Category: Armen Press

  • Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։…

    Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

    https://cdn4.telesco.pe/file/b6758c8567.mov?token=BCuadyocbl1UZsWRpKlbqTSoRv0kykjiBGrU5rTrzU_frbFI1tKjiJFsPxNkgQ42meQn6VJSlrVW4bInj_coaLjxksbenXKCi31P9JRk169PVrXbZChA9mtz0Tk04P49PWM8Eh74oYQAkw7vYzf85aimMC72UvTHZ5vlcscmLVdLI43OaFAGekSnvYQuGeMe86h7J2BCTP_b1qCgWNd5jx2s1bxmr_Mk6WeRdnV1L__FfkDwEax0kmmyvzFmusDALdcnhnpenV5msEZrCp3XCpZts54UJzcxgnzX7RZyqmTUYRrSAmtNzpaNGjt4KQcZMPElCtXsVMH2PZLShFCMjQ

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչա…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:
  • Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ…

    Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ

    https://cdn4.telesco.pe/file/8030b0ee36.mp4?token=DXZrKEMwjEtjr55gZQ-a1613RazmS0EH-tcUIFeNTZw-RhHr_zQM8Ijre6Q_sCkHuQl5gCRbbwe4RFEkqgrLKdjG32blSZ-VjnmiyluJlG7mKFr6NY3FViiGUsZMHkCyUPbBLLp9k-KwAx4su_4O4uAvabJeT5wGpcUMGbe0lbi7-3rzl5mE0FHrtNwpnlOiDOAIyJn-6Kqom2y7lIOQbH06-rNE3jYLt-D92lWZzlHQwFYxbQTEuJg1vBnUUi-EqBVOd-fOaorjuwsawdo0YWZ6e8NsSM8e1bh88y0iHD2Tgl7sELPNB-sl20lK-EXSK5ZHjB4q93dORXB4D-4VEA

  • ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներն սկսել են արագորեն լոգիստիկ և այլ աջակցո…

    ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներն սկսել են արագորեն լոգիստիկ և այլ աջակցություն կազմակերպել Իրանի շուրջ հակամարտության շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը մասնակցում է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
    ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիան հայտարարել էր, որ իր տարածքի ռազմաբազաները չեն կարող օգտագործվել Իրանի դեմ պատերազմի համար։ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ի այլ երկրները, օրինակ՝ Չեռնոգորիան, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան, Հունաստանը, Իտալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրականացնում են ռազմաբազաների օգտագործման դիմումները և այլ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերում։
    «Ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ են ռազմական գործողությունների թատերաբեմի մերձակայքում նախապես տեղակայում անհրաժեշտ լոգիստիկ և այլ օժանդակություն, օրինակ՝ ականորս նավեր, հաջորդ փուլին պատրաստ լինելու համար», — ասել է նա լրագրողներին։
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն վերջին շրջանում դժգոհություն է հայտնել իր դաշնակիցներից, բայց Եվրոպայի երկրները «հասկացել են ԱՄՆ նախագահի ուղերձը» և այժմ աշխատում են, որ ԱՄՆ-ի կողմից եվրոպական ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ համաձայնագրերն իրագործվեն։
    «Հիմա նրանք այնպես են անում, որ իրականացվեն (ԱՄՆ-ի հետ) երկկողմ համաձայնագրերը՝ կապված ռազմաբազաներում տեղակայման հետ», — ասել է նա։
    Ռյուտեն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորականի դուրսբերման մասին պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն հիասթափված է իր եվրոպացի դաշնակիցներից։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետ Անդրեյ …

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության համաձայնագիր են ստորագրել:
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան…

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ։
  • Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայ…

    Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու:
  • Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղ…

    Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

    «Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում, և որ հաղորդակցությունը կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում. նույնը, ինչ պողպատն ու ածուխը խաղացին խաղաղության և բարգավաճման ամրապնդման գործում՝ Եվրամիության ծննդյան ժամանակ››,-նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ X-ի իր էջում հրապարակելով ԵՔՀ-ի պանելային քննարկման ժամանակ ունեցած իր ելույթից:

  • Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժո…

    Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խիզախ քաղաքական որոշումների համար, որը նա կայացրել է՝ Հայաստանին ավելի մոտեցնելով Եվրամիությանը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոշտան որպես փաստ նշել է Հայաստանում անցկացվող գագաթնաժողովը։

    «Վստահ եմ, որ այսօր և հաջորդող գագաթնաժողովներին ԵՔՀ-ն կդառնա գործողությունների հիմնական խթանը. գործողություններ, որոնք միտված կլինեն աջակցելու Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին ու միաժամանակ կապահովեն եվրոպական կոալիցիայի ստեղծումը թմրանյութերի դեմ պայքարի գործում»,-ասել է նա։

    Եվրոպական խորհրդի նախագահը գագաթնաժողովը պատմական է համարել, քանի որ առաջին անգամ ԵՔՀ-ն անցկացվում է Հարավային Կովկասում։

    «Այն պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ. այդ համաձայնագիրը խաղաղության պատմություն է Եվրոպայում, որը պետք է նշվի այն աշխարհում, որտեղ, կարծես, գերիշխում են լարվածությունն ու պատերազմը, պատմական է, քանի որ գագաթնաժողովին մասնակցում է նաև ոչ եվրոպացի գործընկեր՝ Կանադայի վարչապետը»,-ասել է նա՝ հավելելով, որ Կանադան կիսում է Եվրոպայի գլոբալ անվտանգության տեսլականն ու ցանկանում է ստեղծել միջազգային կարգ, որը հենված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա։