Category: Armen Press

  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/live/O8WnJOiNiDI?si=j1Hyhxb7_dDtV2y…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/live/O8WnJOiNiDI?si=j1Hyhxb7_dDtV2yn

    ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ

    ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #government #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուր սկսելու մասին…

    Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուր սկսելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
    Այդ մասին հայտարարություն է տարածել Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։ 

    «Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին։ Սա նշանակալի իրադարձություն է նրանց միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը նաև ապացուցվում է 2026 թվականի ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպմամբ՝ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով, որը մենք ողջունել ենք։
    Այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև Եվրամիության վրա։
    Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել աշխատել միասին, այդ թվում՝ սահմանի բացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի  պաշտպան Նաիր…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի  պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է Սերբիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող:
    «Ցրվենա Զվեզդա»-ն գավաթի խաղարկության եզրափակչում մրցեց «Վոյվոդինա»-ի հետ:
    Խաղի հիմնական ժաամնակն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով, այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ գոլեր չարձանագրվեցին:
    Սերբիայի գավաթակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստները`3:2:
    «Ցրվենա Զվեզդա»-ն դարձավ Սերբիայի գավաթակիր, իսկ օրեր առաջ նաև նվաճել էր երկրի չեմպիոնի տիտղոսը:
  • «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի գավաթակիր, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսըՀռ…

    «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի գավաթակիր, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսը
    Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Լացիո»-ի հետ ու առավելության հասավ 0:2 հաշվով:
    Միլանյան ակումբի կազմում աչքի ընկավ Լաուտարո Մարտինես ու մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մարուսիչը:
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ ու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 68-րդ րոպեին:
    Իտալիայի այս գավաթը Հենրիխ Մխիթարյանի կարիերայի 28-րդ տիտղոսն է:
  • Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վ…

    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը նշելով, որ ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:
    Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են, և հաղորդումը ներկայացվել է Քննչական կոմիտե:
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են Կարբի բնակավայրում 13-ամյա պատանու նկատմամ…

    Համայնքային ոստիկանները բացահայտել են Կարբի բնակավայրում 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը
    Այս մասին հայտնում են Ոստիկանությունից՝ նշելով, որ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։ 
    «Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա անչափահասը դասընկերների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։
    Միջադեպի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։
    Աշտարակի համայնքային ոստիկանների տեղեկություններով պարզվել է, որ ապրիլի 17-ին անչափահասի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։
    Անչափահասի մայրը մայիսի 11-ին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և բուժօգնության տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
    Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը»,-նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
  • Երևանում տեղի ունեցավ «Չինարենի կամուրջ» 25-րդ համաշխարհային մրցույթի հայաստանյա…

    Երևանում տեղի ունեցավ «Չինարենի կամուրջ» 25-րդ համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը
    «Չինարենի կամուրջ» (Chinese Bridge) համաշխարհային մրցույթը, որն այս տարի անցկացվում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագրի ներքո, նպատակ ունի խթանել միջմշակութային երկխոսությունը, ամրապնդել Հայաստան-Չինաստան կրթամշակութային կապերը և աջակցել հայ ուսանողների՝ չինարեն սովորելու և առաջխաղացման գործընթացում։
    Միջոցառման բացմանը ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը նշեց, որ 25 տարիների ընթացքում մրցույթին մասնակցող երկրների թիվն ավելի ընդգրկուն է դարձել։
  • Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժող…

    Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանին կառաջարկի չեղյալ հայտարարել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը՝ որպես Մոլդովայի Հանրապետության՝ ԱՊՀ համագործակցության մի քանի մեխանիզմներից դուրս գալու գործընթացի մաս։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական ​​այցով Պեկին է ժամանել. սա ինը տարվա ը…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական ​​այցով Պեկին է ժամանել. սա ինը տարվա ընթացքում ամերիկացի ղեկավարի առաջին այցն է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
  • Հայկական արվեստը համաշխարհային համատեքստում ուսումնասիրելու նպատակով Հայաստանում…

    Հայկական արվեստը համաշխարհային համատեքստում ուսումնասիրելու նպատակով Հայաստանում կանցկացվի երկօրյա համաժողով։
    Մայիսի 15-ին և 16-ին Armenian Modern and Contemporary Art Project (AMCA)-ը կներկայացնի «Մշակութային համատեքստ և ինքնություն․ հայկական արվեստը համաշխարհային երկխոսության մեջ» միջազգային համաժողովը։
    Այն կմիավորի հետազոտողների, համադրողների և տարբեր հաստատությունների Հայաստանից, Եվրոպայից և առավել լայն տարածաշրջանից։