Category: Armen Press

  • ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2025-2029 թվականների տ…

    ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրում՝ բարձրացնելով տոհմային կենդանիների ձեռքբերման պետական աջակցության չափը և ընդլայնելով ծրագրի շրջանակները։
    Համապատասխան նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    Նախարարի խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին հանրապետությունում տավարի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների հետ կապված խնդիրներով։

    «Եթե գործող ծրագրով մինչև 40 տոկոս փոխհատուցում էինք տրամադրում 25 և ավելի գլուխ տոհմային կենդանի ձեռք բերելու դեպքում, իսկ մինչև 25 գլխի դեպքում՝ 30 տոկոս, ապա այժմ առաջարկում ենք փոխհատուցման չափը հասցնել 50 տոկոսի՝ անկախ գլխաքանակից»,-ասել է Պապոյանը։

    Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նաև ավելացնել այն կենդանիների առավելագույն քանակը, որոնց համար կտրամադրվի փոխհատուցում։ Եթե նախկինում աջակցությունը վերաբերում էր առավելագույնը 300 տոհմային կենդանու, ապա այժմ սահմանաչափն առաջարկվում է հասցնել 1000 գլխի։

    «Խոշոր տնտեսությունները, որոնք պատրաստ են մեծ ներդրումներ կատարել և մինչև 1000 գլխաքանակ ներմուծել Հայաստան կամ ձեռք բերել արդեն Հայաստանում բուծված կենդանիներ, նույնպես կկարողանան օգտվել ծրագրից»,-նշել է նախարարը։

    Փոփոխությամբ նախատեսվում է նաև մեկ տոհմային կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը 1 միլիոն դրամից բարձրացնել մինչև 1,1 միլիոն դրամ՝ հաշվի առնելով կենդանիների և տրանսպորտային ծախսերի թանկացումը։
    Վերանայվել է նաև ծրագրի վարկային բաղադրիչը։ Եթե նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր վարկերի տոկոսադրույքը՝ այն դարձնելով 2-3 տոկոս, ապա այժմ առաջարկվում է ամբողջությամբ փոխհատուցել տոկոսադրույքը՝ ֆերմերների համար ապահովելով 0 տոկոսանոց վարկեր։ Ընդ որում՝ վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել 14 տոկոսը։
    Բացի այդ, արտոնյալ ժամկետը 12 ամսից կերկարաձգվի մինչև 18 ամիս, ինչի արդյունքում մայր գումարի մարումները կսկսվեն միայն 18-րդ ամսից հետո։
    Պապոյանի խոսքով՝ նախորդ ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 2600 գլուխ բարձրարժեք տոհմային կենդանի, որոնցից արդեն ստացվել է 12 200 գլուխ սերունդ։

  • Հայաստանի գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայ…

    Հայաստանի գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։
    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 19-ի վճռով՝ բավարարվել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել էր Իջևան քաղաքի Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2025/26 մրցաշրջանի հաղթողն անգլիական «Աստոն Վիլա» ֆուտբ…

    Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2025/26 մրցաշրջանի հաղթողն անգլիական «Աստոն Վիլա» ֆուտբոլային ակումբն է:
    Ստամբուլում կայացած եզրափակչում միմյանց հետ մրցեցին գերմանական «Ֆրայբուրգ»-ն ու անգլիական «Աստոն Վիլա»-ն:
    Անգլիական թիմին հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Աչքի ընկան Յուրի Տիլեմանսը, Էմիլիանո Բուենդիան, Մորգան Ռոջերսը:
    Պատմության մեջ առաջին անգամ «Աստոն Վիլա»-ն դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր։
  • Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել վարչապետի հասցեին բռնութ…

    Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել վարչապետի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար. նա կալանավորվել է
    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Օսիպյանը 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

    «Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
    Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը:
    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
    Ա.Օ.-ն կալանավորվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրանք են առաջադրել Կուբայի հեղափոխության…

    Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրանք են առաջադրել Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկին՝ գեներալ Ռաուլ Կաստրոյին դեմ սպանության և ինքնաթիռի ոչնչացման համար։
    Մասնավորապես, ԱՄՆ դատախազները մեղադրանք են առաջադրել 94-ամյա Կաստրոյին չորս սպանության, երկու ինքնաթիռի ոչնչացման և ԱՄՆ քաղաքացիների սպանության համար։
  • Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ հյուրընկալել Միջազգային աստղագիտական միությ…

    Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ հյուրընկալել Միջազգային աստղագիտական միության նշանակալի միջոցառումներից մեկը՝ Աստղագիտության հանրայնացման միջազգային համաժողովը (CAP2026), որն անցկացվելու է մայիսի 25-29-ը Երևանում։
    Պատմական այս իրադարձության ընթացքում մեր երկիրը, ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, հանդես է գալու շրջադարձային նշանակության գլոբալ առաջարկով։
  • Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում է …

    Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցելու ակնկալիքով։

    «Արմենպրես»
    -ի հաղորդմամբ՝ այս մասին Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

    «Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»,-հայտարարել է Փաշինյանը։

  • Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը …

    Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի իրականացնում և իրավասու չէ իրականացնել որևէ քաղաքական ուժի նկատմամբ քարոզչական, հակաքարոզչական կամ նախընտրական գործընթացներին առնչվող գործողություններ։  

    «Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով հրապարակված «փաստաթղթում» ներկայացված պնդումները դուրս են վարչության գործառույթներից և լիազորությունների շրջանակից և որևէ առնչություն չունեն վարչության գործունեության հետ։

    Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է սահմանված իրավասությունների շրջանակում՝ պահպանելով քաղաքական չեզոքության, օրինականության և ինստիտուցիոնալ պատասխանատվության սկզբունքները։

    Միաժամանակ հավելենք, որ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում Դավիթ Գասպարյան անուն ազգանունով աշխատակից չկա», — «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան` հայտնեցին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։