Category: Armen Press

  • Կյանքի 87-րդ տարում մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները։…

    Կյանքի 87-րդ տարում մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները։
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Երևանյան երկխոսություն» մի…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հանդես է եկել բացման խոսքով «Կապակցվածությունից դեպի հնարավորություն. խթանելով ԵՄ-Հայաստան առևտուրն ու ներդրումները» խորագրով պանելային քննարկմանը:
    https://youtu.be/9OXG5H0A8Q4?si=oWoWgaoelPVV3_uu

    Նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին

    Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
    Հետևեք նաև՝
    ▫️ https://bit.ly/3EB1fPA
    ▫️ https://bit.ly/3GJL8Sg
    ▫️ https://bit.ly/3AIlDNx

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Երևանյան երկխոսություն» մի…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հանդես է եկել բացման խոսքով «Կապակցվածությունից դեպի հնարավորություն. խթանելով ԵՄ-Հայաստան առևտուրն ու ներդրումները» խորագրով պանելային քննարկմանը:
    https://youtu.be/9OXG5H0A8Q4?si=oWoWgaoelPVV3_uu

    Նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին

    Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
    Հետևեք նաև՝
    ▫️ https://bit.ly/3EB1fPA
    ▫️ https://bit.ly/3GJL8Sg
    ▫️ https://bit.ly/3AIlDNx

  • Հյուսիսային Կորեան վերանայել է իր սահմանադրությունը՝ հեռացնելով Հարավային Կորեայ…

    Հյուսիսային Կորեան վերանայել է իր սահմանադրությունը՝ հեռացնելով Հարավային Կորեայի հետ վերամիավորման բոլոր հիշատակումները և ամրագրելով առաջնորդ Կիմ Չեն Ընի դոկտրինը, որ Հարավային Կորեան թշնամական պետություն է։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ից, այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Սեուլում Հարավային Կորեայի միավորման նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։
  • Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին հարցն է, այդ հարցը միջազգայ…

    Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին հարցն է, այդ հարցը միջազգային գործընկերների հետ քննարկման թեմա չէ
    «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով քննարկմանը ներկա մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ որպես խաղաղության արդեն իսկ նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելու պայման։

    «Չկա նման պահանջ։ Ի՞նչ առումով եմ ասում չկա այդպիսի պահանջ, այն առումով, որ բանակցությունների երկկողմ օրակարգում նման թեմա չկա։ Բայց դա նրանց ընկալումն է, նրանք այդպես են ասում։ Ես լսել եմ, որ նրանք ասում են, որ պատրաստ չեն ստորագրել համաձայնագիրը, եթե մենք չփոխենք Սահմանադրությունը, բայց մենք կարծում ենք, որ Սահմանադրությունը Հայաստանի ներքին հարցն է։ Հավանաբար, մենք հանրահաքվե կունենանք Սահմանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկման թեմա չէ»,- ասել է Միրզոյանը։

  • Մայիսի 6-ին՝ ժամը 00:00-ին, Ուկրաինայում սկսվել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կո…

    Մայիսի 6-ին՝ ժամը 00:00-ին, Ուկրաինայում սկսվել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից հայտարարված «լռության ռեժիմը», սակայն Ռուսաստանը բազմաթիվ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հիշեցնելով, որ մայիսի 5-ին ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում 27 մարդ է զոհվել։
  • Գեղարվեստական և վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյա…

    Գեղարվեստական և վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» ծրագրում։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան վայելել Փելեշյանի «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակները» (1975) ֆիլմերի վերականգնված տարբերակները։ Փելեշյանը կմասնակցի ցուցադրություններին։
    Կաննի «Դասականներ» ծրագիրն իրականացվում է 2004 թվականից։ Նպատակն է վերականգնված տարբերակով ներկայացնել բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր և հարգանքի տուրք մատուցել ոլորտի ներկայացուցիչներին։
    Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։
  • ԵԱՀԿ-ի պատվերով Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիները…

    ❗️ԵԱՀԿ-ի պատվերով Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիները ոստիկանության հանդեպ բավական բարձր վստահության մակարդակ ունեն
    Հայաստանում ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության 2026 թվականի արդյունքներով հարցվողների 52.8 %-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 21.8%-ը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը գնահատել է միջին, ոստիկանությանը չվստահող հարցվողներն էլ կազմում են 21.2%:
    ՆԳ նախարարությանը լիովին և գրեթե վստահում է հարցվողների 54.3%-ը։ 66.6 %-ը համաձայնել է, որ ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին, 61.6 %-ն էլ գտնում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք։
    Հարցվողների գերակշիռ մասը՝ 65.4 %-ը, այս կամ այն չափով բավարարված է ոստիկանության կողմից ճանապարհային անվտանգության ապահովման, 62 %-ը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, իսկ 58.3%-ը՝ հանրային հավաքների ընթացքում հասարակական կարգի պահպանման արդյունավետությամբ։
    Հարցվողների բավարարվածության մակարդակն ամենացածրն է թմրամիջոցների հետ կապված անօրինական գործողություններին ոստիկանության արձագանքի արդյունավետության հարցում։
    Գնահատելով ոստիկանության աշխատանքում կատարված փոփոխությունները՝ հարցվողների կեսից ավելին՝ 54.4 %-ը, նշել են, որ նկատել են ոստիկանության աշխատանքի բարելավում։
    2026 թվականի հետազոտության շրջանակներում համակարգում կանանց ներգրավվածության առումով հարցվածների 48%-ը համաձայնել է այն մտքի հետ, որ անհրաժեշտ է ավելի մեծ թվով կին ոստիկաններ ունենալ։
    ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ Քարտուղարության ղեկավարի տեղակալ Քեթրին Ֆերոնի խոսքով՝ ԵԱՀԿ-ի համար այս հարցումները չափազանց կարևոր են։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6–ին Վարշավայում մասնակց…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6–ին Վարշավայում մասնակցել է պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված «Defence24 Days» համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 
    Նշենք, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան մայիսի 5–ին։