղ արտոնյալ գին կա, այն կարող է ավելի բարձր լինել, կարող է ավելի ցածր լինել, այն կարող է վերանայվել, և կորպորացիաները կարող են դնել այս հարցը։ Սա կորպորատիվ հարց է, և այդ հարցով պետք է դիմել «Գազպրոմ»-ին», — ասել է Դմիտրի Պեսկովը։

    Նա հավելել է, որ արտոնյալ գինը, որով Հայաստանը գազ է ստանում, օգնություն է Ռուսաստանի կողմից։

    «Արտոնությունը միշտ արտոնություն է ինչ-որ մեկի հաշվին։ Այսինքն, այն արտոնությունը, որ ստանում է Հայաստանը, այն միշտ ինչ-որ մեկի հաշվին է, այն երկնքից չի ընկել։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման մեջ։ Արտոնությունները կապված են նրա հետ, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար եղբայրական ժողովուրդ է։
    «Այդ երկիրը մեզ համար եղբայրական երկիր է, այն եղել և մնում է եղբայրական, բայց դա մեր հաշվին է, պետք է իրերը իրենց անուններով կոչել։ Դա մեր օգնությունն է Հայաստանին»,- ասել է Պեսկովը։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «TRIPP» նախագծի շրջանակում ն…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «TRIPP» նախագծի շրջանակում նախատեսվում է վերագործարկել Մեղրիի երկաթուղին, ինչպես նաև Հայաստանի տարածքով ստեղծել նոր տրանսպորտային և ենթակառուցվածքային կապեր։
    Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գողթ բնակավայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցին և նշել, որ մայիսի 26-ին Երևանում նախաստորագրվել է «TRIPP» նախագծի իրականացման շրջանակային համաձայնագիրը։

    «Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան և արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրեցին TRIPP նախագծի իրագործման շրջանակային համաձայնագիրը։ Առավելագույնը մեկ ամսվա ընթացքում այն վերջնական կստորագրվի»,- ասել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ նախագծի ամենաակնհայտ բաղադրիչներից մեկը Մեղրիի երկաթուղու վերաբացումն է։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Երևանում մայիսի 28-29-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հաղորդագ…

    Երևանում մայիսի 28-29-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
    «Մայիսի 28-ին, ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում կլինեն երթևեկության հետևյալ սահմանափակումները․
    — Աթենքի փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց ճանապարհահատվածը,
    — Հանրապետության հրապարակը և հրապարակ մուտք գործող փողոցները,
    — Ամիրյան փողոց — Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածը,
    — Շահումյան հրապարակից Խորենացու փողոց — Ագաթանգեղոսի փողոց հատվածը,
    — Աթենքի փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա — Մհեր Մկրտչյանի փողոց — Խորենացու փողոց — Իտալիայի փողոց — նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,
    — Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածը,
    — Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան — Ամիրյան, Աբովյան — Արամի, Նալբանդյան — Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան — Տիգրան Մեծ — Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ — Գրիգոր Լուսավորիչ, Իտալիա — Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի — Բեյրութ, Խորենացի — Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան — Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները։
    Հանրապետության հրապարակ — Տիգրան Մեծի պողոտա — Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի մինչև մայիսի 29-ը՝ ժամը 01։00-ն»։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար Ս…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին մեղադրել է Հայաստանում լրտեսական գործունեություն ծավալելու մեջ՝ շեշտելով, որ նա դրա համար պետք է պատասխանատվություն կրի քրեակատարողական հիմնարկում։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

    «Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից, մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի՝ գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը, և առավել ևս հիմա թող կալուգացի օլիգարխը պատրաստվի նրան, որ դեռ տասնամյակով չի կարողանալու հեռանալ Հայաստանից։ Նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում որպես լրտես, որպես հոսանքի գող և որպես փող լվացող»,- ասել է Փաշինյանը։

  • Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի ներկայացուցիչները Իտալ…

    Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի ներկայացուցիչները Իտալիայի հեղինակավոր «Ալֆրեդո Բելտրամե» հյուրընկալության ինստիտուտում ներկայացրել են հայկական խոհանոցի պատմությունն ու լավագույն ավանդույթները։
    Փորձի փոխանակման ծրագիրն իրականացվել է Ակադեմիայի և Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցության շրջանակներում։
    Հայաստան-Իտալիա խոհարարական դիվանագիտության կամուրջների ստեղծմանն ուղղված այս գործընկերությունը մեկնարկել է դեռևս 2022 թվականից՝ սկիզբ առնելով «Իտալական խոհանոցի օրեր» ամենամյա միջոցառումից։
  • Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի նախապատրաստ…

    Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։

    «Ավարտեցինք զորահանդեսի նախապատրաստության վերջին աշխատանքները։ Մայիսի 28-ին 9։30–ից բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ եկեք և վայելեք Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր դիմագծով, նոր սպառազինությամբ, նոր հանդերձանքով»,– նշել է նախարարը։

    Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը հանրությանն էր ներկայացրել նաև ՀՀ բանակի նոր զինանշանը։

    Եկեք, վայելեք զորահանդեսը․ Պապիկյանը մայիսի 28-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/