Category: Armen Press

  • Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև…

    Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև սրված հակասություններն ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում է նվազեցնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ նշված երկու տարածաշրջանային ազդեցիկ պետությունները պայքարում են այդ բացը լրացնելու համար։ 
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Սաֆրաստյանը հանգամանորեն անդրադարձավ ԱՄՆ-ի երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի միջև գոյություն ունեցող սուր հարաբերություններին և այդ համատեքստում նաև այն հարցին, թե հաջողվու՞մ է արդյոք, Միացյալ Նահանգներին իր երկու դաշնակիցների հետ հարաբերվելիս ցուվաբերել հավասարակշռված մոտեցում։

    «Քանի որ վերոհիշյալ աշխարհաքաղաքական պայքարն այսպես, թե այնպես առնչվում է Միացյալ Նահանգներին, ապա այդ առումով ձևավորվել է յուրատեսակ եռանկյունի։ Թե որքանով ԱՄՆ-ին կհաջողվի նշված երկու ուժային կենտրոնների միջև հակամարտությունը վերացնել կամ գոնե մեղմացնել, ցույց կտա ժամանակը, թեև այս փուլում Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ մեծ ջանքեր չի գործադրում։ Մյուս կողմից էլ Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունը դեռ չի հասել կրիտիկական կետին՝ չնայած այն հանգամանքին, որ նման հեռանկարը հետզհետե հասունանում է»,- ասաց Սաֆրաստյանը։

    Նա հիշատակեց նաև Թուրքիայի և Հունաստանի միջև անցյալում տեղի ունեցած կոնֆլիկտը, երբ Միացյալ Նահանգներին չհաջողվեց հարթել իր երկու դաշնակիցների միջև առկա սուր հակասությունները, և ուղղակիորեն տեղի ունեցան ռազմական բախումներ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Հայաստանը Մոլդովային է հանձնել անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվո…

    Հայաստանը Մոլդովային է հանձնել անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձին
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանքhttps://youtu…

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք
    https://youtu.be/fRs1-s_D1BE?si=mmdDMoBeYatWrzpw

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք:
    #news #armenia #armenpress #yerevan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — …

  • Տաթևի Մեծ անապատում շարունակվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է հ…

    Տաթևի Մեծ անապատում շարունակվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է համալիրի միջնադարյան աղբյուրը, որի տեղադրությունը երկար ժամանակ անհայտ էր։
    Այս մասին տեղեկացնում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից։

    https://cdn4.telesco.pe/file/6015c09a55.mp4?token=tsnRTAP9lpye_b7INOYRjarqv6n2lcePA-rIw1qrm8OQNgbgf8Nr0e0XQ-9dLuL-L-KVEV74sJs9N-1Xq1LQqwZuX8sZs7uMzR_Z02ZNxDX4xMZgbgeYGUKRa4GMRrUCs9xB57zfXmNb3LUUn70GIOh5cDgyXqtdiHloQlhxmxn7XvfThq_cyVAdNSy4d99M_qb45FivkSB6h3yABNTN2gz0uMBCcc7OpACyZc9O4RFagixI5HPX861EMJ1NWiA_vJmayM83-E6pq7XnxKld5xSLuVusCOfpVtLVySAYWvTR8YqnBQLdbcA6A3lXCtDLfvrXY9DUlNlQ2wkZ39Ho_XmzMpyhSm0MVT68bMnqBaMaTvOC_vj9rhb45dlKIQXGk-crr1SzNkfL6Fvc4H8YQIndz_GrCzEqh6HdTwS36aIVxfhgWlmygYLhcdl86Tc01U5POp48iOgs71bN5FriZ-om-ybNfu0YFsCPkWpWugOPkd8QQCRjMO60LL_5mNiR7CvSCmnOkh0P8lljLpLcM5T3keCaeZYQfKFEfJp3-Sccn7zXlDowjR88CuGqTB4LZP-hkTdYziFGdEHaqCf48UbkIej2xnSgxkt7CFSs2xQJBUGRAkS_efUlS0wCz0OoZvC4d5TrLBkC31p-dGbb1qwoi1ba4fSN9inc9DKCggY

  • Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի…

    Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
  • Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ…

    Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիր։
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության…

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնք բխում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և նպատակ ունեն բարելավել Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի  արդյունավետ ներդրումը։ 
    Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար։
    Առաջարկվում է հաստատել նախադպրոցական հետևյալ կրթական ծրագրերը՝ ավագ խմբի  (5-6 տարեկանների) հիմնական ծրագիրը, միջին խմբի նախադպրոցական կրթական (4-5 տարեկանների) հիմնական ծրագիրը,  կրտսեր երկրորդ խմբի (3-4 տարեկանների) հիմնական ծրագիրը, կրտսեր առաջին  խմբի (2-3 տարեկանների) հիմնական ծրագիրը, վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը, վաղ մանկության տարիքի առաջին խմբի (0-1 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը։
  • ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) Լոռու …

    ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային   2026 թ. հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման մասին:

    «Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում («Lori Peak» միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։ Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։


    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջո…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այս պահին քննարկում չկա, քանի որ ընթանում է իրավական գործընթաց։
    Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

    «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, և ՔՊ անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին նաև չի նսեմացնում։ Կուսակցության ներսում քննարկում չկա։ Իրավական գործընթաց է գնում»,- ասաց Փաշինյանը։

    Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ իրավական գործընթացներին հաջորդել են կուսակցական որոշումներ։

    «Նման դեպքեր եղել են, երբ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»,- նշեց նա։

    Անդրադառնալով Ավետ Կոնջորյանի եղբորը՝ Հայկ Կոնջորյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու որոշումը վերանայելու հնարավորությանը՝ Փաշինյանը պատասխանեց․

    «Ի՞նչու պետք է վերանայվի։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքի համար»։

    Նա նաև հավելեց, որ ՔՊ-ում գործում է վերահսկող մարմին, որը անհրաժեշտության դեպքում կարող է քննել հարցը և համապատասխան եզրակացություն ներկայացնել կուսակցության վարչությանը։

  • Բանակում տեղի ունեցող բացասական երևույթների զգալի մասի ծագումնաբանությունը կապվա…

    Բանակում տեղի ունեցող բացասական երևույթների զգալի մասի ծագումնաբանությունը կապված չէ բացառապես զինված ուժերի հետ, և խնդրի լուծումը պահանջում է հանրության սոցիալ-հոգեբանական փոփոխություն։
    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահվան դեպքերին։

    «Ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև առիթ ունեցել եմ ասելու՝ բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապված չէ»,- ասաց Փաշինյանը։

    Վարչապետի խոսքով՝ սպայական կազմը ևս իր պատասխանատվությունն ունի, սակայն յուրաքանչյուր դեպք պետք է քննվի առանձին։

    «Սպայական կազմն իր մեղավորությունն ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի։ Ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումն առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Դա, իհարկե, խնդիր է, որը պետք է լուծենք»,- նշեց նա։

    Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրը շարունակում է պահպանվել՝ անկախ պաշտոնյաների և անգամ իշխանությունների փոփոխությունից։

    «Ցավոք սրտի, նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ։ Դա նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովոր ենք այդ խնդիրների հետ առնչվելիս պատկերացնել»,- ասաց վարչապետը։